Նովա Գորիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Նովա Գորիցա
սլովեն.՝ Nova Gorica
NovaGorica-izSvGore.jpg
Կոորդինատներ: 45°58′0″ հս․ լ. 13°39′0″ ավ. ե. / 45.96667° հս․. լ. 13.65000° ավ. ե. / 45.96667; 13.65000
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես309 կմ²
ԲԾՄ92 մետր
Բնակչություն13 852 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ5000
Ավտոմոբիլային կոդGO
Պաշտոնական կայքnova-gorica.si
##Նովա Գորիցա (Սլովենիա)
Red pog.png

Նովա Գորիցա (սլովեներեն՝ Nova Gorica[1]), քաղաք Սլովենիայի արևմտյան մասում, Իտալիայի հետ սահմանի մոտ: Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է: Բուն քաղաքն զբաղեցնում է 3,5 քառակուսի կիլոմետր տարածք[2], որտեղ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակվում էր 13 290 մարդ: Իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 32 385[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովա Գորիցան հատակագծվել, պլանավորվել ու կառուցվել է ժամանակակից՝ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքների հիման վրա, 1947 թվականից հետո, երբ Փարիզում կնքված խաղաղության դաշնագրով նոր սահմաններ հաստատվեցին նորաստեղծ Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Իտալիայի միջև, ու Գորիցիա քաղաքը մնաց Հարավսլավիայի տարածքից դուրս, այդպիսով՝ Սոչա, Վիպավա հովիտները, Գորիցիա սարերը ընդգրկող տարածաշրջանը մնաց առանց ավանդական վարչական կենտրոն-քաղաքի: 1948 թվականից Նովա Գորիցան փոխարինեց Գորիցիային այդ դերում՝ դառնալով Գորիշկա շրջանի (այդպես են անվանում սլովեններն իրենց երկրի արևմտյան հատվածը) վարչական կենտրոն-քաղաքը[4]:

2011 թվականի մայիսից Նովա Գորիցան միացել է Գորիցիային ու Շեմպետեր-Վրտոյբային՝ մաս կազմելով անդրսահմանային մետրոպոլիսային մի գոտու, որը կառավարվում է համատեղ ձևավորված վարչակազմի կողմից[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]