Ռոմանո Մուսոլինի
Ռոմանո Մուսոլինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1927[1][2] Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 3, 2006[3] (78 տարեկան) Հռոմ, Իտալիա |
Գերեզման | Պրեդապիո |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, բանաստեղծ, նկարիչ, ջազ երաժիշտ և կինոպրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Ամուսին | Anna Maria Villani Scicolone? և Carla Maria Puccini? |
![]() |
Ռոմանո Մուսոլինի (իտալերեն՝ Romano Mussolini սեպտեմբերի 26, 1927[1][2], Ֆորլի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 3, 2006[3], Հռոմ, Իտալիա), իտալացի ջազ երաժիշտ, նկարիչ, կինոպրոդյուսեր, Բենիտո Մուսոլինի և Ռաչել Մուսոլինիի երրորդ որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուկուց հոր հետ ջութակ է նվագել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լրջորեն հետաքրքրվել է ջազով։ 1956 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը։ Մինչ այդ նա կրել է Ռոմանո Ֆուլ անգլ.՝ Romano Full կեղծանունը։ 1960-ական թվականներին նա հյուրախաղերով հանդես է եկել «Romano Mussolini All Stars» ջազ խմբի հետ։ Խմբում նրա հետ հանդես են եկել նաև հայտնի երաժիշտներ Դյուկ Էլինգտոնը, Դիզի Գիլեսփին և Չեթ Բեյքերը։
Նա բազմաթիվ անգամ քննադատաբար է արտահայտվել իր հոր նախաձեռնած և հրեաների ցեղասպանությանն ուղղված օրենքների մասին[4]։
2004 թվականին Ռոմանոն հրատարակել է հիշողությունների մասին պատմող «Հայրս, դուչե» գիրքը[5]։
Ռոմանո Մուսոլինին մահացել է 2006 թվականի փետրվարի 3-ին, Հռոմի հիվանդանոցներից մեկում[6]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին Ռոմանո Մուսոլինին ամուսնացել է Սոֆի Լորենի հարազատ քրոջ՝ Մարիա Վիլանի Շիկոլոնեի հետ։ Նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է երկու դուստր՝ Ալեսանդրան և Էլիզաբեթան։ Ալեսանդրան եղել է դերասանուհի և երգչուհի, որպես ֆոտոմոդել համագործակցել «Փլեյբոյ» ամսագրի հետ [7]։ Նա հետագայում զբաղվել է քաղաքականությամբ և հիմնել «Սոցիալական գործողություն» կուսակցությունը։ Ռոմանո Մուսոլինին կուսակցության համար գրել է օրհներգ[8]։ 1976 թվականին Ռոմանոն բաժանվել է Մարիայից և ամուսնացել դերասանուհի Կառլա Մարիա Պուչինիի հետ, որի հետ անցկացրեց իր կյանքի վերջին երեսուն տարիները։ Այդ երկրորդ ամուսնությունից ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ռաչելը՝ որին անվանել է մոր պատվին։ Նա նույնպես զբաղվել է քաղաքականությամբ[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mirage (1974)
- Soft & Swing (1996)
- The Wonderful World of Louis (2001)
- Timeless Blues (2002)
- Music Blues (2002)
- Romano Piano & Forte (2002)
- Jazz Album (2003)
- Napule 'nu quarto 'e luna (2003)
- Alibi perfetto (2004) soundtrack
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Romano Mussolini // The Daily Telegraph / C. Evans — London, Thailand: 2006. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 3,0 3,1 3,2 Mussolini's jazz pianist son dies // BBC News Online — 2006.
- ↑ Hooper John (2006-02-08)։ «Obituary: Romano Mussolini»։ The Guardian։ 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ Mussolini Romano (2006)։ My father, il Duce : a memoir by Mussolini's son։ Internet Archive։ [San Diego] : Kales Press։ ISBN 978-0-9670076-8-7
- ↑ Kiefer Peter (2006-02-04)։ «Romano Mussolini, 79, a Son of the Dictator, and a Musician, Dies»։ The New York Times։ 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-26-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ Jan Repa (2004-01-09)։ «"Italy's post-fascists to regroup"»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին։ Վերցված է 2008-01-03
- ↑ Mark Steyn (2006-05-01)։ «He Made the Refrains Run on Time» (անգլերեն)։ The Atlantic։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-13-ին։ Վերցված է 2019-05-26
- ↑ «Rachele Mussolini: Fascist dictator's granddaughter wins most votes in Rome's municipal elections»։ Euronews։ 6 October 2021։ Վերցված է 6 October 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mussolini's jazz pianist son dies from BBC News
- Singer Helen Merrill recalls Romano Mussolini
- Romano Mussolini Internet Movie Database կայքում
- E' morto Romano Mussolini, il figlio jazzista del duce from La Repubblica
|