Քարտեզում պատկերված են Իտալիայիի վարչական միավորների սահմանները։ Սևով՝ շրջանները, մոխրագույնով՝ պրովինցիաները, սպիտակով՝ կոմունաները։
Կոմունա, Իտալիայում երրորդ աստիճանի վարչական միավոր։ Սովորաբար կազմված է քաղաքից, որի անունից էլ ծագում է կոմունայի անունը, և հարակից տարածքներից։
Կոմունայի ղեկավարը քաղաքապետն է (իտալ.՝ sindaco), օրենսդիր մարմինը՝ կոմունայի խորհուրդը (իտալ.՝ consiglio comunale), իսկ գործադիրը՝ կոմունայի վարչությունը (իտալ.՝ giunta comunale)։ Քաղաքագլխին և խորհրդի անդամներին ընտրում են կոմունայի բնակիչները միաժամանակ։ Ընդ որում քաղաքագլխի խմբակցությունը ընտրական առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո ստանում է խորհրդի ձայների 60%-ը։ Խորհուրդը ղեկավարում է քաղաքագլուխը, որը նշանակում է խորհրդի մյուս անդամներին՝ ասսեսսորներին (իտալ.՝ assessori)։ Վարչությունը աշխատում է մունիցիպալիտետ (իտալ.՝ municipio), կամ «կոմունայի տուն» (իտալ.՝ palazzo comunale) կոչվող շենքում[1][2]։
↑«Frazione (diritto)». Enciclopedia Treccani (իտալերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
↑«Serie storiche: Popolazione»(PDF). Istituto Nazionale di Statistica (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից(PDF) 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.