Ռիսորջիմենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իտալիայի միացումը 1829-1871

Ռիսորջիմենտո (իտալ.՝ Risorgimento - բառացի՝ վերածնունդ), սոցիալ-քաղաքական շարժում Իտալիայում՝ հանուն երկրի միավորման և միասնական ազգային պետության ստեղծման։ Տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին՝ 1861 թվականին (Ռիսորջիմենտո նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել 1870 թվականին, երբ Հռոմը միացել է Իտալիայի թագավորությանը։

Ռիսորջիմենտոն գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ-հանրապետականները (առաջնորդներն էին Ջուզեպպե Մացցինին, Ջուզեպպե Գարիբալդին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կամիլլո Բենսո Կավուրը և ուրիշներ)։

Իտալիայում երկրորդ Ռիսորջիմենտո անվանում են հակաֆաշիստական ազատագրական պայքարը (1943-1945) Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png