Իտալիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետության ժամանակավոր ղեկավարը Էնրիկո Դե Նիկոլան սահմանադրությունը ստորագրել է 1947 թվականի դեկտեմբերի 27-ի 18-րդ կանոնակարգի համաձայն:

Իտալիայի սահմանադրություն, Իտալիայի հիմնական օրենք, որն ընդունվել է 1947 թվականին Սահմանադրական հանձնաժողովի կողմից[1], ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 1-ից: Բաղակացած է հիմնական սկզբունքներից (1-12 հոդվածներ) և երկու մասերից: Սահմանադրությունն ունի 134 հոդված (սկզբնապես 139): 1947 թվականից սկսած փոփոխվել է 15 անգամ: Սահմանում է խորհրդարանական հանրապետությունը, ճանաչում է Լատերանի համաձայնագրերը որպես հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ հատուկ հարաբերությունների հիմք[2]:

Սահմանադրության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս I` Քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ

Գլուխ I` Քաղաքացիական հարաբերություններ
Գլուխ II` Էթնիկ-սոցիալական հարաբերություններ
Գլուխ III` Տնտեսական հարաբերություններ
Գլուխ IV` Քաղաքական հարաբերություններ

Մաս II` Հանրապետության կառուցվածք

Գլուխ I` Խորհրդարան
Բաժին II` Կազմ
Գլուխ II` Հանրապետության նախագահ
Գլուխ III` Կառավարություն
Բաժին I` Նախարարների խորհուրդ
Բաժին II` Պետական վարչակազմ
Բաժին III` Օժանդակ մարմիններ
Գլուխ IV` Մագիստրատուրա
Բաժին I` Դատավարության
Բաժին II` Դատավարության դրույթներ
Գլուխ V` Մարզեր, գավառներ և համայնքներ
Գլուխ VI` Սահմանադրական երաշխիքներ
Բաժին I` Սահմանադրական դատարան
Բաժին II` Սահմանադրական վերանայում: Սահմանադրական օրենքներ:

Բովանդակություն և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Սահմանադրությունն ամրագրում է խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն, օրենսդիր մարմին է հռչակել խորհրդարանը, որը բաղկացած է Սենատից և Պատգամավորների պալատից, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, պետության ղեկավարին՝ ընտրված խորհրդարանի նախագահին[3], գործադիր մարմին՝ նախարարների խորհուրդը, որը բաղկացած է նախարարների խորհրդի նախագահից. նա նշանակվում է նախագահի կողմից և պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև: Սահմանադրությունը հռչակում է մարզերի ինքնավարությունը, ներառյալ մարզային օրենքներ ընդունելու համար ընտրված մարզային խորհուրդների իրավունքը: Սահմանադրությունը հիմնադրել Սահմանադրական դատարանը և Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդը[4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Costituzione della Repubblica Italiana»։ www.gazzettaufficiale.it։ Gazzetta Ufficiale։ Վերցված է 14 November 2019 
  2. Einaudi, Mario The Constitution of the Italian Republic The American Political Science Review vol. 42 no. 4 (pp. 661-676), August 1948
  3. «Le donne della Costituente»։ Official website of the Italian Senate։ Library of the Italian Senate 
  4. Clark, Martin Modern Italy: 1871 to the Present 3rd ed. (p. 384) Pearson Longman, Harlow: 2008
  5. Agenda Perassi. Archived 4 March 2013 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]