Իդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իդրիա
սլովեն.՝ Idrija
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես293,7 կմ²
ԲԾՄ326 մետր, 341 մետր
Բնակչություն5848 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ386 05
Փոստային դասիչ5280
Պաշտոնական կայքidrija.si
Իդրիա (Սլովենիա)##
Իդրիա (Սլովենիա)
Սնդիկի ժառանգություն․ Ալմադեն և Ինդրիա
Heritage of Mercury. Almadén and Idrija*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Իդրիա քաղաք
Երկիր Սլովենիա, Իսպանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2012  (36 նստաշրջան)
Համար 1313
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իդրիա (գերմ.՝ Idria, իտալ.՝ Idria[2]), քաղաք Արևմտյան Սլովենիայում։ Իդրիա մունիցիապալիտետի նստավայրն է։ Գտնվում է Սլովենական ծովեզր (սլովեն.՝ Primorska) տարածաշրջանում և Գորիշկա շրջանում։ Քաղաքը նշանավոր է սնդիկի հանքավայրերով։ Իսպանիայի Ալմադեն քաղաքի հանքավայրի հետ միասին 2012 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։ 2011 թվականին Իդրիան ստացել է «Տարվա Ալպյան քաղաք» մրցանակը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Antonijev rov

Իդրիա քաղաքը գտնվում է Իդրիա ավազանում, շրջապատված է Իդրիա բլուրներով։ Քաղաքի միջով հոսում է Իդրիա գետը։ Իդրիան ներառում է Brusovše, Cegovnica, Prenjuta և Žabja Vas գյուղակներ, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնի մոտ, ինչպես նաև Češnjice, Ljubevč, Kovačev Rovt, Marof, Mokraška Vas, Podroteja, Razpotje, Staje և Zahoda ավելի հեռավոր գյուղակները։ Մարոֆ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Իդրիա գետի վրա, Իդրիայի հյուսիսային ծայրամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի վերջում Իդրիայում հայտնաբերվել է սնդիկ (տարբեր աղբյուրներում նշվում է 1490[4][5][6], 1492[7][8], և 1497[4][6] թվականները)։ Հանքարդյունահանման աշխատանքները կառավարությունը ստանձնել է 1580 թվականին։ 1832 թվականին այստեղ հայտնաբերված իդրիալիտ (idrialite) քարատեսակը կոչվում է քաղաքի անունով։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի համաձայն, 500 տարի առաջ, մի դույլագործ այստեղ հայտնաբերել է փոքր քանակությամբ հեղուկ սնդիկ։ Իդրիան աշխարհի մի քանի վայրերից մեկն է, որտեղ սնդիկը հայտնվում է ինչպես իր սովորական՝ հեղուկ վիճակում, այնպես էլ կինովար (սնդիկի սուլֆիդ) հանքաքարի ձևով։ Ստորերկրյա հանքավայրի մուտքը հայտնի է Antonijev rov անվանումով։ Այսօր նրա վերին մակարդակը օգտագործվում է որպես շրջագայության վայր, որտեղ պատկերում է տեղի աշխատավորների կյանքը։ Ստորին մակարդակում՝ 400մ ներքև, այլևս ակտիվ աշխատանքներ չեն կատարվում, և դրանց մեծ մասը այսօր փակվել են։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ծխական եկեղեցին նվիրված է Սուրբ Հովսեփին, և պատկանում է Կոպերի թեմին։ Այնտեղ կան Սուրբ Երրորդությանը, Անտոնիոս Պադուացուն և Տիրամորը նվիրված եկեղեցիներ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 124.
  3. Heritage of Mercury. Almadén and Idrija - UNESCO World Heritage Centre
  4. 4,0 4,1 Arko, Mihael. 1931. Zgodovina Idrije: po raznih arhivalnih in drugih virih. Ljubljana: Katoliška knjigarna, p. 1.
  5. Savnik, Roman, ed. 1968. Krajevni leksikon Slovenije, vol. 1. Ljubljana: Državna založba Slovenije, p. 70.
  6. 6,0 6,1 Kmecl, Matjaž. 1981. Treasures of Slovenia. Ljubljana: Cankarjeva založba, p. 262.
  7. Budkovič, Tomaž, Robert Šajn, & Mateja Gosar. 2003. "Vpliv delujočih in opuščenih rudnikov kovin in topilniških obratov na okolje v Sloveniji ." Geologija 46(1): 135–140, p. 136.
  8. Svetličič, Marjan, & Matija Rojec. 2000. "Kolektor." In Saul Estrin et al. (eds.), Foreign Direct Investment in Central Eastern Europe, pp. 3–28. New York: M. E. Sharpe, p. 3.
  9. Koper Diocese list of churches Արխիվացված 2009-03-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]