Բանսկա Շտյավնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բանսկա Շտյավնիցա
սլովակ.՝ Banská Štiavnica
Զինանշան
Banska Stiavnica CoA.png

Banska Štiavnica, Central Square.jpg
Կոորդինատներ: 48°27′31″ հս․ լ. 18°53′35″ ավ. ե. / 48.45861° հս․. լ. 18.89306° ավ. ե. / 48.45861; 18.89306
Երկիր Սլովակիա Սլովակիա
Երկրամաս Բանսկա Բիստրիցա
Շրջան Բանսկա Շտյավնիցա
Հիմնադրված է 1156 թ.
Առաջին հիշատակում 1156
Տվյալ կարգավիճակում 1238 թվականից
Մակերես 46,74 կմ²
ԲԾՄ 600 մ
Բնակչություն 10814 մարդ (2004)
Խտություն 231,36 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0 45
Փոստային ինդեքսներ 969 01
Ավտոմոբիլային կոդ BS
Պաշտոնական կայք banskastiavnica.sk/index.html
##Բանսկա Շտյավնիցա (Սլովակիա)
Red pog.png

Բանսկա Շտյավնիցա (սլովակ.՝ Banská Štiavnica, գերմ.՝ Schemnitz, հունգ.՝ Selmecbánya), քաղաք կենտրոնական Սլովակիայում՝ Շտյավնիցկե Վրխի լեռնազանգվածի ստորոտին։ Բնակչությունը կազմում է շուրջ 11 հազար մարդ։

Պատմական արժեք ներկայացնելու պատճառով քաղաքն ու նրա շրջակայքը 1993 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանսկա Շտյավնիցայի տեղում օգտակար հանածոների առաջին արդյունահանումը սկսվել է մ. թ. ա. III դարում հավանաբար կելտերի կողմից։ 1156 թվականին Բանսկա Շտյավնիցան հիշատակվում է որպես հանքարդյունաբերական քաղաք[1]: 1217 թվականին առաջին անգամ հիշատակվում է քաղաքի շրջակայքում իրականացվող արծաթի արդյունահանման մասին։ 1238 թվականին Բանսկա Շտյավնիցան ստանում է քաղաքի կարգավիճակ։ XIII դարում այստեղ են գալիս գերմանացի գաղութարարներ Տիրոլից ու Սաքսոնիայից: 1443 թվականին քաղաքն ավերվել է ուժեղ երկրաշարժից։ XV դարում կառուցվում են Հին ու Նոր ամրոցները, որոնք ծառայում են որպես պաշտպանական ամրություններ թուրքերի արշավանքների դեմ։ 1627 թվականին օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բանսկա Շտյավնիցայում օգտագործվում է պայթուցիկ նյութ՝ վառոդ: 1735 թվականին Բանսկա Շտյավնիցայում հիմնադրվում է Հունգարիայում առաջին Լեռնագործության դպրոցը, իսկ 1763 թվականին ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Լեռնագործության ակադեմիա։ 1782 թվականին Բանսկա Շտյավնիցան եղել է Հունգարիայի երրորդ ամենամեծ քաղաքը Բրատիսլավայից ու Դեբրեցենից հետո։

Ներկայումս Բրանսկա Շտյավնիցան կորցրել է իր նշանակությունը որպես արդյունաբերական քաղաք, սակայն մեծ ժողովրդականություն է վայելում որպես զբոսաշրջային վայր։

Սուրբ Երրորդության հրապարակ

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին ամրոց
  • Նոր ամրոց
  • Կամմերհոֆ
  • Սուրբ Մարիայի եկեղեցի
  • Սուրբ Եկատերինայի եկեղեցի
  • Լյութերական եկեղեցի
  • Սուրբ Անտոնի դաստակերտ

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարպետ M. S. - հունգարացի կամ գերմանացի նկարիչ (ակտիվ է եղել 1500 և 1510 թվականների միջև)
  • Մագդա (Մագդալենա) Վաշարիովա - սլովակ դերասանուհի և քաղաքական գործիչ
  • Օլգա Գրաբար - հասարակական գործիչ
  • Սամուիլ Միկովինի (1700-1750) - մաթեմատիկոս, ինժեներ, քարտեզագիր, պրոֆեսոր
  • Յոզեֆ Կարոլ Հելլ (1713-1789) - հանքային ինժեներ և գյուտարար
  • Անդրեյ Խմելկո (1908-1998) - սլովակ գրող, դրամատուրգ, ռեժիսոր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]