Յանեզ Յանշա
| Յանեզ Յանշա | |
| Կուսակցություն՝ | Slovenian Democratic Party? |
|---|---|
| Կրթություն՝ | Լյուբլյանայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 17, 1958[1][2][3] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Grosuplje, Սլովենիա |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Urška Bačovnik Janša? |
| Կայք՝ | sds.si/o-stranki/predsednik-janez-jansa |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Յանեզ Յանշա (սլովեն.՝ Janez Janša, սեպտեմբերի 17, 1958[1][2][3], Grosuplje, Սլովենիա), սլովենացի պետական և քաղաքական գործիչ, Սլովենիայի վարչապետը 2004 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 7-ը, 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի փետրվարի 27-ը և 2020 թվականի մարտի 3-ից, Սլովենիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ 1993 թվականից։ Սլովենիայի Ազգային ժողովի պատգամավոր 1990 թվականի ապրիլի 8-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1980-ական թվականներին՝ Հարավսլավիայի կոմունիստների միության երիտասարդական թևի ակտիվիստ։ Բարեփոխիչ և անջատողական համոզմունքների համար հեռացվել է կուսակցությունից, 1988-1990 թվականներին հրապարակումների համար եղել է անազատության մեջ, որոնք իբր պարունակել են ռազմական գաղտնիքներ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ Սլովենիայի կառավարությունում 1990-1994 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1993 թվականից Սլովենիայի դեմոկրատական կուսակցության նախագահն է։ 2000 թվականին կարճ ժամանակով վերադարձել է կառավարություն։
2004 թվականի նոյեմբերի 9-ին դարձել Է Սլովենիայի վարչապետ։
2012 թվականի փետրվարի 10-ին երկրորդ անգամ դարձավ երկրի վարչապետ։ 2013 թվականի փետրվարի 27-ին Յանշայի կաբինետը պաշտոնանկ էր արվել կոռուպցիոն սկանդալի պատճառով[5]։
2018 թվականի հունիսի 3-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա ՍԴՀԿ-ն հաղթանակ է տարել և անցել Սլովենիայի ազգային ժողով[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) / A. Vujić — LZMK, 2005.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20230408163608/https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
- ↑ Вести.Ru: Кабинет министров Словении отправлен в отставку
- ↑ Korrespondent.net. «На выборах в Словении победила оппозиция» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն Արխիվացված 2020-01-12 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Յանշա» հոդվածին։ |
| ||||||||||||||||