Լյուբլյանայի համալսարան
Լյուբլյանայի համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, ակադեմիական հրատարակիչ և կազմակերպություն |
Հիմնադրված է | 1919[1] |
Անվանված է | Ալեքսանդր I Կարագեորգիևիչ և Edvard Kardelj? |
Ռեկտոր | Gregor Majdič? |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[2], Association of Language Testers in Europe?, Eutopia Alliance?[3], The Guild of European Research-Intensive Universities?[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] և Unica Network? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Պարգևներ | |
Կայք | uni-lj.si |
![]() ![]() Լյուբլյանայի համալսարան, Սլովենիա | |
![]() |
Լյուբլյանայի համալսարան (սլովեն.՝ Univerza v Ljubljani), համալսարան Լյուբլյանայում։
Սլովենիայի ամենահին համալսարանն է, որն ունի ավելի քան 37,000 ուսանող։ Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկն է, ունի 23 ֆակուլտետ, երեք գեղարվեստական 3 ակադեմիա[9]։ Մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 17-րդ դարում Լյուբլյանայում գործել են հումանիտար ու աստվածաբանական ակադեմիաներ, իսկ 1810 թվականին՝ Նապոլեոնի ժամանակներում, երբ Սլովենիան մտնում էր Իլիրիայի նահանգի մեջ, այստեղ հիմնադրվել է առաջին համալսարանը (ֆր.՝ Écoles centrales), որը, սակայն, շուտով փակվել է։
Առաջին համաշխարհային պատերազմից և Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորության ձևավորումից հետո 1918 թվականի նոյեմբերի 23-ին Լյուբլյանայում ստեղծվել է համալսարանական հանձնաժողով, որն իր վերջնականորեն ձևավորումն է ստացել 1918 թվականի դեկտեմբերի 5-ին դոկտոր Դ․ Մայարոնի նախագահությամբ։ Հանձնաժողովի քարտուղարն է եղել բանասեր, դոկտոր Ֆրան Ռամովշը։
Արդեն 1919 թվականի մարտից սկսվել են ապագա համալսարանի առանձին ֆակուլտետների ձևավորման շուրջ հանձնաժողովի աշխատանքները։ 1919 թվականի հուլիսի 16-ին Թագավորության խորհրդարանը Բելգրադում որոշում է ընդունել համալսարանում բացել իրավագիտության, փիլիսոփայության, տեխնիկական, աստվածաբանական ու բժշկական ֆակուլտետներ (վերջինս երկամյա ոչ լիարժեք ուսուցմամբ)։ Որոշումը նույն թվականի հուլիսի 23-ին ստորագրել է տեղապահ Ալեքսանդրը[10]։ Առաջին դասախոսությունը սլովեներենով 1919 թվականի դեկտեմբերի 3-ին կարդացել է պրոֆեսոր Ֆրան Ռամովշը։
Ակադեմիական առաջին տարում (1919-1920) համալսարանում ուսանել է 942 ուսանող՝ 28 աղջիկ, 914 տղա, իսկ 1940-1941 ուստարում ուսանողների թիվը հասնում էր արդեն 2474-ի։
Ներկայումս համալսարանում աշխատում է 3,500 պրոֆեսոր ու գիտաշխատող, ինչպես նաև մոտ 900 մարդուց բաղկացած տեխնիկական ու վարչական անձնակազմ։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 330,7 միլիոն եվրո (2018)[9]։
Մինչև Մարիբորում համալսարան բացումը (1978) Լյուբլյանայի համալսարանը միակն է եղել Սլովենիայում։
Ֆակուլտետներ և ակադեմիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Ակադեմիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական ակադեմիա
- Թատրոնի, ռադիոյի, կինոյի ու հեռուստատեսության ակադեմիա
- Գեղարվեստի ակադեմիա
Համալսարանի ռեկտորատը գտնվում է Լյուբլյանայի կենտրոնի պատմական շենքում։ Համալսարանին կից գործում է աստղագիտական գեոֆիզիկական աստղադիտարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The University of Ljubljana — 2014.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://eutopia-university.eu/
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/univerza-v-ljubljani?rid=044986331039-07
- ↑ https://www.predsednica-slo.si/sl/odlikovanja/odlikovanci?AwardType=1&start=15
- ↑ 9,0 9,1 University in numbers
- ↑ «Официальный сайт Люблянского университета. История ЛУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(սլովեն.)(անգլ.)
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանայի համալսարան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանայի համալսարան» հոդվածին։ |
|