Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետի խորհրդանիշ | |
| Պաշտոնական նստավայր | Հռոմ, Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն |
| Նշանակվում է | Իտալիայի Հանրապետության նախագահ |
| Պաշտոնը հայտ է եկել | 1861 թվականի, մարտի 17 |
| Առաջինը պաշտոնում | Կամիլլո Բենսո Կավուր (որպես Իտալիայի թագավորության կառավարության ղեկավար) |
| Վերջինը պաշտոնում | Ջորջա Մելոնի |
| Կայք | Պաշտոնական կայք Հղում |
Իտալիայի վարչապետ (իտալ.՝ Presidente del Consiglio dei ministri della Repubblica Italiana), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության կառավարության ղեկավարը, որը նշանակում է Հանրապետության նախագահի կողմից[1]։ Վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին[2]։ Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ։ Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը։
Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության սահմանադրության 92-96-րդ հոդվածները վերաբերվում են վարչապետի պարտականություններին, լիազորություններին և սահմանադրաիրավական կարգավիճակին։ Վարչապետի ինստիտուտը Իտալիայում հաստատվել է 1861 թվականի մարտի 17-ին՝ երկրի վերամիավորւմից հետո։ Այդ տարում նորաստեղծ Իտալիայի կառավարության ղեկավար է ընտրվում Կամիլլո Բենսո Կավուրը՝ վերամիավորման ժամանակաշրջանի պետական գործիչ և դիվանագետ, բուրժուականացող ազնվականության և չափավոր լիբերալ միապետական բուրժուազիայի գաղափարախոս ու առաջնորդ։
Իտալիայի վարչապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Ջորջա Մելոնի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իտալիայի օրենսդիր մարմին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
{{cite web}}: Invalid|url-status=այո(օգնություն), Արձանագրություն և կապի ծառայություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն - ↑ «Երկրի անվանման փոխարկելիությունը՝ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետություն» (PDF). ՄԱԿ-ի քարտուղարություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Mario Draghi sworn in as Italy's new prime minister».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի Հանրապետության վարչապետ
- Իտալիայի կառավարության նախարարական կազմը Արխիվացված 2012-12-09 archive.today
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||