Իտալիայի նորագույն պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի պատմություն
Իտալիայի զինանշան
Հին աշխարհ
Նախապատմական Իտալիա
Էտրուսկներ (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Մեծ Հունաստան (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Հին Հռոմ (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 5-րդ դար)
Իտալիան օստգոթերից տիրապետության տակ (5-6-րդ դարեր)
Միջին դարեր
Միջնադարյան Իտալիա
Իտալիան Բյուզանդիայի տիրապետության տակ (6-8-րդ դարեր)
Լանգոբարդական թագավորություն (6-8-րդ դարեր)
Իտալիայի միջնադարյան թագավորություն
Իսլամը և նորմանները Հարավային Իտալիայում
Ծովային հանրապետություններ և Իտալիայի քաղաք-պետություններ
Նոր ժամանակներ
Իտալական վերածնունդ (14-16-րդ դարեր)
Իտալական պատերազմներ (1494-1559)
Իտալիան նոր ժամանակներում (1559-1814)
Ռիսորջիմենտո (1815-1861)
Ժամանակակից պատմություն
Իտալիայի թագավորություն (1861-1945)
Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918)
Ֆաշիզմ և գաղութային կայսրություն (1918-1945)
Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում (1940-1945)
Իտալիայի նորագույն պատմություն (1945-այժմ)
Կապարային տարիներ (1970-ականներ - 1980-ականներ)
Առանձին թեմաներ
Իտալիայի պատմական պետություններ
Իտալիայի ռազմական պատմություն
Իտալիայի տնտեսական պատմություն
Իտալիայի ընտրական իրավունքի պատմություն
Իտալիայի նորաձևության պատմություն
Իտալիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
Իտալիայի երկաթուղային տրանսպորտի պատմություն
Իտալիայում փողերի պատմություն
Իտալիայում երաժշտության պատմություն

Իտալիայի պորտալ

Իտալիայի նորագույն պատմություն, ներառում է Իտալիայի պատմությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մինչև մեր օրերը։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Իտալիան, որը պաշտոնապես դաշինք էր կնքել Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի հետ (1882 թվականի Եռակողմ դաշինք), գնալով ավելի էր մոտենում Անտանտի տերություններին։ Նա տարածքային հավակնություններ ուներ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ավստրո-Հունգարիայի նկատմամբ, ուստի Իտալիայի նորընտիր կառավարությունը չգիտեր, թե ռազմական դաշինքներից որին միանալ։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո որոշ ժամանակ այն չեզոք մնաց, սակայն 1915 թվականին պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային՝ դրանով իսկ պատերազմի մեջ մտնելով Անտանտի կողմից։ Պատերազմի հաղթանակը Իտալիային բերեց տարածքային միացումներ (Տրիեստ, Իստրիա, Հարավային Տիրոլ), ինչի արդյունքում երկրում հայտնվեցին սլավոնական և գերմանախոս ազգային փոքրամասնություններ։

Իտալիայի դժվարին պատմությունը 20-րդ դարում պատկերված է ֆաշիզմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հերոսների և զոհերի կատեգորիաների ցանկով: (Հուշատախտակ Պիզա քաղաքում, պարգևատրվել է «Ռազմական արիության համար» բրոնզե մեդալով)

Սակայն Իտալիան չբավարարվեց պատերազմի արդյունքներով։ 1919-1920 թվականներին, «կարմիր երկու տարի», երկրում շարունակվեց բանվորների կողմից գործարանների գրավմամբ և սովետների կազմակերպմամբ։ Բայց բանվորների բողոքները ճնշվեցին սոցիալիստական կուսակցության որոշ առաջնորդների պառակտման և աջ թև մեկնելու պատճառով։ Երկրում աճում էր աջերի ազդեցությունը։ 1924 թվականի խորհրդարանական ընտրություններում ֆաշիստներիը կազմեցին խորհրդարանական մեծամասնություն, ընդունելով դուչե Բենիտո Մուսոլինիին(վարչապետ 1922-1943 թվականներ)։ 1929 թվականին Լաթերանյան համաձայնագրով Իտալիան երաշխավորեց Վատիկանի ինքնիշխանությունը։ Հետագայում Իտալիան սկսեց ագրեսիվ քաղաքականություն վարել, գրավելով Հաբեշստանը (1935-1936), Ալբանիան (1939)։

Ռազմական դաշինք կնքելով նացիստական Գերմանիայի և Ճապոնիայի հետ՝ Իտալիան 1940 թվականին մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որը հանգեցրեց Իտալիայի ծանր պարտությանը։ Հյուսիսային Աֆրիկա արշավի ժամանակ կորցնելով Աֆրիկայում իր գաղութները, 1943 թվականին Իտալիան ստիպված կապիտուլյացիայի ենթարկվեց։ Այնուամենայնիվ, գերմանական զորքերը գրավեցին երկրի մեծ մասը, որտեղ ստեղծվեց խամաճիկ պետություն՝ Մուսոլինիի գլխավորությամբ։

1945 թվականին Իտալիան ազատագրվեց դիմադրության շարժման (1945 թվականի ապրիլյան ապստամբությունը), պարտիզանների և անգլո-ամերիկյան զորքերի շնորհիվ, իսկ 1946 թվականին՝ կառավարման ձևի վերաբերյալ ազգային հանրաքվեից հետո, դարձավ հանրապետություն։ Փարիզի խաղաղության պայմանագրով (1947 թ. փետրվարի 10) Դոդեկանես կղզեխումբը փոխանցվեց Հունաստանին, Իստրիան Իտալիայից հանձնվեց Հարավսլավիային, իսկ Տրիեստը հարակից տարածքով դարձավ միջազգային քաղաք (Տրիեստի ազատ տարածք)։ Հետագայում, 1954 թվականին, Տրիեստի ազատ տարածքը բաժանվեց Իտալիայի և Հարավսլավիայի միջև, ինչի արդյունքում քաղաքն անցավ Իտալիային, իսկ տարածքի արևելյան մասը՝ Հարավսլավիային։

1947 թվականի նոյեմբերին ընդունվեց Իտալիայի Հանրապետության սահմանադրությունը (ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 1-ից)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական ասպարեզ եկավ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ), որը կառավարություններ ձևավորեց 1945-1981 թվականներին և 1987-1992 թվականներին։

Իտալիայի հետպատերազմյան պատմությանը բնորոշ են կառավարությունների հաճախակի փոփոխությունները (2005 թվականի ապրիլին ձևավորվել է 59-րդ՝ Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունը), տնտեսական աճը, եվրոպական կազմակերպություններին ինտեգրումը և տնտեսության մեջ միջազգային կորպորացիաների դերի ուժեղացումը։ 1960-ականների վերջից մինչև 1980-ականների սկիզբը բնութագրվում է քաղաքական անկայունությամբ և մոլեգնող ահաբեկչությամբ։ Իշխանության բոլոր մակարդակներում կոռուպցիայի կտրուկ աճը հանգեցնում է ընտրական համակարգի փոփոխության։ 90-ականների սկզբին Իտալիայում լայնածավալ գործողություն է իրականացվում մաֆիոզ միավորումների դեմ, որի ծածկանունն էր «Մաքուր ձեռքեր»։ 1993 թվականի օգոստոսի 4-ին հաստատվում է խորհրդարանական ընտրությունների մասին նոր օրենքը։

1992 թվականի հունիսից մինչև 1993 թվականի ապրիլ Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահը եղել է Ջուլիանո Ամատոն։ Նրա օրոք տեղի է ունեցել կոռուպցիոն ճգնաժամ, որն Իտալիայի քաղաքական կյանքը զգալի փոփոխությունների է հանգեցրել։ Ամատոն ստիպված է եղել ընդունել օրենք, որը կոռուպցիոն հետաքննությունը դրել է կառավարության կողմից վերահսկվող ոստիկանության վրա, սակայն ժողովրդական դժգոհությունը ստիպել է Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյին չստորագրել այն։ Միևնույն ժամանակ, Ամատոյի կառավարությունը լիրայի երկու արժեզրկում է իրականացրել, ինչը հանգեցրել է Իտալիայի Եվրոպական արժութային համակարգից հրաժարմանը՝ բյուջեի դեֆիցիտի կտրուկ կրճատման պատճառով, բայց նպաստել է եվրոյի հետագա ներդրմանը։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանո Ամատոյի հրաժարականից և 2001 թվականի հունիսի 10-ին «Ֆորցա Իտալիա» (իտալ.՝ Forza Italia) կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Սիլվիո Բեռլուսկոնին դարձավ Նախարարների խորհրդի նախագահ։ 2006 թվականի մայիսի 17-ին Ռոմանո Պրոդին ստանձնեց վարչապետի պաշտոնը։ 2008 թվականի մայիսի 8-ին Բեռլուսկոնին կրկին դարձավ վարչապետ։

2011 թվականի նոյեմբերի 13-ին Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի հրաժարականից հետո, Իտալիայի խորհրդարանը պաշտպանեց Մարիո Մոնտիի թեկնածությունը Իտալիայի վարչապետի պաշտոնում։ Նոյեմբերի 16-ին տեխնոկրատների կառավարության ձևավորումից հետո Մոնտին ստանձնեց պաշտոնը, նա պատրաստվում էր այն կատարել մինչև 2013 թվականի խորհրդարանական ընտրությունները[1]։ Նոյեմբերի 18-ին, ստանալով խորհրդարանի վստահության քվե, Մոնտին ինքն իրեն նշանակեց էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնին[2]։

2011 թվականի դեկտեմբերի սկզբին նոր կառավարությունը պետք է ընդուներ հակաճգնաժամային փաթեթ, որը նախատեսում էր «խնայողության ռեժիմ», պետական ծախսերի կրճատում և կենսաթոշակային տարիքի բարձրացում մինչև 66 տարեկան։ Ինքը՝ Մոնտին, հրաժարվեց վարչապետի և ֆինանսների նախարարի աշխատավարձից[3]։

2011 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը Իտալիայում տեղի ունեցավ գործադուլների համազգային շաբաթ՝ ընդդեմ Մոնտիի կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների[4]։

2013 թվականի փետրվարի 24-25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Մարիո Մոնտիի կառավարությանը փոխարինեց Էնրիկո Լետան, որը Իտալիայի Նախարարների խորհրդի 83-րդ նախագահն էր։ Նա կառավարեց մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը։

Իտալիայի նախագահական ընտրությունների 6-րդ փուլում՝ 2013 թվականի ապրիլի 20-ին, 87-ամյա Ջորջո Նապոլիտանոն դարձել Է Իտալիայի պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը[5]։ Ապրիլի 22-ին տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը[6]։

2015 թվականի հունվարի 14-ին Ջորջիո Նապոլիտանոն տարիքի հետ կապված դժվարությունների պատճառով հրաժարական տվեց Հանրապետության Նախագահի պաշտոնից, որը հայտարարվեց տարեվերջյան ուղերձում։ 2015 թվականի հունվարի 31-ին խորհրդարանը Իտալիայի Հանրապետության նախագահ է ընտրում Սերջիո Մատարելլային։

2018 թվականի հունիսի 1-ից Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնում է Ջուզեպպե Կոնտեն։

COVID-19 համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականից Իտալիան նույնպես տուժել է COVID-19 համաճարակից, որի առաջին դեպքը հաստատվել է 2020 թվականի հունվարի 30-ին։ Դրա տարածումը զսպելու համար Ջուզեպպե Կոնտեի կառավարությունը պարտադրել է երկրի ամբողջ տարածքում տնային կալանք և խիստ սահմանափակումներ 9 շաբաթով՝ մարտի 9-ից մինչև մայիսի 18-ը։ Միջոցառումները, որոնք իրականացրել է կառավարությունը, որոշ դիտորդների կողմից գնահատվում են որպես ամենակոշտներից մեկը Եվրոպայում և աշխարհում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Берлускони: Монти обещал не участвовать в выборах» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Новый премьер Италии Монти сформировал правительство, он сам собирается стать министром финансов» (ռուսերեն). Газета.ru. 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Италия: о чём плачет министр» (ռուսերեն). Русскоязычная версия Euronews. 2011 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «В Италии начинается неделя забастовок против антикризисных мер правительства Монти» (ռուսերեն). РБК Україна. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Джорджо Наполитано стал первым президентом в истории Италии, переизбранным на второй срок — Газета «ФАКТЫ и комментарии»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  6. Переизбранный президент Италии Наполитано принёс присягу
  7. «Report Vaccini Anti COVID-19» (իտալերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.