Բլեդ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բլեդ | |||
սլովեն.՝ Bled | |||
| |||
Երկիր | Սլովենիա | ||
Համայնք | Municipality of Bled? | ||
Մակերես | 188,50 կմ² | ||
ԲԾՄ | 501 մետր | ||
Բնակչություն | ▲4969 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 4 | ||
Փոստային դասիչ | 4260 | ||
Պաշտոնական կայք | bled.si | ||
| |||
Բլեդ (սլովեն.՝ Bled, գերմ.՝ Veldes հին աղբյուրներում՝ Feldes[2] ), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Իտալիային և Ավստրիային։ Ըստ 2002 թվականի մարդահամարի՝ քաղաքի բնակչությունը 5252 մարդ է, ողջ համայնքի բնակչությունը՝ 10 899։ Բլեդը գտնվում է Բլեյկո լճի ափին՝ Հուլյան Ալպերում՝ Տրիգլավ ազգային պարկում։ Հայտնի զբոսաշրջային ուղղություն է։
Աշխարհագրություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեդը գտնվում է մայրաքաղաք Լյուբլյանայից 45 կմ հյուսիս-արևմուտք և 10 կմ հարավ-արևելք Եսենիցեից։ Քաղաքից 8 կմ հյուսիս անցնում է ավստրիական սահմանը, իսկ 40 կմ արևմուտք՝ իտալականը։ Այն գտնվում է Լյուբլյանայի երկաթուղային և ավտոճանապարհային մայրուղու՝ Ֆիլլախի մոտ։ Բլեդից մի քանի ավտոճանապարհ տանում է դեպի լեռներ և Տրիգլավ ազգային պարկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլավոնացիները Բլեդում բնակություն են հաստատել 7-րդ դարում[3]։ Բլեդի ամրոցը առաջին անգամ իր գերմանական Ֆելդես անվամբ հիշատակվել է 1004 թվականին, երբ Հենրիխ II-ը այն նվիրել է Բիկսենի եպիսկոպոսին՝ Ալբուինին։ 1278 թվականին Կրայնի հետ անցել է Ռուդոլֆ I-ին և դրանից հետո մտել Հաբսբուրգների իշխանության տակ մինչև Առաջին աշխարհամարտը, բացառությամբ 1809-1816 թվականները, երբ այն պատկանել է Իլլիրական նահանգին։
Ավստրո-Հունգարական կայսրության բաժանումից հետո Բլեդը պատկանել է Հարավսլավիային և վերածվել է Կարագեորգևիչների տան միապետների, ապա՝ Իոսիպ Տիտոյի նստավայրի։ 1991 թվականից սկսած՝ անկախ Սլովենիայի կազմում է։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեդը երկրի խոշորագույն հանքաբուժական և լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է։ Բլեդը որպես հանգստավայր ժողավրդայնություն է ձեռք բերել դեռևս 19-րդ դարում։ Քաղաքի հյուրերին առաջարկվում է նաև ակտիվ հանգստի հնարավորություն (գոլֆ, ձիասպորտ, հեծանվավազք, լեռնային զբոսաշրջություն։ Ձմռանն աշխատում են մի քանի դահուկուղիներ։
Երկու տարին մեկ անգամ գարնանը Բլեդում անցկացվում է շվեյցարական համակարգով միջազգային շախմատային մրցաշար։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլեյսկոն մաքրաջուր գեղատեսիլ լեռնային լիճ է, որի կենտրոնում գտնվում՝ կղզու վրա է գտնվում Վերափոխման մատուռը։
- Բլեդի ամրոցը կառուցվել է լճի վերևում գտնվող 130 մետր բարձրությամբ ժայռի գագաթին։ Առաջին անգամ հիշատակվել է 1004 թվականին։ Այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել և ընդլայնվել է։
- Սուրբ Մարտինի ծխական եկեղեցի
- Հյուրանոց «Վիլան» Իոսիպ Տիտոյի նախկին նստավայրն է
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letno — Statistical Office of the Republic of Slovenia.
- ↑ de Luca, Ignaz. 1790. Geographisches Handbuch von dem östreichischen Staate, vol 2. Vienna: Johann Paul Krauß, p. 137.
- ↑ Плетерский А. Становление славянской государственности в Восточных Альпах // Studia Slavica et Balcanica Petropolitana 2012. № 2 (12)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեդ» հոդվածին։ |
|