Նիկոլա Սարկոզի
Նիկոլա Սարկոզի (ֆրանսերեն՝ Nicolas Sarkozy, ՄՀԱ(ֆր.): [ni.kɔ.la saʁ.ko.zi]), ամբողջական անունը Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա (ֆրանսերեն՝ Nicolas Paul Stéphane Sárközy de Nagy-Bócsa, հունվարի 28, 1955[1][2][3][…], Փարիզ[8]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահ (2007—2012)։ Որպես նախագահ, իր պաշտոնով համարվում էր Անդորրայի իշխան և Պատվավոր Լեգեոնի շքանշանի գրոսմայստեր։
1993-1995, 2002-2004 և 2005-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ Ֆրանսիայի կառավարությունում։ Մինչ նախագահի պաշտոնին նշանակվելը համարվում էր Օ-դը-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախարար։ 2004 թվականից եղել է «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության առաջնորդ, որը ներկայացնում էր 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Նախագահ է ընտրվել 2007 թվականի մայիսի 6-ին՝ փոխարինելով երկրի նախագահ Ժակ Շիրակին։ 2012 թվականի մայիսի 6-ին նրան փոխարինել է Ֆրանսուա Օլանդը։ 2012 թվականից համարվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ցմահ անդամ։ 2014 թվականի նոյեմբերից համարվում է «Ժողովրդական շարժման միություն» ընդդիմական կուսակցության (UMP) առաջնորդ։ 2015 թվականի մայիսի 30-ից կուսակցությունը սկսեց կոչվել «Հանրապետականներ»[9][10]։
2018 թվականի մարտի 20-ին ֆրանսիական ոստիկանությունը կալանավորել է Նիկոլա Սարկոզիին։ Պատճառը՝ 2007 թվականին Լիբիայի Սարկոզիի նախընտրական արշավը ֆինանսավորելու կասկածն է։ Սա Ֆրանսիայում առաջին դեպքն է, երբ երկրի նախկին ղեկավարը կալանավորվել է[11]։
Ֆրանսիայում հայտնի է «Սարկո» մականունով, որն օգտագործում են ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ ընդդիմադիրները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Պալ Նադ-Բոչա Շարկյոզին, ծնվել է Բուդապեշտում հունգարացի պալատական բողոքականի ընտանիքում։ Նրա նախնիները եղել են Սոլնոկ մունիցիպալիտետի անդամներ։ 1944 թվականին Խորհրդային բանակի գալու հետ ընտանիքը լքում է երկիրը։ Բադեն-Բադենում Պոլ Սարկոզին (այսպես նա ֆրանսիականացրել է իր անունը և ազգանունը) գրանցվել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնում, հնգամյա պայմանագիր է կնքել և ծառայել է Ալժիրում։ Չցանկանալով գնալ Հնդկաչին, 1948 թվականին զորացրվել է։ Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն և բնակություն հաստատել Մարսելում, այնուհետև տեղափոխվել Փարիզ։ 1950 թվականին ամուսնացել է Անդրե Մալլայի հետ, ով իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր, 17-րդ փարիզյան օկրուգում հայտնի բժշկի դուստր։ Նրա հայրը՝ Բենեդիկտ Մալլան հրեա-սեֆարդ էր, ներգաղթյալ Սալոնիկից։ Նրա մայրը՝ Ադել Բուվյեն՝ կաթոլիկ ֆրանսուհի էր, բուժքույր Սավոյայից։ Պոլ Սարկոզին և Անդրե Մալլան ունեն երեք զավակ՝ Գիյոմ (1951), Նիկոլա (1955) և Ֆրանսուա (1959)։
1959 թվականին Անդրե Սարկոզին հեռացել է ամուսնուց։ Երեխաներին մեծացնելու համար մայրը ստացել է կրթություն և դարձել իրավաբան։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլա Սարկոզին իր կյանքի առաջին տարիները անցկացրել է Փարիզի 16-րդ օկրուգում, Բենեդիկտ Մալլա պապի տանը։ Ի համեմատ իր եղբայրներ՝ Գիյոմի և Ֆրանսուայի, տղան այդքան լավ չէր սովորում, ինչի պատճառով շատ հաճախ հոր կողմից նկատողություն էր ստանում, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում և անհետանում էր Նիկոլայի կյանքից։ Պոլը ուներ սեփական գովազդային գործակալություն, ստանում էր կայուն եկամուտ, բայց չէր ցանկանում օգնել երեխաներին։ Սարկոզիի վրա ազդեցություն ուներ նրա պապը, ըստ դավանանքի՝ կոթոլիկ, ըստ քաղաքական հայացքների՝ գոլիստ։ Ընտանիքը ցանկանում էր, որպեսզի երեխաները ասիմիլյացիայի ենթարկվեն ֆրանսիական համայնքի հետ։ Մանուկ հասակում Սարկոզին իրեն չէր զգում լիարժեք ֆրանսիացի և գտնվում էր վատ ֆինանսական վիճակում, և բացի այդ, ֆիզիկապես թույլ էր, որպեսզի պաշտպաներ ինքն իրեն։ Ավելի ուշ նա բազմիցս նշել է, որ մանկության նվաստացումները և հոր բացակայությունը նրան դարձրել են այնպիսին, ինչպիսին նա հիմա է։
1973 թվականին, երբ Բենեդիկտ Մալլան մահացել է, իսկ նրա կողմից վարձակալվող տան տերը հրաժարվել է վարձակալության հանձնել տունը, Սարկոզիի ընտանիքը տեղափոխվել է հարևան Նյոյի Սյուր Սեն քաղաքը։
Կրթություն, աշխատանք, ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է կաթոլիկ մասնավոր դպրոցում։ Ըստ կարծիքների նա այդքան լավ չէր սովորում։ Դպրոցն ավարտել է 1973 թվականին։ 1978 թվականին ավարտել է Փարիզ X - Նանտեր համալսարանը և ստացել քաղաքացիական իրավունքի maîtrise աստիճանը (մոտավոր համապատասխանում է մագիստրոսի աստիճանին)։ Այնուհետև ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, սակայն դիպլոմը չի ստացել։ Դարձել է փաստաբան՝ մասնագիտանալով ֆրանսիական կոմերցիոն իրավունքի մեջ, իսկ ավելի ճիշտ՝ անշարժ գույքի իրավունքի ոլորտում։
1982 թվականի սեպտեմբերի 23-ին ամուսնացել է կորսիկուհի Մարի Կյուլյոլիի հետ, որը Վիկո գյուղից դեղագործի դուստրն էր։ Նրանք ունեցան երկու որդի՝ Պյեր (1985) և Ժան (1987)։
1994 թվականին՝ լինելով Նյոյի Սյուր Սենի քաղաքապետ, ծանոթացել է Սեսիլիա Մարտենի հետ, որը տեղական հեռուստաընկերության սեփականատիրոջ կինն էր։ Նիկոլայի և Սեսիլիայի միջև սիրավեպ է սկսվել, որն ավարտվել է Սարկոզիի և նրա առաջին կնոջ ամուսնալուծմամբ։ 1996 թվականին նրանք ամուսնացան, նույն թվականին լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ Լուին։ Նրանց հետ ապրում էին նաև Սեսիլիայի երկու դստրերը՝ Ժյուդիտը (1984) և Ժաննա-Մարին (1989)։
Նախագահությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարին համաշխարհային մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Սարկոզին առաջատարն էր ֆրանսիացի ընտրողների շրջանում կենտրոնամետ աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում ժողովրդականությամբ և 2017 թվականի նախագահական ընտրություններում աջակողմյանների նախընտրելի թեկնածուն էր։ Հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն՝ աջակողմյան ուժերին աջակցող հարցվածների 62%-ը կքվեարկեր Սարկոզիի օգտին[12]:
2014 թվականի հունիսի 1-2-ը Սարկոզին մասնավոր այցով այցելել է Ռուսաստան, ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում և մասնակցեց Կարլա Բրունիի համերգին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը[13]:
2014 թվականի հուլիսի 1-ին Սարկոզին ձերբակալվել է Փարիզի ոստիկանության կողմից և հարցաքննությունից հետո դատարանում մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կոռուպցիայի և իր նախագահական ժամկետի ընթացքում ազդեցության չարաշահման համար[14]:

2014 թվականի նոյեմբերին, երբ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև բարդություններ են առաջացել «Միստրալ» դասի ուղղաթիռակիրների մատակարարման շուրջ, Սարկոզին մամուլում հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի բնական գործընկերն է, և, հետևաբար, չնայած ԱՄՆ նախագահի առարկություններին, պայմանագիրը պետք է կատարվի, և նավերը պետք է փոխանցվեն Ռուսաստանի ռազմածովային ուժերին[15]:
2014 թվականի նոյեմբերի 29-ին Սարկոզին ընտրվել է Ֆրանսիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդական շարժման միության» (UMP) առաջնորդ։ Էլեկտրոնային քվեարկությամբ կազմակերպված ներքին կուսակցական ընտրություններում Սարկոզին ստացել է աջ կենտրոնամետ կուսակցության անդամների ձայների 64.5%-ը[16]:
2015 թվականի փետրվարի 7-ին Սարկոզին հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները կամավոր որոշել են միանալ Ռուսաստանին, և ոչ ոք իրավունք չունի նրանց հանդիմանել դրա համար[17][18]:

2015 թվականի հոկտեմբերի 29-ին Սարկոզին այցելել է Մոսկվա՝ ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ և հանդիպել Պուտինի հետ, ով, լրագրողների խոսքով, առաջին անգամ հանրային միջավայրում սկսել է Սարկոզիին դիմել անունով[19]:
2016 թվականի փետրվարի 16-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հետաքննություն սկսելու մասին՝ քարոզարշավի անօրինական ֆինանսավորման կասկածանքով: Հետաքննիչները պնդում են, որ Սարկոզիի նախագահական քարոզարշավի ծախսերը կրկնապատկել են քարոզարշավի միջոցների օգտագործման համար նախատեսված օրինական շեմը:
016 թվականի օգոստոսին Սարկոզին իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հայտարարել է 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին[20]:
2016 թվականի նոյեմբերին Սարկոզին դուրս է եկել նախագահական մրցավազքից՝ պահպանողական նախնական ընտրությունների առաջին փուլում պարտվելով իր մրցակիցներ Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպեին։ Սարկոզին ստացել է ձայների ընդամենը 22.9%-ը և ընդունել պարտությունը[21]:

2018 թվականի մարտի 20-ին Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Նիկոլա Սարկոզիին Լիբիայի կողմից նրա 2007 թվականի ընտրարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հետաքննության շրջանակներում։ Սա ժամանակակից Ֆրանսիայում առաջին դեպքն է, երբ պետության նախկին ղեկավարը կալանավորվել է[22]:
2019 թվականի մայիսի 17-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է Սարկոզիի պնդումը, որ Ժան-Ֆրանսուա Կոպեի կողմից հիմնադրված «Պիգմալիոն» լրատվական գործակալության դեմ քրեական հետապնդումը, որը կասկածվում էր Սարկոզիի 2012 թվականի նախագահական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ, հակասահմանադրական էր[23]:
2019 թվականի հունիսի 13-ին Agence France-Presse-ը Mediapart պորտալի իր աղբյուրներից հաստատել է այն տեղեկությունը, որ Ազգային ֆինանսական դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Սարկոզիի դեմ՝ կանխիկ վճարումներում 500 եվրո արժողությամբ թղթադրամներ օգտագործելու համար, ինչն ինքնին անօրինական չէ, բայց լրացուցիչ կասկածներ է առաջացնում լիբիական անօրինական վճարումների գործի հետ կապված[24]:
2020 թվականի հուլիսի 23-ին հրատարակվել է Սարկոզիի «Փոթորիկների ժամանակը» (Le Temps des tempêtes) գիրքը, որը նվիրված էր նրա նախագահության առաջին երկու տարիներին (2007-2009)[25]:
2023 թվականի օգոստոսին Նիկոլա Սարկոզին ռեզոնանսային հարցազրույց է տվել Le Figaro-ին, որտեղ հայտարարել է, որ Ղրիմի ներկայիս կարգավիճակը հաստատելու համար անհրաժեշտ է միջազգային վերահսկողության տակ գտնվող հանրաքվե՝ նշելով, որ մինչև 1954 թվականը այս տարածքը ռուսական է եղել, բնակչության մեծամասնությունը միշտ իրեն ռուս էր համարում, և ուկրաինական անցյալին վերադարձը պատրանքային էր[26][27]: Միևնույն ժամանակ, նա դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ՝ նշելով. «Պուտինը սխալվում էր: Նրա արածը լուրջ էր և վերածվեց ձախողման»[26][28]:
Քրեական վարույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի մարտի 1-ին դատարանը Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և երկու պայմանական ազատազրկման՝ կոռուպցիայի, ազդեցության չարաշահման և քննչական գաղտնիքի խախտմանը հանցակցության համար[29]: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել բանտից դուրս՝ կրելով էլեկտրոնային ապարանջան[30]:
2021 թվականի սեպտեմբերին Սարկոզին դատապարտվել է ևս մեկ տարվա ազատազրկման, որը կարող էր անցկացնել տնային կալանքի տակ՝ մեղադրվելով քարոզարշավի ծախսերի սահմանաչափը գերազանցելու մեջ[31]:
2024 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել ստորին դատարանների կողմից կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեղադրանքներով կայացված դատավճիռները: Նախկին նախագահը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, այդ թվում՝ մեկ տարվա էլեկտրոնային մոնիթորինգի: Ըստ որոշ տեղեկությունների՝ պատրաստվում էր բողոքարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարան[32]:
2025 թվականի սեպտեմբերի 25-ին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականին իր ընտրարշավի համար Մուամմար ալ-Կադդաֆիի տրամադրված միջոցներն օգտագործելու համար։ Նա նաև տուգանվել է 100,000 եվրոյով և հինգ տարով արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել[33]։ Հոկտեմբերի 21-ին նա սկսեց կրել իր պատիժը Փարիզի արևմտյան ծայրամասում գտնվող «Դե լա Սանտե» բանտում[34][35]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Décret du 31 décembre 2004 portant promotion et nominationfr (ֆր.) — Légifrance, 2005.
- ↑ https://g1.globo.com/Noticias/Mundo/0,,MUL1293839-5602,00.html
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://www.livreshebdo.fr/article/nora-bussigny-et-jean-hingray-laureats-du-prix-de-litterature-politique-edgar-faure-2025
- ↑ Sarkozy one of France's most polarizing postwar leaders — The New York Times, 2007.
- ↑ Юрий Сафронов (2015 թ․ մայիսի 26). «Суд разрешил Саркози переименоваться. Партия «Союз за народное движение» получит имя «Республиканцы»» (ռուսերեն). Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Алексей Тарханов (2015 թ․ մայիսի 31). «Никола Саркози приватизировал республику. Его партия теперь будет называться «республиканцами»» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Ֆրանսիայում ձերբակալել են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին
- ↑ «Экс-президент Франции Н. Саркози лидирует по популярности среди французских «правых»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Николя Саркози посетил концерт супруги Карлы Бруни в Москве». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Саркози объяснил своё задержание попыткой его унизить». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Саркози считает, что Франция должна поставить России «Мистрали»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Николя Саркози возглавил ведущую оппозиционную партию Франции». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Саркози: Крым выбрал Россию». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Валерий Мищенко, директор Центра Международного гуманитарного права, кандидат политических наук (2015 թ․ սեպտեմբերի 25). «Крах стереотипов». Без штампов. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Путин обратился к Саркози на «ты» во время встречи в Москве». РБК. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ поучаствует в президентских выборах 2017 года
- ↑ «Росбизнесконсалтинг, 20 ноября 2016. Саркози выбыл из президентской гонки во Франции». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Саркози взят под стражу для дачи показаний». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ Jean-Baptiste Jacquin (2019 թ․ մայիսի 17). «Affaire Bygmalion : Nicolas Sarkozy sera bien jugé en correctionnelle» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Nicolas Sarkozy visé par une enquête du parquet financier sur l'utilisation de grosses coupures» (ֆրանսերեն). Le Monde. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Nicolas Sarkozy est de retour en librairies» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. 2020 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- 1 2 ««Русские отличаются от нас. Но мы нуждаемся в них, а они нуждаются в нас» Николя Саркози дал большое интервью Le Figaro. Он призвал к компромиссу с Россией и выступил против присоединения Украины к Евросоюзу и НАТО». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Guerre en Ukraine : "Tout retour en arrière en Crimée est illusoire", selon Nicolas Sarkozy». TF1 INFO (ֆրանսերեն). 2023 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Заявления Саркози о Крыме и войне вызвали скандал. В офисе президента Украины обвинили его в «преступном сговоре» с Москвой». RFI (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Суд приговорил Саркози к году тюрьмы по делу о коррупции». Коммерсантъ (ռուսերեն). 2021 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Саркози приговорили к пяти годам по делу о финансировании от Ливии». РБК (ռուսերեն). 2025 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Саркози приговорили к году тюрьмы». Коммерсантъ (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Affaire des écoutes : Nicolas Sarkozy définitivement condamné à un an sous bracelet électronique». Le Parisien (ֆրանսերեն). 2024 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Саркози приговорили к пяти годам по делу о финансировании от Ливии». РБК (ռուսերեն). 2025 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ France puts a former president, Nicolas Sarkozy, behind bars, The Economist, Oct 20th 2025
- ↑ «Ex-French pres Sarkozy kisses tearful wife Carla Bruni goodbye as he begins 5yr prison sentence over Gaddafi conspiracy» (ամերիկյան անգլերեն). 2025 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 21-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սարկոզի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 28 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Փառքի շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ֆրանսիայի նախագահներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ