Իզոլա (սլովեներեն՝ Izola, իտալերեն՝ Isola), քաղաք և համայնք Սլովենիայի հարավարևմտյան մասում՝ Իստրիաթերակղզում, Ադրիատիկ ծովի ափին։ Անվանումն առաջացել է իտալերեն Isola բառից, որ նշանակում է «կղզի։» Բուն քաղաքն զբաղեցնում է 7,5 քառակուսի կիլոմետր տարածք[2], որտեղ 2008 թվականիհունիսի 30-ի տվյալներով՝ ապրում էր 11,116 մարդ, իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 15,922[3]։ Քաղաքն սկզբնապես եղել է կղզու վրա, որը մայրցամաքի հետ կապած էր կամրջով։ 19-րդ դարի սկզբներին քաղաքային պարիսպը քանդել են, բեկորները լցրել ծովը և այդպիսով Իզոլան միացրել մայրցամաքին։ Քաղաքի բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է ձկնորսությունը, սակայն երբ մերձակայքում հանքային տաք աղբյուրներ են հայտնաբերվել, տնտեսության գլխավոր ճյուղերը դարձել են զբոսաշրջությունն ու առողջարանային բիզնեսը։
Մեր թվականությունից առաջ 2-րդ դարում հինհռոմեականHaliaetum քաղաք-նավահանգիստն էր կանգնած ներկայիս Իզոլայից դեպի հարավ-արևմուտք, այսօրվա Յագոդիե գյուղի հարևանությամբ։ Դրա դիմաց ընկած կղզու վրա Իզոլա բնակավայրը հիմնել են ակվիլեյացի փախստականները, 7-րդ դարում։ 9-րդ դարում, Իստրիայի ծովամերձ այլ տարածքների հետ մեկտեղ, այն անցել է Վենետիկյան հանրապետության տիրապետության տակ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 932 թվականին, վենետիկյան Liber albus վերնագիրը կրող փաստաթղթում, Insula անվանաձևով[6]։