Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում
Իտալիայի թագավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմ է մտել 1940 թվականի հունիսի 10-ին Առանցքի երկրների կողմից` պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Իտալիան պատերազմ է հայտարարել Հունաստանին, 1941 թվականի ապրիլի 6-ին՝ Հարավսլավիային։ 1941 թվականի հունիսի 22-ին Իտալիան Առանցքի երկրների հետ միասին հարձակվել է Խորհրդային Միության վրա։ 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Իտալիան Երրորդ Ռայխի հետ միասին պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ին[1]։
Իտալական զորքերը Ֆրանսիայի հարավում, Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում և Հարավսլավիայում մասնակցել են ճակատամարտերի, ինչպես նաև 1941 թվականին միացել են ԽՍՀՄ-ի դեմ արևելյան ճակատին։ 1940-1943 թվականներին օկուպացիայի տակ են գտնվել Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Հունաստանի, ինչպես նաև 1939 թվականին նվաճված Ալբանիայի տարածքների հատվածները։
1943 թվականին, ռազմական անհաջողությունների և թիկնունքում ճգնաժամի արդյունքում Իտալիան կորցրել է Աֆրիկայում իր գաղութները, ինչպես նաև իտալական Սիցիլիա տարածքը։ 1943 թվականի հուլիսի 25-ին Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինին ձերբակալվում է։ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին ընտրված իտալական նոր կառավարությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հրադադար է կնքել։ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Իտալիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտել։
1943 թվականի սեպտեմբերին Գերմանիան օկուպացրել է Հյուսիսային և Կենտրոնական Իտալիան։ 1943 թվականի սեպտեմբերի 12-ին Մուսոլինի գերմանական զորքերի կողմից ազատ է արձակվել։ 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի կողմից օկուպացված իտալական տարածքներում հռչակվել է Իտալիայի սոցիալիստական հանրապետություն, որը շարունակել է պատերազը մինչև 1945 թվականի փլուզումը։
Իտալիայի թագավորական կառավարությունը 1943 թվականի հոկտմեբերի 13-ին Գերմանիային և Առանցքի երկրներին պատերազմ է հայտարարել։ Իտալական բանակը 1943-1945 թվականներին խորհրդային, ամերիկյան, բրիտանական, հարավսլավական և բուլղարական զորքերի հետ միասին Իտալիայի տարածքում և Բալկաններում՝ Հարավսլավիայում, Ալբանիայում և Հունաստանում հակահիտլերական կոալիցիայի կազմում պատերազմել է գերմանական զորքերի հետ։ Գերմանացիների կողմից օկուպացված Իտալիայի տարածքում տեղի է ունեցել Դիմադրության պարտիզանական շարժում։ 1945 թվականի ապրիլի 28-ին Մուսոլինին գնդակահարվել է։ 1945 թվականի ապրիլի 29-ին Իտալիայում գերմանական զորքերը կապիտուլացվել են[2]։
Պատերազմի նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի թագավորությունը հռչակվել է 1861 թվականին Թուրինում։ 1870 թվականին այն իր շուրջ է միավորել բոլոր իտալական մասնատված պետությունները, որոնցից վերջինը դարձել է Պապական մարզը և նրա մայրաքաղաք Հռոմը։ Նորակազմ պետությունն իր նոր Հռոմ մայրաքաղաքով, ինչպես և այն ժամանակ յուրաքաղանչյուր եվրոպական շրջանային տերություն, գաղութների կարիք է ունեցել։ Այն ժամանակ առավել գայթակղիչ և յուրացվող գաղութային և Իտալիային ամենամոտ տարածաշրջանն էր Աֆրիկան։ 1869 թվականին Արևելյան Աֆրիկա են գալիս առաջին իտալական գաղութատերերը։ Այտեղ ամրանալուց հետո 1895 թվականին իտալացիները փորձել են նվաճել հարևան Եթովպիան, սակայն ստորացուցիչ պարտություն են կրել։ 1911 թվականին Իտալիան, ցանկանալով տարածքներ նվաճել Հյուսիսային Աֆրիկայում, պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության դեմ, որին ջախջախել է և նվաճել Լիբիան և Դոդեկանեսը։
Հանդիսանալով Եռյակ դաշինքի անդամ` Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Իտալիայի Թագավորությունը հանդես չի եկել Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կազմում։ Իտալիային հետաքրքրել էին Հարավային Տիրոլ և Իստրիա տարածքները, որոնք գտնվում էին Իտալիայի վաղեմու թշնահու՝ Ավտսրո-Հունգարիայի տիրապետության տակ։ Անտանտի երկրներն Իտալիայի խոստացել էին այդ հողերը, որի փոխարել Իտալիան պետք է պատերազմում մասնակցեր նրանց կողմից։ Իտալիան Անտանտի երկրների կողմն է անցել 1915 թվականին։ Պատերազմն իտալացիների համար դարձել էր շատ ծանր և արյունալի։ Անտանտի դաշնակիցների օգնությունը թույլ էր, իսկ նրանց իրական մասնակցությունը սկսվել էր միայն 1917 թվականին, իտալական ճակատի մեծ մասն այդ ժամանակ գտնվել էր երկրի հյուսիսի դժվար հասանելի Ալպերում։ Այնուամենայնիվ, 1919 թվականին պատերազմի ավարտից հետո Իտալիան ստացել է խոստացված Ավստրո-Հունգարիայի տարածքները, թեև ոչ բոլորը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Franco, Fundación Nacional Francisco; FNFF, Redacción (2018 թ․ հուլիսի 5). «¿Era Franco fascista?, por José Javier Esparza». fnff.es (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Gianni Oliva, I vinti e i liberati: 8 settembre 1943-25 aprile 1945 : storia di due anni, Mondadori, 1994.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bauer, Eddy (2000) [1979]. Young, Peter (ed.). The History of World War II (rev. ed.). London: Orbis. ISBN 1-85605-552-3.
- Beevor, Antony (2006). The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939. London: Phoenix. ISBN 0-7538-2165-6.
- Bishop, Chris, ed. (1998). The Encyclopedia: Weapons of World War II. New York: Barnes & Noble Inc. ISBN 0-7607-1022-8.
- Bishop, Chris; Warner, Adam, eds. (2001). German Campaigns of World War II. London: Grange Books. ISBN 1-84013-420-8.
- Bierman, John; Smith, Colin (2003) [2002]. War without Hate: The Desert Campaign of 1940–1943. New York: Penguin. ISBN 978-0-14-200394-7.
- Bonner, William; Wiggin, A. (2006). Empire of Debt: The Rise of an Epic Financial Crisis. New York: John Wiley & Sons. ISBN 0-471-98048-X.
- Caccia Dominioni de Sillavengo, Paolo (1966). Alamein 1933–1962: An Italian Story. trans. Dennis Chamberlin. London: Allen & Unwin. OCLC 2188258.
- Ceva, Lucio. "The North African Campaign 1940-43: A Reconsideration." Journal of Strategic Studies 13#1 (1990): 84-104.
- Ceva, Lucio, Storia delle Forze Armati Italiane, Turin, 1981.
- De Waal, Franz (1990). Peacemaking Among Primates. Harvard University Press. ISBN 0-674-65921-X.
- Eden, Paul; Moeng, S., eds. (2002). The Encyclopedia of World Aircraft. Enderby, Leicester: Silverdale Books; Aerospace Publishing. ISBN 1-85605-705-4.
- Ehlers, Robert S. Jr. The Mediterranean Air War: Airpower and Allied Victory in World War II (2015)
- Garibaldi, Luciano (2001). Century of War. New York: Friedman/Fairfax. ISBN 1-58663-342-2.
- Gooch, John. "Italian Military Efficiency: A Debate." Journal of Strategic Studies 5#2 (2008): 257-265.
- Haining, Peter (2005). The Chianti Raiders: The Extraordinary Story of the Italian Air Force in the Battle of Britain. London: Robson Books. ISBN 1-86105-829-2.
- Irving, David (1977). The Trial of the Fox: The Search for the True Field Marshal Rommel. New York: William Morrow.
- Johnston, Mark (2000). Fighting the Enemy: Australian Soldiers and their Adversaries in World War II. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-78222-8.
- Knox, Macgregor. Common Destiny: Dictatorship, Foreign Policy, and War in Fascist Italy and Nazi Germany (Cambridge UP, 2000).
- Knox, Macgregor. Hitler’s Italian Allies: Royal Armed Forces, Fascist Regime, and the War of 1940-1943 (Cambridge UP, 2000).
- Knox, Macgregor. Mussolini Unleashed 1939-1941: Politics and Strategy in Fascist Italy’s Last War (Cambridge UP, 1982).
- Mackenzie, Compton (1951). Eastern Epic: September 1939 – March 1943 Defence. Vol. I. London: Chatto & Windus. OCLC 1412578.
- Macksey, Kenneth J. (1972). Tank Warfare: A History of Tanks in Battle. New York: Stein and Day.
- Mallett, Robert. The Italian Navy and fascist expansionism, 1935-1940 (Routledge, 2013).
- Morison, Samuel E. (1984). Operations in North African Wars 1942 – June 1943. Boston: Little Brown.
- O'Hara, Vincent P.; Cernuschi, Enrico (2009). Dark Navy: The Regina Marina and the Armistice of 8 September 1943. Ann Arbor: Nimble Books. ISBN 978-1-934840-91-7.
- O'Hara, Vincent P. (2009). Struggle for the Middle Sea: The Great Navies at War in the Mediterranean 1940–1945. London: Conway. ISBN 978-1-84486-102-6.
- Page, Thomas Nelson (1920). Italy and the World War. New York: Scribner's.
- Paoletti, Ciro. A Military History of Italy (Praeger, 2008).
- Quartermaine, Luisa (2000). Mussolini's Last Republic: Propaganda and Politics in the Italian Social Republic (R.S.I.) 1943–45. Elm Bank modern language studies. Intellect Books. ISBN 1-902454-08-1.
- Ripley, Tim (2003). The Wehrmacht: The German Army of World War II, 1939–1945. Taylor & Francis. ISBN 1-57958-312-1.
- Rothenberg, Gunther Erich (1981). The Art of Warfare in the Age of Napoleon. Indiana University Press. ISBN 0-253-20260-4.
- Sadkovich, James. J, 'The Italo-Greek War in Context: Italian Priorities and Axis Diplomacy',Journal of Contemporary History, Vol. 28, No. 3 (Jul., 1993), pp. 439–464.Կաղապար:Jstor
- Sadkovich, James. J. (1991). «Of Myths and Men: Rommel and the Italians in North Africa». The International History Review. XIII (2): 284–313. doi:10.1080/07075332.1991.9640582. JSTOR 40106368.
- Steinberg, Jonathan (1990). All Or Nothing: The Axis and the Holocaust, 1941–1943. Routledge. ISBN 0-415-07142-9.
- Sullivan, Brian R. (1988). «The Italian Armed Forces, 1918–1940». In Millet, Allen R.; Murray, Williamson (eds.). Military Effectiveness. Vol. II.
- Tompkins, Peter (1966). Italy Betrayed. Simon & Schuster.
- Toppe, Generalmajor Alfred (1990) [~1947]. German Experiences in Desert Warfare During World War II (PDF). Vol. II. The Black Vault. Washington: U.S. Marine Corps. FMFRP 12-96-II. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- Walker, Ian W. (2003). Iron Hulls, Iron Hearts: Mussolini's Elite Armoured Divisions in North Africa. Ramsbury: The Crowood Press. ISBN 1-86126-646-4.
- Weinberg, Gerhard L. (1995). Germany, Hitler and World War II. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-47407-8.
- Zabecki, David T. (1999). World War II in Europe: An Encyclopedia. Taylor & Francis. ISBN 0-8240-7029-1.
- Hill, A.; Timm, A.; Giannone, Elicia (2015). Cultural Disparity and the Italo-German Alliance in the Second World War (PDF) (PhD thesis). University of Calgary. OCLC 927421635. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- Sadkovich, James J. "Understanding Defeat: Reappraising Italy's Role in World War II," Journal of Contemporary History (1989) 24#1 pp. 27–61 online a guide to the Italian and English scholarship
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ABC-CLIO Schools; Minorities and Women During World War II – "Italian Army", by A. J. L. Waskey
- "Comando Supremo: Italy at War"
- Mussolini’s War Statement – Declaration of War against USA, 11 December 1941
- Armistice with Italy; 3 September 1943 text of the armistice agreement between the Allies and Italy
- Video: WWII Italian Forces in Combat