Շկոֆյա Լոկա (սլովեներեն՝ Škofja Loka , գերմ.՝ Bischoflack), քաղաք Սլովենիայում[2], Վերին Կառնիոլա երկրամասում։ Նույնանուն համայնքի վարչական, տնտեսական, կրթական, մշակութային կենտրոնն է[3]։ Բուն քաղաքն ունի մոտավորապես 12.000 բնակիչ[4], իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը մոտ է 23 հազարին[5]։
Անվանումը ավանդվել է միջին դարերից և սլովեներենից բառացի թարգմանած՝ նշանակում է եպիսկոպոսի մարգագետին[6]։
Շկոֆյա Լոկան գտնվում է ծովի մակերևույթից 354 մետր բարձրության վրա[7], Պոլյանե Սորա և Սելկա Սորա գետերի միախառնման վայրի մոտ։ Հին քաղաքամասը կազմող Պլաց և Լոնտրգ հրապարակները գետափին են, իսկ միջնադարյան ամրոցը, որտեղ ներկայումս քաղաքային թանգարանն է, մերձակա սարահարթի վրա[8]։ Քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս բարձրանում է Կամնիտնիկ սարը՝ յուրահատուկ կոնգլոմերատային ապարներով[9], իսկ հարավային արվարձանից տարածվում է Viršk դաշտը (սլովեն.՝ Virško polje)[10]:
Դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին Շկոֆյա Լոկայի հին քաղաքամասն ամբողջությամբ ճանաչվել է որպես պատմական հուշարձան, որի հիշարժան կառույցներից են, բացի վերոնշյալ հրապարակներից ու արոցից, Սուրբ Ջեյմս եկեղեցին (15-րդ դար)[11], Անարատ Հղության եկեղեցին[12], Սբ. Աննա եկեղեցին[13],Վշտացյալ Տիրամոր եկեղեցին[14], Հիսուսի Հարության մատուռը[15]։
2011 թվականին Շկոֆյա Լոկան անդամագրվել է Դուզելաժին (Douzelage), որ Եվրոպական Միությունում սփռված 27 քաղաքների յուրօրինակ ընկերակցություն է, սկիզբ է առել 1991 թվականին և ակտիվ համագործակցություն է ապահովում ամենատարբեր բնագավառներում[17][18]։
{{columns-list|colwidth=18em|
↑«Town Description»։ Občina Škofja Loka։ Municipality of Škofja Loka։ Geographical Outline։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-26-ին։ Վերցված է մարտի 13, 2012