Կինովար
Կինովար | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | HgS |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.CD.15a[1] |
Դանա դասակարգում | 2.8.14.1 |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 2,3 ± 0,2 |
Ենթակատեգորիա | cinnabar mineral group? և սուլֆիդներ |
Կինովար (հին հունարեն՝ κιννάβαρι, լատին․՝ cinnabari), միներալ, սնդիկի սուլֆիդ[2]։
Քիմիական կազմը՝ HgS, պարունակում է 86, 2% սնդիկ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր, կամ փոշեխառն զանգվածներ։ Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 2-2,5, խտությունը՝ 8000 կգ/մ³։ Կինովարը սնդիկի առավել տարածված միներալն է։ Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվարցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ-գարի, բնածին ոսկու հետ[2]։
Վիշապի արյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինովարի հունարեն, դեռևս Թեոֆրաստի կողմից օգտագործվող, անվանումը վարկածներից մեկի համաձայն առաջացել է հին պարսկերեն Zinjifrah բառից, որը նշանակում էր «վիշապի արյուն»։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքավայրեր հայտնի են Ուկրաինայում, Ղրղզստանում, Ալթայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում[2]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում է սնդիկի ստացման, գեղարվեստական ներկերի պատրաստման համար։ Որպես գեղարվեստական ներկ, կինովարը օգտագործում էին տակավին Հին Եգիպտոսում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սնդիկի արտադրության պատմությունից (ռուս.)
- Կինովարը մինեռալների բազայում (ռուս.)
- Կինովարը մինեռալների բազայում webmineral.com (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 438)։ |