Jump to content

Իտալիայի նախարարների խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի նախարարների խորհուրդ
իտալ.՝ Consiglio dei ministri
Изображение логотипа
Խորհրդի պատկերազնիշ
Իտալիայի կառավարության պատկերանիշ
Տեսակգործադիր իշխանություն
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀապավումԻՆԽ
Ստեղծման թվական1861 թվականի մարտի 3 (Իտալիայի թագավորություն)
1946 թվականի հուլիսի 10 (Իտալիայի Հանրապետություն)
ԵնթարկումՆախագահ
Վերադաս մարմինGovernment of Italy?
ՇտաբակայանԻտալիա Պալացցո Չիգի, Հռոմ
ՊետԽորհրդի նախագահ
ԿայքՊաշտոնական կայք

Իտալիայի նախարարների խորհուրդ (իտալ.՝ Consiglio dei Ministri, CdM), Իտալիայի գործադիր իշխանության կոլեգիական մարմիր, որը գոյություն ունի 1861 թվականից[1]։

Իտալիայի նախարարների ներկայիս խորհուրդն աշխատում է 2019 թվականի սեպտեմբերի 5-ից՝ Ջուզեպպե Կոնտեի նախագահության ներքո[2][3]։

1861 թվականի մարտի 17-ին հռչակվել է Իտալիայի թագավորությունը Թուրին մայրաքաղաքով։ Առաջին Իտալիայի թագավորություն կառավարությունը ձևավորվել է 1861 թվականի մարտի 23-ին՝ Սարդինիայի թագավորության վերջին վարչապետի՝ պահպանիչ Կամիլլո Բենսո Կավուրի նախագահությամբ։ Քանի որ Կավուրն անհրաժեշտ էր համարում իրավաբանորեն ձևակերպել Իտալիայի միավորումը որպես Սարդինյան թագավորությանը այլ իտալական հողերի միանալը, պահպանվել է թագավորների, կառավարությունների և խորհրդարանի գումարումների համարակալումը։ Իտալիայի առաջին թագավորը դարձել է Վիկտոր Էմանուիլ II-ը, 1861 թվականի հունվարի 27-ին ընտրված առաջին խորհրդարանը դարձել է 8-րդ գումարման խորհրդարան, առաջին կառավարությունը համարվել է Կավուրի չորրորդ կառավարությունը[4]։

Ի սկզբանե Իտալիայի պետական կառույցը հիմնված էր Ալբերտինոյի ստատուտի սկզբունքների վրա, որոնք կառավարության պատասխանատվությունը նախատեսում էին միայն թագավորի առաջ։ Այդ փաստաթղթի հիման վրա նոր պետությունում ընդունվել է կենտրոնացված կառավարման համակարգ, կառավարության վարման մեջ ընդգրկվել են տեղական կառավարման բազմաթիվ գործառույթներ՝ հանրային աշխատանքներ, առողջապահություն, կրթություն։ Թագավորը դարձել էր գործադիր իշխանության առաջնորդ, նրա լիազորությունները ներառում էին նախարարների նշանակելու և ազատելու իրավունքը։ Խորհրդի ստորին պալատի (Պատգամավորների պալատ) ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել 25 տարեկից բարձր տղամարդիկ, որոնք կարողանում էին գրել և կարդալ և վճարում էին բարձր քան 40 լիրա։ Ստորին պալատի պատգամավորներն ընտրվել են մեծամասնական համակարգով քվեարկության երկու շրջանում, սենատորները թագավորի կողմից նշանակվում էին ցմահ[5]։

1864 թվականին թագավորության մայրաքաղաքը Թուրինից տեղափոխվել է Ֆլորենցիա։ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո երկրի զորքերը մնացել էին Հռոմում, 1870 թվականի սեպտեմբերի 20-ին բերասյելները մտել են քաղաք՝ դնելով պապական իշխանության ավարտը, որից հետո Հռոմը հայտարարվել է Իտալիայի մայրաքաղաք[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ministri del governo: nomina e revoca, la prassi in Italia». OpenBlog (իտալերեն). 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Governo Italiano - La normativa della PCM». presidenza.governo.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «I Ministri, i Vice Ministri e i Sottosegretari del Governo Renzi». The official website of the Government of Italy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  4. Fulvio Cammarano, 2011, էջ 3
  5. Aurelio Lepre, 2012, էջեր 10—17
  6. Giuseppe Vottari, 2005, էջեր 27—28

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Governo Italiano» (իտալերեն). Официальный сайт. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  • «Consiglio dei ministri». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի նախարարների խորհուրդ» հոդվածին։