Կամնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
սլովեն.՝ Kamnik
Slovenia 0957 (16482645073).jpg
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես9,1 կմ²
ԲԾՄ380,5 մետր
Բնակչություն13 880 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ01
Փոստային դասիչ1240
Պաշտոնական կայքkamnik.si
##Կամնիկ (Սլովենիա)
Red pog.png

Կամնիկ (սլովեներեն՝ Kamnik, գերմ.՝ Stein[2] կամ Stein in Oberkrain), քաղաք Սլովենիայի հյուսիսային մասում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն քաղաքներից մեկը[3]։ Ընկած է Կամնիկյան Ալպերի ստորոտին, Կամնիշկա Բիստրիցա (Kamniška Bistrica) և Նևլիցա (Nevljica) գետերի ափին։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։ Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով. հին քաղաքամասը՝ միջնադարյան բազմաթիվ կառույցներով, մասամբ պահպանվել է։ Հիշարժան են հատկապես երեք ամրոցները՝ Մալի, Ստարի, Զապրիցե անվանումներով, բարոկկո ոճով կառուցված եկեղեցին, ֆրանցիսկյան և ուրսուլյան վանքերը...

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 13 768[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն իսկ XII դարում Կրամնիկը, իր շուրջբոլորը բարձրացած հզոր պարսպով և լեռան լանջին թառած ամրոցով, Կրաինա անվանվող երկրամասի ամենաազդեցիկ քաղաքն էր։ Սակայն XIII դարից առաջնությունն անցել է Լյուբլյանային։ Կամնիկում միջին դարերում զարգացել էին դաբնությունը, մեխերի, կաշվի, մորթեղենի արտադրությունը։ Բացի այդ, բնակավայրը դարձել էր սլովենյան մեղվաբուծության կենտրոնը. այստեղ պահում էին «կրաինյան ցեղի» (Аpis mellifera carnica) մեղուներ, որ ժամանակին Արևելյան Ալպերում բազմացրել են հինհռոմեացիները։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի կամնիկցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Notable people that were born or lived in Kamnik include:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Prebivalstvo - izbrani kazalniki, naselja, Slovenija, letnoStatistical Office of the Republic of Slovenia.
  2. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. 1906. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, pp. 26–27.
  3. Wzmianka w 1229 r.
  4. https://www.citypopulation.de/Slovenia-Cities.html 
  5. Oznake։ «Večer – Marjan Šarec za predsednika: Strici iz ozadja so izgovor šibkih»։ Vecer.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է 2017-06-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]