Ուդինե
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ուդինե | |||||
Udine | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա | ||||
Գավառ | Ուդինե | ||||
Մակերես | 57,17 կմ² | ||||
ԲԾՄ | 113±1 մետր | ||||
Բնակչություն | ▲99 518 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0432 | ||||
Փոստային ինդեքսներ | 33100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | UD | ||||
Պաշտոնական կայք | comune.udine.it(իտալ.) | ||||
| |||||
Ուդինե (Ֆրիուլիերեն՝ Udin, գերմ.՝ Weiden, լատ.՝ Utinum, սլովեն.՝ Videm), քաղաք, Իտալիայի հյուսիսարևելյան մասում, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի կենտրոնական մասում՝ Ադրիատիկ ծովի և Ալպերի միջև, Սլովենիայի սահմանից 40 կմ հեռավորության վրա, Ուդինե գավառում[2]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդինե անվանումն առաջին անգամ հանդիպել է միջնադարյան լատինական արձանագրություններում որպես «Udene» 983 թվականին և որպես «Utinum» 1000 թվականին։ Անվան ծագումը հստակեցված չէ, սակայն կա կարծիք, որ այն նախահռոմեական ծագում ունի՝ կապված հնդեվրոպական նախալեզվական ou̯dh- 'udder' արմատի հետ, որը փոխաբերական իմաստով նշանակում է «բարձունք»[3][4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդինեն եղել է Ֆրիուլիի պատմական մայրաքաղաքը։ Այն բնակեցված է եղել դեռևս նոր քարի դարի ժամանակաշրջանում, որտեղ հետագայում բնակվել են իլլիրիացիները։
Ըստ հին հունգարական ավադության՝ հոների առաջնորդ Աթիլլան (? -453) Ակվիլեյայի գրավման ժամանակ այստեղ կառուցել է մի բլուր. նա զինվորներին հրամայել է իրենց սաղավարտներով ու վահաններով հող բերել, քանի որ լանդշաֆտը շատ հարթ էր և բլուր չկար։ Նա հիմնել է քաղաքը և այստեղ կառուցել քառանկյուն աշտարակ[5]։
Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, տարածքի կարևորությունն էլ ավելի է մեծացել։ 983 թվականին առաջին անգամ Ուդինեն հիշատակվում է Օտտոն II կայսեր կողմից Ակվիլեյայի պատրիարքությանը Utinum ամրոցի նվիրաբերման ժամանակ։ 1223 թվականին այստեղ շուկայի հիմնադրումը[6] քաղաքը դարձնում է տնտեսության և առևտրի համար կարևոր տարածք և այն դառնում է պատրիարքի նստավայրը։
1420 թվականին Ուդինեն նվաճվել է Վենետիկի Հանրապետության կողմից[6]։ 1511 թվականին այստեղ տեղի է ունեցել կարճ քաղաքացիական պատերազմ, որին հաջորդել են երկրաշարժն ու ժանտախտը։ Ուդինեն մնացել է վենետիկյան տիրապետության ներքո մինչև 1797[6]՝ լինելով պետության մեծությամբ երկրորդ քաղաքը։ Կարճ ժամանակահատված եղել է Ֆրանսիայի տիրապետության ներքո։ 1866 թվականին ներառվել է նոր ձևավորված Իտալիայի թագավորության կազմում[6]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նախքան Կապոռետոյի ճակատամարտում պարտություն կրելը, Ուդինեն եղել է իտալական գերագույն հրամանատարության նստավայրը և կոչվել է "Capitale della Guerra" («Պատերազմող մայրաքաղաք»)։
2003 թվականին նռան տեսքով հուշակոթողը՝ նվիրված է Մեծ Եղեռնին և հայ-իտալական բարեկամությանը, տեղադրվել է Ուդինեի «Արմենիա» այգում[7][8]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Ուդինեում բնակվել է 97,880 մարդ, 46.9% տղամարդ, 53.1% կանայք, անչափահասները (մինչև 18 տարեկան) 14.36 %, թոշակառուները՝ 24.27 %: Ուդինեի բնակիչների միջին տարիքը կազմում է 47։ 2002-2007 թվականներին բնակչությունն աճել է 1.48 %[1] Archived 2006-07-09 at the Wayback Machine.[2] Archived 2009-04-26 at the Wayback Machine.: 1000 բնակչի հաշվարկով ծնելիությունը կազմում է 9.13:
Քաղաքում և նրա շրջակայքում բնակվում են շուրջ 2000 սլովենացիներ[6]։ 1475 թվականի փաստաթղթում սլովեներենը հիշատակվում է որպես քաղաքում «ցածր դասի» լեզու և 1458 թվականի ուդինական ձեռագրում առկա է սլովեներեն բառարան[6]։ Alasia da Sommaripa's իտալական-սլովենական բառարանը տպագրվել է Ուդինեում 1607 թվականին[6]։ 1970 թվականին Ուդինեի համալսարանում հիմանդրվել է սլովեներենի ամբիոն[6]
2006 թվականին իտալական ծագմամբ բնակչությունը կազմում է 90.90%:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդինեի քույր քաղաքներն են՝
|
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Udine homepage
- Italia.it Archived 2020-06-20 at the Wayback Machine.
- Sunday Telegraph reportage
- Udine portal Archived 2012-12-01 at the Wayback Machine.
- University of Udine
- Udine in 3D Archived 2018-09-23 at the Wayback Machine.
- The soccer song Fuarce Udin Archived 2008-02-03 at the Wayback Machine.
- Udine International School
- Udine20 (Udine Events)
- Friuli Innovazione Centre of research and technology transfer
- Giovanni Maria Cassini (1791)։ «Lo Stato Veneto da terra diviso nelle sue provincie, seconda parte che comprede porzioni del Dogado del Trevisano del Friuli e dell' Istria»։ Rome: Calcografia camerale (Map of Udine region).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Italian National Institute of Statistics.
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Udine)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 20
- ↑ Pellegrini, Giovan Battista. 1990. Toponomastica italiana: 10000 nomi di città, paesi, frazioni, regioni, contrade, fiumi, monti spiegati nella loro origine e storia. Milan: Hoepli, p. 130.
- ↑ Snoj, Marko. 2009. Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan and Založba ZRC, p. 454.
- ↑ Lengyel Dénes (1972)։ Régi Magyar mondák։ Budapest: Móra Ferenc։ ISBN 963-11-2928-4
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Marušič, Branko. 2000. Videm. Enciklopedija Slovenije, vol. 14. Ljubljana: Mladinska knjiga, pp. 224–225.
- ↑ Հայկական նուռը՝ հայ-իտալական բարեկամությանը
- ↑ Հայ քանդակագործը մեջբերեց Միքելանջելոյին
- ↑ «Neath Port Talbot Twin Towns»։ Neath Port Talbot County Borough Council։ Վերցված է 2013-08-22
|