Մուրսկա Սոբոտա
Բնակավայր | ||
---|---|---|
Մուրսկա Սոբոտա | ||
սլովեն.՝ Murska Sobota | ||
Երկիր | Սլովենիա | |
Համայնք | City Municipality of Murska Sobota? և Pomurska? | |
Հիմնադրված է | 1348 թ. | |
Մակերես | 14 000 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 190±1 մետր, 192 մետր | |
Բնակչություն | ▲11 190 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 02 | |
Փոստային դասիչ | 9000 | |
Պաշտոնական կայք | murska-sobota.si | |
| ||
Մուրսկա Սոբոտա (սլովեն.՝ Murska Sobota, գերմ.՝ Olsnitz[2], հունգ.՝ Muraszombat, պրեկմուրյան խոսվածքով՝ Mürska Sobouta), քաղաք Սլովենիայի հյուսիս-արևմուտքում՝ Պրեկմուրիայի տարածաշրջանում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2006 թվականից՝ Մուրսկա Սոբոտայի նորակազմ թեմի եպիսկոպոսական նստավայրը։ Գտնվում է Մուրա գետի ափին, Ավստրիայի և Հունգարիայի հետ պետական սահմանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Սլովենիայի 11 քաղաքային համայնքներից մեկն է։ Սլովենական մոտակա խոշոր քաղաքը Մարիբորն է (հեռավորությունը՝ շուրջ 40 կիլոմետր)։ Ունի ծովամերձ բնակավայրերին բնորոշ կլիմա[3]։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ +9,9 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 843 մմ։ Քաղաքի բնակչության թվաքանակը 2002 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 12 393, ամբողջ համայնքինը՝ 20 080:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքին տիրած հունգարացիները, որ դաշնակցում էին գերմանացի ֆաշիստների հետ, կազմակերպել են ավստրոհունգարական տիրապետության ժամանակաշրջանում Հունգարիայից այս քաղաքը տեղափոխված 3 հազար հրեաների տեղահանությունն ու ոչնչացումը Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարում[4]։ Բնակավայրն ազատագրվել է 1945 թվականի ապրիլի 3-ին, կարմիրբանակայինների և տեղացի պարտիզանների ուժերով։ 1991 թվականին Մուրսկա Սոբոտան ենթարկվել է Հարավսլավիայի դաշնային զորքերի ավիառմբակոծությանը, որը, բարեբախտաբար, լուրջ ավերածություններ ու զոհեր չի պատճառել։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1366 թվականին։ Միջին դարերում զարգացել ու ծաղկում է ապրել Գերմանիան Հունգարիային կապող առևտրական բանուկ ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ։ Ներկայումս նույնպես առևտուրը կարևոր դեր է խաղում քաղաքի տնտեսության մեջ։ Զգալի է նաև զբոսաշրջության և թերմալ առողջարանների ու SPA-ների չափաբաժինը։ Ծանր արդյունաբերության մի քանի ձեռնարկություննրը ևս որոշակի ներդրում ունեն քաղաքի տնտեսության մեջ և բյուջեի ձևավորման գործում։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ. Նիկողայոսի տաճարը
-
Լյութերական եկեղեցին
-
Դղյակը
-
Տեսարան քաղաքից
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրսկա Սոբոտտայում տեղումների քանակը ամենանվազն է Սլովենիայում, և այստեղ հաճախ է երաշտ լինում։
Մուրսկա Սոբոտաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.4 (61.5) |
21.7 (71.1) |
25.6 (78.1) |
27.9 (82.2) |
31.4 (88.5) |
35.0 (95) |
35.6 (96.1) |
37.9 (100.2) |
30.6 (87.1) |
27.9 (82.2) |
21.9 (71.4) |
19.8 (67.6) |
37.9 (100.2) |
Միջին բարձր °C (°F) | 2.5 (36.5) |
5.8 (42.4) |
11.0 (51.8) |
15.6 (60.1) |
20.8 (69.4) |
23.7 (74.7) |
25.9 (78.6) |
25.6 (78.1) |
21.2 (70.2) |
15.2 (59.4) |
8.0 (46.4) |
3.5 (38.3) |
14.9 (58.8) |
Միջին օրական °C (°F) | −1.2 (29.8) |
0.9 (33.6) |
5.3 (41.5) |
9.8 (49.6) |
15.0 (59) |
18.0 (64.4) |
19.7 (67.5) |
19.0 (66.2) |
14.8 (58.6) |
9.4 (48.9) |
3.9 (39) |
0.0 (32) |
9.6 (49.3) |
Միջին ցածր °C (°F) | −4.9 (23.2) |
−3.4 (25.9) |
0.1 (32.2) |
3.9 (39) |
8.6 (47.5) |
11.9 (53.4) |
13.5 (56.3) |
13.0 (55.4) |
9.4 (48.9) |
4.7 (40.5) |
0.3 (32.5) |
−3.1 (26.4) |
4.5 (40.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.9 (−16.4) |
−26.4 (−15.5) |
−18.0 (−0.4) |
−5.8 (21.6) |
−4.2 (24.4) |
−0.1 (31.8) |
5.1 (41.2) |
2.1 (35.8) |
−3.5 (25.7) |
−8.6 (16.5) |
−16.6 (2.1) |
−22.4 (−8.3) |
−26.9 (−16.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31 (1.22) |
36 (1.42) |
47 (1.85) |
55 (2.17) |
72 (2.83) |
104 (4.09) |
97 (3.82) |
93 (3.66) |
81 (3.19) |
71 (2.8) |
70 (2.76) |
48 (1.89) |
805 (31.69) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 8.9 | 8.2 | 10.3 | 11.9 | 12.6 | 14.4 | 12.3 | 11.4 | 10.3 | 10.2 | 10.7 | 10.6 | 131.9 |
Միջին ամսական արևային ժամ | 65 | 103 | 148 | 177 | 233 | 236 | 265 | 253 | 182 | 130 | 72 | 57 | 1913 |
աղբյուր: Slovenian Enivironment Agency (ARSO), sunshine hours are for: Murska Sobota 1971-2000[5] (data for 1971-2000) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cities in Slovenia
- ↑ Handbook of Austria and Lombardy-Venetia Cancellations on the Postage Stamp Issues 1850-1864, by Edwin MUELLER, 1961, bureau de poste à ce nom ouvert en 1852.
- ↑ «Murska Sobota Climate normals 1971-2000» (PDF). ARSO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ http://www.inv.si/psja/spomin/esobota.htm
- ↑ «Murska Sobota Climate normals 1971-2000» (PDF). ARSO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Համայնքի կայքը
- Քաղաքային թանգարանի կայքը
- Pokrajinska in študijska knjižnica Murska Sobota
- Mladinski informativni in kulturni klub
- Sobotainfo.com, Sveže informacije dogajanj v mestu in okolici
- Pokopališče Արխիվացված 2017-07-29 Wayback Machine
- Predstavitvena brošura
- Murska Sobota - 24cities.eu, Kompetenzzentrum Steirisches Thermenland-Oststeiermark
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրսկա Սոբոտա» հոդվածին։ |
|