Ատաղձագործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավգուստ Մոնֆերան, ատաղձագործը 19-րդ դարի կեսերին
Ատաղձագործը պատկերված հին ֆրեսկայի վրա

Ատաղձագործ, մասնագիտություն, ամենահին արհեստներից մեկը, որը կապված է փայտի մեխանիկական վերամշակման և չվերամշակված փայտանյութից դետալների, կառուցվածքների և շինանյութի ստացման հետ:

Մասնագիտական գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատաղձագործի մասնագիտությունը շինարարական մասնագիտություններից է: Ժամանակակից արդյունաբերական հասարակությունում ատաղձագործն արտադրանք չի պատրաստում, այլ օգտվում է արդյունաբերական արտադրանքից: Պատուհանները, դռները և այլ պատրաստի արդյունաբերական արտադրանքն առաքվում է շինարարական հրապարակ, նեղ մասնագիտացված ձեռնարկություններից: Դեռ նախորդ դարում այդ ամենը Ռուսաստանում չկար և շատ արտադրանքներ պատրաստվում էին ատաղձագործների ձեռքերով: Ներկայումս ատաղձագործները, կախված կարգից (Ռուսաստանում, 2-րդից մինչև 7-րդ կարգ), կատարում են հետևյալ աշխատանքները, դռների, պատուհանների, դռների փականների, պատուհանների օժանդակ նյութերի, կահույքի և այլ փայտյա կառուցվածքների տեղադրում և նորոգում (օրինակ պահեստային տակդիրներ, փայտակաղապարներ), շենքերի տանիքապատում և փայտանյութի այլ մշակում: Օրինակ, 7-րդ կարգի ատաղձագործի համար ռուսական Միասնական տարիֆա-որակավորման տեղեկատուում (ՄՏՈՏ ՌԴ) նշված է[1]`

  • բարդ ատաղձագործական աշխատանքների կատարում ցածրահարկ առանձնատների շինարարությունում, ինչպես նաև փայտե ճարտարապետության հուշարձանների վերականգնում եզակի օբեկտների շինարարությունում:
  • կոկոշնիկների, շրիշակների և պատրաստի նմուշներով, գծագրերով ու էսքիզներով բարդ տարրերով փայտյա իրերի պատրաստում:

Ատաղձագործի գործիքներից են` կացինը, ուրագը, ուղղալարը, երկկոթ քերիչը, 3-ից 10 մետրանոց չափերիզը, մուրճը, սղոցը, ապակեհատիչը, մեխահանը, անկյունակը, հարթացույցը, պտուտակահանների և վեցանկյունների հավաքածուն, հարթաչափը, գայլիկոնը, շաղափիչը, էլեկտրոպտուտակահանը, փորագրիչ դանակը, էլեկտրական նրբասղոցը, դուրը, ռանդան:

Անվտանգության կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատաղձագործը ստիպված է պահպանել մատները մուրճի հարվածներից, աչքերը փայտի փոշուց և այլն: Ռուսաստանում կանանց արգելված է շինարարական, մոնտաժային և նորոգման աշխատանքներում ատաղձագործ աշխատել[2]:

Պրոֆեսիոնալ հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքի ցավեր, որպես կանոն դա օստեոխոնդրոզն է: Ձեռքի մատների փայտացում: Այստեղ հնարավոր է տարբեր պատճառներ, ողնաշարի վզի և կրծքավանդակի և արմունկային հոդի հատվածների ճզմում: Հիվանդության մեխանիկան, ներվը տեղակայված է մղանցքում, ճզմման ժամանակ տեղի է ունենում ներվը ծածկող թաղանթի բարակեցում և հպում մղանցքի պատին:

Հայտնի ատաղձագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս I - Ռուսական կայսրության առաջին կայսրը, որն անձամբ մասնակցել է «Սուրբ Պյոտր և Պավել » հետախուզանավի կառուցմանը 1697 թ-ի աշնանը Հոլանդիայի Օստ- Ինդիական նավաշինարանում եղած ժամանակ :
  • Նորմ Աբրամ - Ճանաչված ամերիկացի ատաղձագործ, PBS ալիքով մի քանի հեռուստահաղորդումների վարող, փայտամշակման վերաբերյալ գրքի հեղինակ:
  • Հարիսոն Ֆորդ - Ամերիկացի դերասան, դերասանական կարիերայի ճգնաժամի ընթացքում 1970 թ-ին աշխատել է ատաղձագործ:
  • Միխաիլ Միշև - Ռուս ատաղձագործ-վերականգնող:
  • Վլադիմիր Պուտին - Ռուսաստանի Դաշնության նախագահ, 4-րդ կարգի ատաղձագործ[3]:
  • Մարիո - Mario խաղի գործող անձ Donkey Kong-ի մասնակցությամբ առաջին խաղում նա եղել է ատաղձագործ:

Սխալմամբ ատաղձագործ համարվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատաղձագործ» - «տեկտոն» (հուն. τεκτον, բառացի «շինարար»), բառի սխալ թարգմանությունն է, քանի որ Ռուսաստանում տները կառուցվում էին ոչ թե չթրծած աղյուսից, այլ գերաններով: Եվրոպական թարգմանություններում այդ նույն բառը թարգմանվում էր ոչ թե «ատաղձագործ», այլ մասոն (բառացի որմնադիր-քարտաշ), քանի որ Եվրոպայում տները կառուցում էին քարից (ոչ թե գերանից):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плотничное дело // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  • Максимов С. В. Плотники-Печники // Нечистая, неведомая и крестная сила. - СПб.: Товарищество Р. Голике и А. Вильворг, 1903. - С. 186-192.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ատաղձագործ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։