Մարբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարբուրգ
Marburg
Զինանշան
Wappen Marburg.svg

Marburger Schloss 024.jpg
Կոորդինատներ: 50°49′0″ հս․ լ. 8°46′0″ ավ. ե. / 50.81667° հս․. լ. 8.76667° ավ. ե. / 50.81667; 8.76667
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասՀեսեն
Ներքին բաժանումMichelbach?, Dagobertshausen?, Wehrshausen?, Elnhausen?, Haddamshausen?, Cyriaxweimar?, Marbach?, Dilschhausen?, Hermershausen?, Wehrda?, Cappel?, Gisselberg?, Ronhausen?, Bortshausen?, Ginseldorf?, Bauerbach?, Schröck? և Moischt?
Հիմնադրված է1228 թ.
Մակերես124,5 կմ²
ԲԾՄНП=173-412 մ
Խոսվող լեզուներգերմաներեն
Բնակչություն73.125 մարդ (2013)
Խտություն587 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ06421,06420
Փոստային ինդեքսներ35037–35043
Ավտոմոբիլային կոդMR
06 5 34 014
Պաշտոնական կայքmarburg.de
##Մարբուրգ (Գերմանիա)
Red pog.png
##Մարբուրգ (Հեսեն)
Red pog.png

Մարբուրգ[1] (մինչև 1977[2] ` Մարբուրգ ան դեր Լան[1][3]) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում: Բնակչությունը շուրջ 73000: Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա: Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն: Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին: Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին: Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին): Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին: 18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը: 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը: Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ: 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին: 1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ:

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով: Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա: Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր: Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ :

Հայտնի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 217.
  2. Ulrich Hussong: Marburg „an der Lahn“. Die Beinamen der Stadt Marburg. Website der Stadt Marburg, abgerufen am 18. Dezember 2015.
  3. Կաղապար:Атлас мира

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]