Իտալիայի թագավորություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Իշխանություն | ||||
Պետական կարգ |
|
Իտալիայի թագավորություն (իտալ.՝ Regno d'Italia), պետություն, որը հիմնադրվել է 1861 թվականին, երբ Սարդինիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը հռչակվեց Իտալիայի թագավոր և գոյատևել է մինչև 1946 թվականը, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը վերափոխվեց ներկայից հանրապետության կարգավիճակի։ Թագավորությունը հիմնադրվել է Իտալիայի միավորման արդյունքում, Սարդինիայի թագավորության ազդեցության ներքով, որը կարող է համարվել պետության իրավական հիմնադիրը։
Իտալիայի թագավրությունը պատերազմ հայտարարեց Ավստրիային` դաշինք կնքելով Պրուսիայի հետ 1866 թվականին և հաղթանակից հետո իրեն կցեց Վենետո տարածաշրջանը։ Իտալական զորքերը մտան Հռոմ 1870 թվականին՝ վերջ դնելով մոտ մեկ հազարամյակ տևած պապական իշխանությանը։ 1882 թվականին Իտալիան միացավ Եռյակ դաշինքին Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ միասին, մեծ տարաձայնություններ ունենալով Ֆրանսիայի հետ գաղութատիրական քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ անգամ Բեռլինի հետ հարաբերությունները ավելի եղբայրական դարձան, Վիեննայի հետ հարաբերությունները մնացին ոչ բարվոք և ձևական, քանի որ իտալացիները հավակնում էին Տրենտոյին և Տրիեստին, որոնք պատկանում էին Ավստրո-Հունգարիային, սակայն բնակեցված էին իտալացիներով։ Այսպիսով 1915 թվականին Իտալիան ընդունեց Բրիտանիայի հրավերքը միանալ Դաշնակիցներին, փոխարենը խոստանալով Ավստրո-Հունգարիայից տրամադրել որոշակի տարածքներ։ Պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Իտալիան ունեցավ պատվավոր տեղ Ազգերի Լիգայի խորհրդում։
1922-ից 1943 թվականներին, Իտալիայում իշխում էր Ազգային ֆաշիստական կուսակցությունը Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ։ Ֆաշիստները հաստատեցին տոտալիտար կարգեր և հաշվեհարդար տեսան քաղաքական և մտավորական ընդդիմադիրների հետ, սակայն իրականացրեցին տնտեսական բարեփոխումներ և հարաբերություններ հաստատեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։
Իտալիան դարձավ Առանցքի ուժերի կարևոր մասնակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մինչև 1943 թվականի սեպտեմբերը, որբ Մուսոլինիին գահընկեց արեցին և գնդակահարեին, ինչից հետո Իտալիան փոխեց կողմը և միացավ Դաշնակիցներին։ Իտալիայի հյուսիսային մասում ֆաշիստները շարունակում էին կռվել դաշնակիցների հետ։ Պատերազմի ավարտից մեկ տարի անց կազմակերպվեց սահմանադրական հանրաքվե, որի նպատակն էր պարզել Իտալիան կմնա միապետություն, թե կդառնա հանրապետություն։ Իտալացիները որոշեցին երկիրը դարձնել հանրապետություն, որը պահպանվում է մինչ օրս։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի թագավորությունը զբաղեցնում էր ներկայիս Իտալիայի ամբողջ տարածքը, անգամ ավելին։ Թագավորության տարածքը մեծացավ մինչև 1870 թվականը, երբ երկիրը վերամիավորվեց։ Պետության կազմի մեջ երկար տարիներ չէին մտնում Տրիեստը կամ Տրենտոն, որոնք կցվեցին Իտալիային 1919 թվականին և մնում են իտալական տարածք մինչև այսօր։ Անտանտը խոստացավ Իտալիային, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դաշնակիցներին միանալու դեպքում որոշ տարածքներ, ներառյալ Ավստրիական Լիտերալը, նախկին Կարնիոլայի դքսության արևմտյան մասը, հյուսիսային Դալմաթիան, ներառյալ Զադարը, Շիբենիկը և Դալմաթյան կղզիների մեծ մասը, համաձայն 1915 թվականի գաղտնի Լոնդոնի պակտի[1]։
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ճնշումների արդյունքում տեղի ունեցան փոխզիջումներ և Վերսալյան պայմանագրով Իտալիայի հավակնությունները Հյուսիսային Դալմաթիայի նկատմամբ չեղարկվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թագավորությունը ձեռք բերեց հավելյալ տարածքներ, այդ թվում Կորսիկան, Նիսը և Սավոյան Ֆրանսիայից 1940 թվականին, տարածք Սլովենիայում, Դալմաթիան Հարավսլավիայից 1941 թվականին և Մոնակոն 1942 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի սահմանները դարձան ներկայիս Իտալիայի սահմանները և պետությունը հրաժարվեց տարածքային հավակնություններից[2]։
Մինչև Երկրորդ համաշպարհային պատերազմը Իտալիան ուներ նաև գաղութներ, պրոտեկտորատներ, օկուպացված տարածքներ և կախյալ երկրներ։ Սա ներառում էր Էրիթրեան, Սոմալին, Լիվիան, Եթովպիան (օկուպացված էր Իտալիայի կողմից 1936-ից 1941 թվականներին), Ալբանիան, Բրիտանական Սոմալին, Հունաստանը (օկուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Թունիսը, Խորվաթիան (Իտալական և Գերմանական կախյալ երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Կոսովոն (կուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ), Չեռնոգորիան (օկուպացված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) և 46 հեկտար տարածք Չինաստանի Տյանցզինում[3]։
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի թագավորությունը տեսականորեն սահմանադրական միապետություն էր։ Գործադիր իշանությունը պատկանում էր միապետին, քանի որ նա էր նշանակում երկրի նախարարներին։ Երկրի խորհրդարանի երկու պալատները սահմանափակում էին միապետի իշախանությունը` նշանակովի Սենատը և ընտրովի Պատգամավորների ժողովը։ Թագավորության սահմանադրությունը Ալբերտինյան ստատուտոն էր, նախկին Սարդինիայի թագավորության հիմնական փաստաթուղթը։ Տեսականորեն նախարարները հաշվետու էին թագավորին։ Այնուամենայնիվ գործնականում դա անհավանական էր, քանի որ Իտալիայի կառավարությունը չէր կարող պաշտոնավարել առանց Խորհրդարանի աջակցության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «First World War.com - Primary Documents - Treaty of London, 26 April 1915». www.firstworldwar.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Discussion of Italian claims begins at Paris peace conference - Apr 19, 1919 - HISTORY.com». history.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Bristol, University of. «Bristol University - Tianjin under Nine Flags, 1860-1949 - Italian Concession». www.bristol.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.