Բենիտո Մուսոլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիտո Մուսոլինի
իտալ.՝ Benito Mussolini
Benito Mussolini colored.jpg
 
Կուսակցություն՝ Հանրապետական ֆաշիստական կուսակցություն (1945), Ազգային ֆաշիստական կուսակցություն (1943), Իտալիայի սոցիալիստական կուսակցություն (1914) և Fasci Italiani di Combattimento? (1921)
Կրթություն՝ Լոզանի համալսարան (1904)
Մասնագիտություն՝ լրագրող, ուսուցիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 29, 1883(1883-07-29)[1][2][3][…]
Ծննդավայր Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Վախճանի օր ապրիլի 28, 1945(1945-04-28)[1][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայր Ջուլինո, Մեձեգրա[4]
Գերեզման Mussolini Family Crypt և major cemetery of Milan
Թաղված Mussolini Family Crypt և major cemetery of Milan
Քաղաքացիություն War flag of the Italian Social Republic.svg Իտալիայի սոցիալիստական հանրապետություն և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Benito Amilcare Andrea Mussolini
Հայր Ալեսանդրո Մուսոլինի
Մայր Ռոզա Մալտոնի
Ամուսին Ռաքելե Մուսոլինի և Իդս Դալսեր
Զավակներ Բրունո Մուսոլինի, Էդա Մուսոլինի, Վիտորիո Մուսոլինի, Աննա Մարիա Մուսոլինի, Ռոմանո Մուսոլինի և Benito Albino Dalser?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ձախից աջ կարող եք տեսնել նախկին կոմունիստ քաղաքական գործիչ Նիկոլա Բոմբաչիի, Դյուցե Բենիտո Մուսոլինիի, նրա հավատարիմ սիրեկանի՝ Կլարա Պետաչչիի, նախարար Ալեսանդրո Պավոլինիի և հայտնի ֆաշիստ քաղաքական գործիչ Աչիլ Ստարաչիի անշունչ մարմինները, որոնք ցուցադրվում են Լորետո հրապարակում։ Միլան քաղաքը 1945 թ.
Մուսոլինին և Հիտլերը

Բենիտո Ամիլկարե Անդրեա Մուսոլինի (իտալ.՝ Benito Amilcare Andrea Mussolini, հուլիսի 29, 1883(1883-07-29)[1][2][3][…], Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 28, 1945(1945-04-28)[1][2][3][…], Ջուլինո, Մեձեգրա[4]), իտալացի քաղաքական գործիչ և լրագրող, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը (Partito Nazionale Fascista, PNF): Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922 թվականից մինչև 1943 թվականը։ Նա սահմանադրականորեն կառավարել է երկիրը մինչև 1925 թվականը, երբ նա վերացրերլ ո կեղծ դեմոկրատիան և հաստատել է դիկտատուրա։

Ճանաչված լինելով որպես  Դուչե (առաջնորդ)` Մուսոլինի իտալական Ֆաշիզմի հեղինակն էր։ 1912 թվականին Մուսոլինին  եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգալին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը։ Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917 թվականը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից։ Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը։ Հաջրդող մայիսին Հռոմում 1922 թվականի հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը մինչև 2014 թվականը, երբ վարչապետ դարձավ Մատեո Ռենցին։ Հեռացնելով իր քաղաքական հակառակորդներին իր գաղտնի ոստիկանության և հակաօրինական գործադուլների միջոցով` Մուսոլինին և իր հետևորդները կենտրոնացրեցին իրենց իշխանությունը մի շարք նոր օրենքների ընդունման շնորհիվ, որոնք ազգը դարձրին միակուսակցական դիկտատուրա։ Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն թե՛ օրինական, թե՛ արտակարգ միջոցների կիրառման միջոցով և ձգտեց ստեղծել տոտալիտար պետություն։ 1929 թվականին Մուսոլինին ստորագրեց Լաթերանյան համաձայնագիրը Վատիկանին` վերջ դրեց տասամյակներ տևած հակամարտությանը Իտալական պետության և Վատիկանի միջև` ճանաչեով վերջինիս անկախությունը։

Աբիսինիայի 1935 թվականից մինչև 1936 թվականի ճգնաժամին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և սկսեց երկրորդ իտալա-եթովպիական պատերազմը։ Այդ ներխուժումը բացասական արձագանք է ստացել Արևմտյան պետությունների կողմից, և ի պատասխան նրանք տնտեսական սանկցիաներ են կիրառել Իտալիայի դեմ։ Գերմանիայի և Իտալիայի  միջև հարաբերությունները լավացան այն բանից հետո, երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա։ 1936 թվականին Մուսոլինին ընդունեց Ավստրիան որպես Գերմանիայի ազդեցության գոտի, ստորագրեց Գերմանիայի հետ համագործակցության պայմանագիր, և ձևավորվեց Հռոմ-Բեռլին առանցքը։ 1936-39թթ. Մուսոլինին ռազմական մեծ օգնություն է ցուցաբերել Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում։ Այս ակտիվ մասնակցությունը ավելի հեռացրեց Իտալիային Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Մուսոլինին փորձում էր հետաձգել լայնածավալ պատերազմը Եվրոպայում, բայց Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, որը հանգեցրեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատերազմ հայտարարելուն և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։ 1940 թվականի հունիսի 10-ին` Ֆրանսիայի անկումը հաշվի առնելով, Իտալիան պաշտոնապես մմիացավ պատերազմին Գերմանիայի կողմից, չնայած գիտեր, որ չունի բավարար ուժ Բրտանական կայսրության դեմ պատերազմելու համար։ Նա հավատում էր, որ Ֆրանսիայի անխուսափելի զինադադարից հետո նա կկարողանա տարածքային զիջումներ կորզել Ֆրանսիայից և այդ ժամանակ նա կկարողանա կենտրոնացնել իր ուժերը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ Դաշնակիցների ուժերը փոքր էին Իտալիայի համեմատ։ Սակայն Բրիտանական կառավարությունը հրաժարվեց ընդունել խաղաղությունը կնքելու առաջարկները, որոնց դեպքում պետք է ընդունվեին Արևելյան և Արևմտյան առանցքներում ունեցած Իտալիայի հաղթանակները։ Մեծ Բրիտանիան պարտության մատնելու ծրագիրը ձախողվեց, իսկ պատերազմը շարունակվում էր։ 1940 թվականի օգոստոսին Մուսոլինի կենտրոնացրեց իտալական ուժերը Հունաստանում` սկսելով Իտալո-հունական պատերազմը։ Ներխուժումը ձախողվեց և հունական ուժերը հետ մղեցին իտալացիներին դեպի Ալբանիա։ Հունաստանում և Մեծ Բրիտանիայի կրած պարտությունները հանգեցրիտ Իտալիայի կախվածությանը Գերմանիայից։

Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]