Ակվիլեիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Ակվիլեիա
Aquileia
Basilica Aquileia 1.JPG
Կոորդինատներ: 45°46′0″ հս․ լ. 13°22′0″ ավ. ե. / 45.76667° հս․. լ. 13.36667° ավ. ե. / 45.76667; 13.36667
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա
Գավառ Ուդինե
Մակերես 37,44 կմ²
ԲԾՄ 5±1 մետր
Բնակչություն 3308 մարդ (2017)
Խտություն 88,35 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 0431
Փոստային ինդեքս 33051
Փոստային ինդեքսներ 33051
Ավտոմոբիլային կոդ UD
Պաշտոնական կայք comune.aquileia.ud.it
##Ակվիլեիա (Իտալիա)
Red pog.png
World Heritage Logo global.svg
Ակվիլեիա
Aquileia Basilica*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Aquileia Basilica, esterno - Foto Giovanni Dall'Orto.jpg
Երկիր {{{2}}} Իտալիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22 նստաշրջան)
Համար 825
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն


Ակվիլեիա (իտալ.՝ Aquileia, ֆրիուլ.՝ Aquilee), հնում հայտնի քաղաքներից, գտնվում է Հյուսիսային Իտալիայում` Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Ուդինե գավառում[1], իսկ ավելի կոնկրետ վենետներ ցեղերի երկրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմանդրել են հռոմեացիները մ.թ.ա 183-մ.թ.ա. 181 թթ.։ Գտնվում է Տրիետյան ծոցից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա, Սոնցիուս և Նատիսսա գետերի միջև։ Քաղաքը համարվել է նաև հենակետ թշնամիների դեմ պայքարելու համար։ Հյուսիսային Իտալիայի կենտրոնական ճանապարհը անցնում է Ակվիլելիայով և միացնում է Իստրիան, Պաննոնիան, Նորիքը, Դալմաթիան։

Ակվիլեիան համարվում է առևտրային կենտրոն։ Կարևոր էր նաև ռազմավարական առումով։ Քաղաքը շատ ամուր էր Մարկոս Ավրելիոսի ջանքերի շնորհիվ։ Քաղաքի պարիսպները պաշտպանեցին քաղաքը գերմանացիների հարձակումներից։ Այդ նույն պարիսպները պաշտպանեցին քաղաքը 238 թվականին Մաքսիմինոս Թրակիացու զորքի հարձակումներից։

Հռոմեական կայսրերի օրոք շատ քաղաքներ անկում ապրեցին, իսկ Ակվիլելիա քաղաքը հակառակը՝ ավելի ու ավելի էր զարգանում։ Դիոկղետիանոս կայսրը այստեղ է կառուցել իր դղյակներից մեկը։ IV դարում, երբ քաղաքի պարիսպների տակ սպանվեց Կոստանդին II-ը, քաղաքի բնակչությունը հարյուր հազարից ավել կազմեց։ Նշանակությամբ 4-րդ քաղաքներ համարվում։ 452 թվականին Աթթիլան պաշարեց քաղաքը և երկար դիմադրությունից հետո ավերեց քաղաքը։ 568 թվականին քաղաքին վերջնական հարված հասցրեցին լանգոբարդները։

Ակվիլեիայի բնակչության մեծ մասը տեղափոխվեց Գրադո քաղաք, իսկ մյուսները գաղթեցին արևմուտք, որտեղ հիմնադրեցին Վենետիկը։ Տնտեսական անկման ընթացքում Ակվիլեիայում երկար ժամանակ գոյատևեցին եկեղեցիները։ Հոգևոր կյանքի կենտրոն էին համարվում IV դարի բազիլիկ եկեղեցին։ Ներկա պահին այդ շինությունից կանգուն է մնացել միայն մկրտելու համար նախատեսված կառույցը և խճանկարներով հատակը։ Եկեղեցու մյուս հատվծները վերակառուցվեցին 1031 թվականին, իսկ 1379 թվականին կրկին ենթարկվեց վերակառուցման գոթիկայի ոճով։

554 թվականից մինչև 1751 թվականը Ակվիլեիան համարվել է կաթողիկոսական կենտրոն։ Ակվիլեիայում տեղի է ունեցել մի քանի եկեղեցական հավաք։ Առաջինը 381 թվականին հավաքն էր արիոսականության դեմ։ Հավաքներ են եղել նաև 558 թվականին, 698-ին և 1184-ին։ Ակվիլեիայում ընդունված Հավատո հանգանակը տարբերվում էր Նիկեյաի Հավատո հնգանակից։

Ժամանակակից կոմունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Իտալիայի կոմունայի բնակչությունը կազմում էր 3503 բնակիչ։ Քաղաքի մեծ մասը վերակառուցված չէ և հնաբանների հետազոտության կարիք է զգացվում։ Բոլոր հետազոտությունները մինչև այսոր կատարվել են ընտրողական։ Վերջերս Ակվիլեիայի բազիլիկ եկեղեցին համարվեց Համաշխարհային ժառանգություն:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճը

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակվիլեիայի ջախջախումը Աթթիլայի կողմից հիմք հանդիսացավ Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]