Մարիբոր
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Մարիբոր | |||
| սլովեն.՝ Maribor | |||
| |||
| 46°33′0″N 15°38′0″E / 46.55000°N 15.63333°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Մարիբոր քաղաքային համայնք | ||
| Առաջին հիշատակում | 1164 | ||
| Այլ անվանումներ | Մարբուրգ ան դեր Դրաու | ||
| Մակերես | 42,1 կմ² | ||
| ԲԾՄ | 275[1] մ | ||
| Բնակչություն | ▲114 301 մարդ (2025)[2] | ||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | 02 | ||
| Փոստային դասիչ | 2000 | ||
| Ավտոմոբիլային կոդ | MB | ||
| Պաշտոնական կայք | maribor.si | ||
|
| |||
Մարիբոր (սլովեն.՝ Maribor, գերմ.՝ Marburg an der Drau), մեծությամբ Սլովենիայի երկրորդ քաղաքը (քաղաքի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 94,9 հազար մարդ)[3]։ Մարիբորը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, Պոդրավսկա տարածաշրջանում, Դրավա գետի վրա, Պոգորե լեռան ստորոտում։ Քաղաքը համարվում է Ստորին Շտիրիյա պատմական շրջանի կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկբուրխ ամրոցի առաջին հիշատակումը վերաբերում է 1164 թվականին։ 1254 թվականին Մարիբորը ստացել է քաղաքային իրավունքներ։ Հաբսբուրգների դինաստիայի հաստատումից հետո (1278) քաղաքը սկսեց արագ զարգանալ և դարձավ տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից մեկը։ 1532 և 1683 թվականներին Մարիբորը հաջողությամբ դիմացել է թուրքերի պաշարմանը։
Ի սկզբանե քաղաքը ենթարկվել է Շեկաուն եպիսկոպոսությանը, սակայն, 1859 թվականին սկսել է ենթարկվել Լավանտ եպիսկոպոսությանը, որն էլ 1962 թվականին ստացել է իր Մարիբորսկ եպիսկոպոսություն անվանումը։ 2006 թվականին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը քաղաքին շնորհեց արքեպիսկոպոսական կարգավիճակ։
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքի բնակչության 80 %-ը եղել են գերմանացիներ, 20 %-ը՝ սլովենացիներ։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի գյուղական բնակչությունը սլովենացիներ էին։ Պատերազմի ժամանակ Շտիրիյան և Կարինտիյան մեծ թվով սլովենացիների հայտարարել են Ավստրիական պետության թշնամիներ և զրկել պետական պաշտոններից։ Դա ուժեղացրել է քաղաքի սլովենացի և գերմանացի բնակչության անտագոնիզմը։ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո Մարիբորը պահանջ է ներկայացրել Ավստրիական Հանրապետությանը և Հարավսլավիայի թագավորությանը։ 1919 թվականի հունվարի 27-ին Մարիբոր քաղաքը գերմանացիների կողմից սլովենացի Ռուդոլֆ Մայստերի ջոկատները գրոհի են ենթարկվել։ Արդյունքնում սպանվել է 13 մարդ և ավելի քան 60 հոգի վիրավորվել է։
Մարիբոր քաղաքը Հարավսլավիային միանալուց հետո բազմաթիվ գերմանացիներ լքել են՝ ներգաղթելով Ավստրիա։ Փակվել են գերմանական դպրոցները և կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, 1930-ական թվականներին Մարիբոր քաղաքի գերմանական բնակչության մասնաբաժինը կազմել է 25 %։
1941 թվականին Մարիբորը Շտիրիայի հետ միասին բռնակցվել է նացիստական Գերմանիային։ Նույն տարվա ապրիլին Մարիբոր է այցել Ադոլֆ Հիտլերը։ Քաղաքային ամրոցում նրա համար կազմակերպվել է ճոխ հյուրասիրություն։ Պատերազմի տարիներին քաղաքում գործում էին խոշոր ռազմական գործարաններ։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է դաշնակիցների ավիացիոն ռմբակոծությունների։ Պատերազմի ավարտից հետո գերմանացի բնակչության մնացած մասը արտաքսվել է երկրից։
Մարիբորի ազատագրումից հետո քաղաքը սկսել է արագ զարգանալ։ Արդյունքում քաղաքը դարձել է Սլովենիայի տրանսպորտային, արդյունաբերական և մշակութային կենտրոնը։ 1991 թվականին քաղաքը ճգնաժամ է ապրել, որի արդյունքում քաղաքի գործազրկության մակարդակը հասել է 25 %-ի։ Ներկայումս տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է՝ շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման։
2012 թվականին Մարիբորը Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքի հետ մեկտեղ ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։
Մարիբորը ճանաչվել է «Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք 2013» մրցույթի հաղթող[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի դինամիկան[5]
| Բնակչության 1948-2025 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերն են՝ Մարիբորի Սուրբ Հովհաննես Մկրտչի գոթական տաճարը (12-րդ դար), քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է Վերածննդի ոճով և Մարիբորի 15-րդ դարի ամրոցը։ Քաղաքում գտնվում է Մարիբոր համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին։ Գլխավոր հրապարակում կան շենքեր, որոնք կառուցված են բարոկկո ոճով՝ Սուրբ Ալոիզիա եկեղեցին, քաղաքապետարանը և Կույս Մարիամի արձանը[8]։
Պագորե լեռան վրա ձմռանը զբաղվում են դահուկային սպորտով, որտեղ կառուցվել է դահուկամրցության ուղի։
Քաղաքում գտնվում է Սլովենիայի երկրորդ օդանավակայանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| բացարձակ առավելագույնը (°C) | −21,0 | −20,2 | −15,2 | −5,1 | −1,1 | 3,6 | 6,3 | 5,5 | −1,0 | −5,9 | −12,7 | −17,6 | −21,0 |
| միջին առավելագույնը (°C) | 3,6 | 6,4 | 11,2 | 15,4 | 20,6 | 23,6 | 25,7 | 25,4 | 21,2 | 15,5 | 8,6 | 4,5 | 15,1 |
| միջին ջերմաստիճանը (°C) | −0,3 | 1,7 | 5,8 | 10,1 | 15,1 | 18,2 | 20,1 | 19,6 | 15,4 | 10,1 | 4,4 | 0,8 | 10,1 |
| միջին նվազագույնը (°C) | −3,6 | −2,1 | 1,3 | 5,2 | 9,8 | 13,0 | 14,9 | 14,7 | 10,9 | 6,2 | 1,1 | −2,2 | 5,8 |
| բացարձակ նվազագույնը (°C) | 17,4 | 21,5 | 26,0 | 28,0 | 30,9 | 34,7 | 35,8 | 36,8 | 31,4 | 27,2 | 21,5 | 20,7 | 36,8 |
| տեղումների քանակը (մմ) | 42 | 47 | 64 | 73 | 91 | 119 | 115 | 122 | 103 | 100 | 91 | 66 | 1034 |
| Աղբյուր՝ 1 | |||||||||||||
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիբորի ամրոց
- Ֆրանցիսկյան եկեղեցի
- Բետնավա ամրոց
- Քաղաքապետարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene and English). Statistical Office of the Republic of Slovenia. 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 https://pxweb.stat.si/SiStatData/pxweb/sl/Data/-/05C5003S.px
- ↑ «:: Statistical Office of the Republic of Slovenia — How frequent are the same names of settlements and streets? ::». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 50 (օգնություն) - ↑ Молодёжную столицу Европы-2015 выберут из четырёх претендентов // РИА Новости, 24 ноября 2012
- ↑ Tabela: Podatki s področja demografije (projekt Urban Audit) za občini Ljubljana in Maribor
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
- ↑ Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letno — Statistical Office of the Republic of Slovenia.
- ↑ Город Марибор
- ↑ «Pobratena mesta». Արխիվացված է օրիգինալից 2013-03-27-ին. Վերցված է 2017-08-24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт администрации города Արխիվացված 2011-04-27 Wayback Machine
- Туристический сайт Марибора
- Аэропорт Марибора
- Марибор на Викигиде
Maribor travel guide from Wikivoyage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիբոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
