Սուրբ Հովսեփ
Սուրբ Հովսեփ | |
---|---|
![]() Սուրբ Հովսեփը նորածին Հիսուսի հետ, Գվիդո Ռենի, 1635 թ. | |
Ծնունդ | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Նազարեթ, Հուդայի թագավորություն |
Վախճան | 1-ին դար |
Վախճան վայր | Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն |
Թաղման վայր | անհայտ |
Եկեղեցի | բոլոր քրիստոնեական եկեղեցիներ |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Մարտի 19[1] |
Աշխատանք | ատաղձագործ |
Ազգություն | հրեա |
Հայր | Heli?[2] և Jacob?[3] |
Ամուսին | Մարիամ Աստվածածին |
Զավակներ | Հիսուս, Հիսուս, Joses?, Հակոբոս (70 առաքյալներից), Joseph Barsabbas?, Simon, brother of Jesus? և Jude? |
Սուրբ Հովսեփ (եբրայերեն՝ יוסף, հունարեն՝ Ἰωσήφ), (մ.թ.ա. 1-ին դար, Նազարեթ, Հուդայի թագավորություն - 1-ին դար, Նազարեթ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն), Մարիամ Աստվածածնի ամուսինը՝ ըստ Նոր Կտակարանի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովսեփը, ըստ ավետարանիչների վկայության, ուղիղ գծով սերում է Դավիթ արքայի տոհմից։ Ապրել է աղքատության մեջ Նազարեթ քաղաքում և զբաղվել է ատաղծագործությամբ։
Հովսեփը նշանադրված էր Կույս Մարիամի հետ։ Ըստ Մատթեոսի ավետարանի, Աստվածածնի ավետումից հետո որոշ ժամանակ անց նրան երազում երևում է Գաբրիել Հրեշտակապետը։ Քանի որ Հովսեփն ուզում էր «լուռ լքել Նրան» Գաբրիելը հանգստացնում է՝ ասելով. «Մի՛ վախեցիր ընդունել Մարիամին, քո կնոջը, քանի որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա կծնի Որդուն, որին կկոչես Հիսուս, որովհետև Նա կփրկի մարդկությանը իրենց մեղքերի համար»: Դրանից հետո ըստ մարգարեության «Հովսեփն ընդունեց Մարիամին և վերջապես նա ծնեց առաջնեկին, որին կոչեցին Հիսուս»:
Նրա կյանքի մասին, բացի Հիսուս Քրիստոսի ծնունդի անցքերի, թերևս շատ քիչ է հայտնի։
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Հովսեփն ամուսնացած է եղել երկու անգամ։ Մարիամը, ըստ աղբյուրների, նրա երկրորդ կինն էր և առաջին ամուսնությունից նա ուներ 6 երեխաներ՝ չորս որդի և երկու աղջիկ։
Հովսեփը մահացավ շուրջ հարյուր տարեկան հասակում, ըստ երևույթին նրա ու տասներկուամյա մանուկ Հիսուսի Երուսաղեմ գնալուց հետո, քանի որ դրանից հետո նա չի հիշատակվել։
Հիսուսի տոհմաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեոսի ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունով։ Փաստացիորեն այն հենց Հովսեփի տոհմաբանությունն է՝ «Մարիամի ամուսնու, որից ծնվեց Հիսուս Քրիստոսը»: Ղուկասի ավետարանուն կրկին կա հիշատակում Հիսուսի ծագումնաբանության մասին. «Հիսուսը, որը սկսեց իր ծառայությունը երեսուն տարեկանից, Հովսեփի որդին էր...»: Որոշ տեղեկություններ տալիս են նաև Հուլիանոս Ուրացողը[4][5] և Հիերոնիմոսը[6]:
Սուրբ Հովսեփի հիշատակության օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ եկեղեցում նշվում են երկու տոներ Հովսեփի պատվին[7].
- մարտի 19 - Սուրբ Հովսեփի հիշատակության օր, երբ նշվում է Սուրբ ընտանիքի տոնը
- մայիսի 1 - Հովսեփը որպես բոլոր չարչարվողների հովանավոր
Հռոմի պապ Պիոս XII-ը վերջին տոնը հաստատել է 1955 թվականին և նրա հրամանոք Հովսեփը համարվել է խորհրդանիշ համբերության, աշխատասիրության և տոկունության։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typica — Civitas Vaticana: 1969. — P. 25.
- ↑ Evangelist L. t. 23 // Евангелие от Луки
- ↑ Apostle M. t. 16 // Евангелие от Матфея
- ↑ Архиепископ Аверкий. Четвероевангелие. Руководство к изучению Священного Писания Нового Завета
- ↑ Евсевий Кесарийский. Церковная История
- ↑ Иероним Стридонский
- ↑ Иосиф Обручник
|