Պտույ (սլովեներեն՝ Ptuj, գերմ.՝ Pettau; լատ.՝ Poetovium/Poetovio), քաղաք Սլովենիայի հյուսիսարևելյան մասում: Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, Սլովենիայի հնագույն բնակավայրը: Քաղաքի ներկայիս տարածքում և շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս քարի դարի ժամանակներից: Հին Հռոմի տիրապետության շրջանում եղել է ռազմավարական տեսակետից կարևոր, ամրացված բնակավայր Դրավայի գետանցի մոտ, Բալթիկ և Ադրիատիկ ծովերի միջև ձգվող առևտրային ճանապարհի վրա[1]: Մինչև մեր թվականության 450 թվականինհոնների ներխուժմանն ու ավար-ավերին ենթարկվելը եղել է ժամանակաշրջանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ 40 հազար բնակչությամբ: 20-րդ դարի սկզբներին բնակչության մեծ մասը գերմանացիներ էին[2]: Ներկայումս մեծամասնություն են կազմում սլովենցիները: 2018 թվականի տվյալներով բնակիչների թիվի եղել է 17 793[3]:
Քաղաքի մերձակայքում կան տաք հանքային աղբյուրներ՝ ջերմուկներ, որոնցից օգտվել են դեռևս հինհռոմեական ժամանակներում: