Չեթ Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեթ Բեյքեր
Նաև հայտնի է որպեսChet
Ծնվել էդեկտեմբերի 23, 1929(1929-12-23)[1][2][3]
Yale, Օկլահոմա
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 13, 1988(1988-05-13)[1][2][3] (58 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանԻնգլվուդ Պարկ
Ժանրերջազ
Մասնագիտություներգիչ, փողհար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ
Գործիքներflugelhorn?, Շեփոր[5] և վոկալ
ԼեյբլPacific Jazz Records?, Columbia Records, EmArcy և Enja Records?
ԿրթությունEl Camino College?
ԱնդամակցությունChet Baker Trio?, Chet Baker Quartet?, The Chet Baker Quintet?, Chet Baker Sextet? և Chet Baker Ensemble?
 Chet Baker Վիքիպահեստում

Չեզնի «Չեթ» Հենրի Բեյքեր (անգլ.՝ Chesney «Chet» Henry Вaker, դեկտեմբերի 23, 1929(1929-12-23)[1][2][3], Yale, Օկլահոմա - մայիսի 13, 1988(1988-05-13)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]), ամերիկացի ջազային շեփորահար և վոկալիստ։ Նա հայտնի է քուլ ջազում իր կատարած նորամուծություններով, ինչը առիթ է հանդիսացել, որպեսզի նրան անվանեն «Prince of Cool» («Քուլի արքայազն»)[6]։

Բեյքերը մեծ ուշադրության և քննադատական գովասանքի է արժանացել 1950-ական թվականներին, որում մեծ դեր են խաղացել նրա վոկալային ալբոմները՝ «Chet Baker Sings» (1954) և «It Could Happen to You» (1958): Ջազային պատմաբան Դեյվ Գելին Բեյքերի վաղ կարիերան և ստեղծագործությունը նկարագրել է հետևյալ կերպ. «Ջեյմս Դին, Ֆրենկ Սինատրա և Բիքս՝ երեքը մեկում»[7]։ Նրա՝ բոլորին հայտնի կախվածությունը թմրամիջոցներից նույնպես նպաստեցին իր հայտնիության մեծացմանը և համբավ ձեռք բերելուն։ Նախքան իր կարիերայի վերածնունդը վայելելը՝ 1970-ականների վերջին և 1980-ական թվականներին, Բեյքերը հաճախ էր բանտարկվում և ազատազրկվում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը ծնվել և մեծացել է երաժիշտների ընտանիքում՝ Եյլում (Օկլահոմա), 1929 թվականի դեկտեմբերի 23-ին[9]։ Նրա հայրը՝ Չեզնի Բեյքեր Ավագը, պրոֆեսիոնալ ուեսթերն-սվինգի (քանթրի երաժշտություն) կիթառահար էր, իսյկ մայրը՝ Վեռա Մոզերը, դաշնակահարուհի էր, ով աշխատում էր օծանելիքի գործարանում։ Բեյքերի մայրական կողմի տատիկը Նորվեգիայից էր[10]։ Բեյքերն ինքը ասել է, որ Մեծ ճգնաժամի պատճառով նրա հայրը ստիպված է եղել թողնել երաժշտությունը և կանոնավոր աշխատանք գտնել։ 1940 թվականին, երբ Բեյքերը 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Գլենդել (Կալիֆոռնիա)[11]։

Բեյքերը իր երաժշտի կարիերան սկսել է եկեղեցու խոռում երգելով։ Նրա հայրը, որ Ջեկ Թիգարդենի երկրպագու էր, տղային տրոմբոն է նվիրել, նախքան 13 տարեկանում շեփորին անցնելը[12]։ Բեյքերի մայրն ասում էր, որ նախքան երաժշտական գործիք ստանալը նա ռադիոյով կարողանում էր հիշել տոները և ձայները[13]։ Այն բանից հետո, երբ նա սիրահարվեց շեփորին, ընդամենը երկու շաբաթում զգալի առաջադիմություն սկսեց ցուցաբերել։ Փիրսը Բեյքերին շնորհալի երաժիշտ է անվանել, ում նվագելու շնորհը տրվել է առանց որևէ ջանք թափելու[13]։

Երաժշտական կրթություն է ստացել Գլենդենի ավագ դպրոցում, սակայն 1946 թվականին ԱՄՆ-ի բանակին միանալու համար 16 տարեկանում թողել է ուսումը։ Բեռլինում (Գերմանիա) Բեյքերը միացել է 298-րդ բանակային նվագախմբին[9]։ Բեռլինում գտնվելու ժամանակ նա ծանոթացել է ժամանակակից ջազին՝ լսելով Դիզի Գիլեսփիի և Սթեն Քենթոնի V-Disc-երը[12]։ 1948 թվականին բանակից զորացրվելուց հետո, Լոս Անջելեսում գտնվող Էլ Կամինո քոլեջում սկսել է ուսումնասիրել երաժշտության և հարմոնիայի տեսությունը[14]։ Ուսման երկրորդ տարում Բեյքերը թողել է ուսումը՝ նորից ծառայության անցնելու համար։ Նա դարձել է Սան Ֆրանցիսկոյի Presidio-ի վեցերորդ բանակային նվագախմբի անդամ, ժամանակ անցկացնելով այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Bop City-ն և Black Hawk-ը[14][15]։ 1951 թվականին զորացրվել է բանակից և սկսել է երաժշտությունով զբաղվել[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերը 1955 թվականին

Բեյքերը նվագել է Վիդո Մուսոյի, Սթեն Գեթցի հետ, նախքան Չարլի Փարքերը նրան կընտրեր West Coast-ի մի շարք միջոցառումներին մասնակցելու համար[17]։
1952 թվականին միացել է Ջերի Մուլիգանի կվարտետին և զգալի ուշադրություն է ստացել մյուսների կողմից։

Չարլի Փարքերի և Դիզի Գիլեփսիի նման նույնահունչ մեղեդիներ նվագելու փոխարեն, Բեյքերը և Մուլիգանը միմյանց հակապատկերը լինելով հանդերձ՝ լրացնում էին իրար։ «My Funny Valentine»֊ը՝ Բեյքերի մեներգով, դարձել էր հիթ և ասոցացվոլ է Բեյքերի հետ իր ողջ կարիերայի ընթացքում[18]։ Իր կվարտետի հետ միասին նա մշտապես ելույթներ էր ունենում Լոս Անջելեսի այնպիսի ջազային ակումբներում, ինչպիսիք են «The haig»-ը և «Tiffany club»֊ը[13]։

1953 թվականին Մուլիգանին ձերբակալել և բանտարկել են թմրանույթեր պահելու մեղադրանքով։ Բեյքերը ստեղծել է կվարտետ, որում նվագում էին դաշնակահար Ռաս Ֆրիմանը, բասիստներ Բոբ Ուիթլոքը, Կարսոն Սմիթը, Ջո Մոնդրագոնը, Ջիմի Բոնդը և թմբկահարներ Լերի Բունքերը, Բոբ Նիլը և Մեն Շելլին։

Բեյքերի կվարտետը հանրաճանաչ ալբոմներ է թողարկել 1953-1956 թվականներին։ Բեյքերը հաղթել է Metronome և DownBeat ամսագրերում անցկացվող ընթերցողների հարցումներում՝ Մայլս Դևիսից և Քլիֆորդ Բրաունից առաջ անցնելով։ 1954 թվականին ամսագրի ընթերցողները Բեյքերին անվանել են ջազային թոփ վոկալիստ։ 1954 թվականին Pacific Jazz Records-ը թողարկել է «Chet Baker Sings» (Չեթ Բեյքերը երգում է) ալբոմը, որը և՛ ավելացրել է նրա ճանաչվածությունը, և՛ արժանացել է քննադատության։ Այնուամենայնիվ, Բեյքերը շարունակել է երգել մինչև իր կարիերայի ավարտը։

Բեյքերը թե՛ իր երիտասարդ արտաքինի, որը հաճախ լուսանկարում էր Ուիլյամ Քլաքսթոնը, թե՛ իր հանդարտ պահվածքի շնորհիվ դարձել էր պատանիների կուռքը՝ հարգված և անընդհատ զարգացող ջազային երաժիշտ լինելուց բացի[13]։ Բացի այդ, Հոլիվուդում Բեյքերի մեջ նկատել էին կինոաստղ դառնալու ներուժը։ Իր դերասանական նորամուտը նա ունեցել է «Hell's Horizon» (Դժոխքի հորիզոնը) ֆիլմում՝ 1955 թվականի աշնանը։ Հետագայում Բեյքերը հրաժարվել է դերասանի պայմանագիր կնքելուց՝ իր ապագան տեսնելով միմիայն երաժշտության ասպարեզում։

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բեյքերը ղեկավարել է իր սեփական խմբերը՝ այդ թվում Ֆրենսի Բոլանդի հետ 1955 թվականին կազմած կվինտետը, որտեղ նա համատեղում էր շեփոր նվագելը և երգելը։ 1955 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ մեկնել է Եվրոպա՝ ավարտելով իր ութամսյա շրջագայությունը և Barclay լեյբլի համար ձայնագրությունը ավարտելով։ Այս շրջանը թողարկվել է Միացյալ նահանգներում-ում՝ «Chet Baker in Europe» (Չեթ Բեյքերը Եվրոպայում) ալբոմում[19]։ Այստեղ նա նաև ձայնագրել է հազվագյուտ մի նվագակցություն մեկ այլ վոկալիստի համար, որում Կատերինա Վալենտեն կիթառ է նվագում և երգում է «I'll Remember April» (Ես կհիշեմ ապրիլը) և «Ev'ry Time We Say Goodbye» (Ամեն անգամ, երբ ասում ենք հաջողություն) երգերը[20]։

Շրջագայության ընթացքում մահացել էր դաշնակահար Դիկ Տվարդզիկը՝ հերոինի գերդոզավորումից։ Չնայած դրան, Բեյքերը շարունակել էր իր շրջագայությունը՝ իր մոտ ընդունելով նաև տեղացի դաշնակահարներին[20]։

Ավարտելով իր շրջագայությունը և Լոս Անջելես վերադառնալով՝ Բեյքերը շարունակում էր Pacific Jazz-ի համար ձայնագրությունները։ Այնուհետև նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ կրկին սկսել է Մուլիգանի հետ համագործակցութունը «Reunion with Chet Baker» (Չեթ Բեյքերի հետ վերամիավորումը) ալբոմը 1957 թվականին թողարկելու համար։ 1958 թվականին վերամիավորվել է Սթեն Գեթցի հետ՝ «Stan Meets Chet» (Սթենը հանդիպում է Բեյքերին) ալբոմը թողարկելու համար։ 1959 թվականին նա թողարկել է «It Could Happen to You» (Այն կարող էր պատահել քեզ հետ) ալբոմը, որը նման էր «Chet Baker Sings»-ին։ Այն հատկանշանական էր նրանով, որ այստեղ Բեյքերը ավելի շատ ցույց էր տալիս իր երգելու ունակությունները՝ շեփոր նվագելու փոխարեն։ Բեյքերի վերջին նշանակալից թողարկումը, նախքան նա Եվրոպա կվերադառնար, «Chet» ալբոմն էր՝ թողարկված Riverside Records լեյբլի կողմից, որտեղ ընդգրկվել էին դաշնակահար Բիլ Էվանսը, բաս կիթառահար Փոլ Չեմբերը և թմբկահար Ֆիլի Ջո Ջոնսը, որոնք բոլորը կապված էին ջազային շեփորահար Մայլս Դևիսի հետ։

Թմրամոլություն և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Riverside Records-ի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Բեյքերին ձերբակալել են երկու անգամ։ Առաջին անգամ՝ Լեքսինգթոնի հյուրանոցում մնալու պատճառով, երկրոդ անգամ՝ Ռիկերսում՝ թմրամիջոցների հետ կապված մեղադրանքով։ Բեյքերն ինքը ասել է, որ սկսել է հերոին օգտագործել 1957 թվականից[9]։ Սակայն դաշնակահար Ռաս Ֆիմանն ասել է, որ Բեյքերը սկսել է հերոին օգտագործել 1950-ական թվականների սկզբից։ Ֆրիմանը Բեյքերի երաժշտական ղեկավարն էր դարձել, երբ Բեյքերը լքել էր Մուլիգանի կվարտետը։

Երբեմն Բեյքերը գրավ էր դնում իր գործիքները՝ թմրամիջոց գնելու համար։

1959 թվականի վերջերին Բեյքերը վերադարձել էր Եվրոպա։ Նա նկարահանվել է musicarello (որտեղ գլխավոր դերում հայտնի երաժիշտներ են խաղում) ժանրի՝ «Howlers in the Dock» ֆիլմում։ Թաբլոիդը քննադատել է Բեյքերին թմրանյութերի հանդեպ իր հակման և անխոհեմ կանացիության համար[10]։ 1960 թվականի օգոստոսին նրան բանտարկել են Լուկայում՝ թմրամիջոցներ ներմուծելու, դեղատոմսեր կեղծելու և թմրամիջոցները չարաշահելու պատճառով[9][21]։

Բեյքերը բանտում անցկացրել է ավելի քան մեկ տարի, իսկ ավելի ուշ արտաքսվել է Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։ Օրենքի հետ արդեն երկրորդ անգամ անախորժությունների մեջ մտնելու պատճառով նրան Գերմանիայից արտաքսել էին ԱՄՆ։ Նա բնակություն էր հաստատել Կալիֆոռնիայում գտնվող Միլպիտաս քաղաքում և ելույթներ էր ունենում Սան Ֆրանցիսկոյում և Սան Խոսեում, սակայն այդ ընթացքում նա մեղադրվում էր դեղատոմսերը կեղծելու գործում[22]։

Իտալական բանտից ազատվելուց հետո՝ 1962 թվականին, թողարկել է «Chet Is Back!» (Չեթը վերադարձել է) ալբոմը, որը ձայնագրել է RCA Records լեյբլում։ Նույն թվականին՝ Հռոմում համագործակցել է Էնիո Մորիկոնեի հետ մի շարք նվագխմբային փոփ ձայնագրությունների համար։ Նրանք միասին ձայնագրել են չորս օրիգինալ երգեր, որոնք Բեյքերը գրել էր բանտում գտնվելու ժամանակ[21]։

1964 թվականին Բեյքերը վերադարձել է Նյու Յորք[23]։ Բեյքերը նվագել է նաև ֆլյուգելհորն (փողային գործիք) և ձայնագրել է այնպիսի երգեր, որոնք կարելի է դասել ջազի West Coast ժանրին[22]։ 1964 թվականին թողարկել է «The Most Important Jazz Album of 1964/65» (1964-65 թվականների ամենակարևոր ջազ ալբոմը) ալբոմը՝ Colpix Records ընկերությունում, իսկ արդեն 1965 թվականին «Baby Breeze» ալբոմը՝ Limelight Records ընկերության ներքո։ Մեկ շաբաթվա ընթացքում Prestige Records ընկերության հետ համագործակցելով՝ Բեյքերը թողարկել է ևս հինգ ալբոմներ[24]։

Բեյքերը հետ էր մնացել ջազի վերջին ներամուծություններից[12]։ 1965 թվականի վերջին նա վերամիավորվել էր Pacific լեյբլի հետ։ Բեյքերը այս ընթացքում ձայնագրել է վեց թեմատիկ ալբոմներ, որոնք իրենց բովանդակությամբ շեղվում էին դասական ջազից և ավելի շատ հակված էին փոփ երաժշտությանը։ Բեյքերը ինքը գոհ չէր իր ալբոմներից և դրանք նկարագրում էր որպես «պարզապես մի գործ, որի շնորհիվ կարելի է վճարել բնակարանի վարձը»։ Այդ ժամանակ նա ուներ կին և երեք երեխա, որոնց պետք է պահեր[12]։

Նույն թվականի ամռանը, երբ Բեյքերը արդեն իր կարիերայի ցածր կետին էր հասել։ Նրան ծեծի էին ենթարկել, հավանաբար այն պատճառով, որ Կալիֆոռնիայի Սոսալիտո քաղաքի The Trident ռեստորանում ելույթ ունենալուց հետո փորձել էր թմրանյութեր գնել[25]։ «Let's Get Lost» (Եկե՛ք կորչենք) ֆիլմում Բեյքերն ասել է, որ իր ծանոթներից մեկը փորձել էր կողոպտել նրան, սակայն չէր արել դա և հաջորդ գիշեր կրկին վերադարձել էր, բայց արդեն մի շարք այլ տղամարդկանց հետ, ովքեր հետապնդել էին նրան։ Բեյքերը մտել էր մեքենան, սակայն նրանք շրջապատել էին նրան։ Օգնելու փոխարեն մեքենայի մեջ գտնվող մարդիկ Բեյքերին մեքենայից դուրս էին հանել, որտեղ հետապնդումը շարունակվել էր։ Նա մի շարք վնասվածքներ էր ստացել, իսկ ատամներից մի քանիսը ջարդվել էին։ Այս միջադեպը հաճախ այլ կերպ են հիշատակել, նույնիսկ Բեյքերը դրա վերաբերյալ ոչ մի հավաստի ցուցմունք չի տվել[13][22]։

1966 թվականի միջադեպը հանգեցրել էր նրա ատամների առողջության վատթարացմանը։ 1968 թվականի վերջին և 1969 թվականի սկզբին Բեյքերը ատամնաշարի կարիք ուներ[12]։ Ատամնաշարը խախտել էր նրա բերանի, դեմքի և լեզվի մկանների դիրքը՝ ամբուշյուրը, ինչի պատճառով նա ստիպված էր նորից շեփոր և ֆլյուգելհորն նվագել սովորել։ Բեյքերն ասել է, որ նա երեք տարի աշխատել է բենզալցակայանում, սակայն շուտով հասկացել է, որ պետք է վերադառնա երաժշտությանը և ուղղի իր ամբուշյուրը[26]։ Կենսագիր Ժերոն դե Վալկը նշումել է, որ Բեյքերը դեռևս 1966 թվականից հետո երաժշտության մեջ ակտիվ է եղել, ելույթներ է ունեցել և երբեմն ձայնագրվել է։ 1968 թվականի ապրիլին նա ֆլյուգելհորնով ձայնագրվել է Բադ Շանկի «Magical Mystery» (Կախարդական առեղծված) ալբոմի համար[12]։ 1969 թվականին Բեյքերը թողարկել է «Albert's House» (Ալբերտի տունը) ալբոմը, որտեղ ներառել է Սթիվ Ալենի 11 ստեղծագործությունները, որը այդ ժամանակ օգնում էր Բեյքերին վերսկսել իր կարիերան։ 1970 թվականին Բեյքերը թողարկել է «Blood, Chet and Tears» (Արյուն, Չեթ և արցունքներ) ալբոմը։

Այս անհաջող թողարկումներից հետո Բեյքերը հեռացել է երաժշտական ոլորտից։ Նա չորս տարի այլ ալբոմներ չի թողարկել, իսկ մոտավորապես 1968-1973 թվականներին դադարել էր հանրության առաջ ելույթ ունենալ[12]։ Ընտանիքով վերադառնալով Սան Խոսե, որտեղ գտնվում էր իր մոր տունը, կրկին ձերբակալվում է՝ հերոինի դեղատոմսեր կեղծելու համար։ Դատավորը Բեյքերին ազատ է արձակել այն պայանով, որ հաջորդ յոթ տարվա ընթացքում նա պետք է մեթադոն օգտագործի[12]։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթ Բեյքերը (աջից) և Սթեն Գեթցը (ձախից) 1983 թվականին

1973 թվականին Բեյքերը որոշում է վերադարձի փորձ կատարել։ Վերադառնալով straight-ahead ջազին, որով սկսել էր իր կարիերան, նա մեկնել է Նյու Յորք, որպեսզի կրկին ելույթ ունենա[12]։ 1974 թվականին India Navigation լեյբլը թողարկել է սաքսոֆոնահար Լի Կոնիցի հետ ձայնագրված ալբոմը։ CTI Records ստուդիան նույն թվականին թողարկել է Բեյքերի վերադարձից հետո առաջին «She Was Too Good to Me» (Նա ինձ համար չափազանց լավն էր) ալբոմը։ 1974 թվականին նա թողարկել է մեկ այլ կենդանի ալբոմ, որը ձայնագրվել է Քարնեգի հոլում և դարձել է Մուլիգանի հետ վերջին համագործակցությունը։

Այդ պահից սկսած աշխատանքը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում անհամատեղելի էր դարձել։ 1977 թվականին Բեյքերը ձայնագրել է «Once Upon a Summertime» (Մի անգամ ամռանը) և «You Can't Go Home Again» (Դու նորից չես կարող գնալ տուն)։ Այդ նույն թվականի նոյեմբերին նա վերադարձել է Եվրոպա և ողջ տարվա ընթացքում հյուրախաղեր է ունեցել։ Հանդիպելով մեծ հետաքրքրության Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում և Դանիայում՝ Բեյքերը որոշել է մնալ Եվրոպայում[12]։ Նա բացառապես Եվրոպայում էր աշխատում, իսկ ԱՄՆ վերադառնում էր միայն որոշ ներկայացումների համար[27]։

Այս ընթացքում Բեյքերը մեծ քանակությամբ ձայնագրություններ է ունեցել։ 1979 թվականին Բեյքերը տասնմեկ ձայնագրություններ է ունեցել, իսկ 1980 թվականին՝ տասը։ Ձայնագրությունները կատարվել են այնպիսի փոքր ձայնագրման ընկերություններում, ինչպիսիք են Circle-ը, SteepleChase-ը և Sandra-ը։

Վաղ 80-ական թվականներին Բեյքերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, որոնց հետ ունեցել է նաև լավ հարաբերություններ։ Այդպիսի արտիստներից են կիթառահար Ֆիլիպ Քեթրինը, բասիստ Նիլս-Հենիգ Օրսթեդ Փեդերսենը և դաշնակահար Միշել Գրալիեն։

Հետագայում իր կարիերայի ընթացքում Բեյքերը նախընտրում էր նվագել այն անսամբլներում, որտեղ հարվածային գործիքներ չկային[12][28]։ Նա ատում էր նվագել այն հանդիսատեսի համար, որը անուշադիր էր։ Ֆրանսիական և ամերիկական աշխույժ ակումբներում Բեյքերը կարող էր երբեմն ավելի քան կես ժամ սպասել և չսկսել ելույթը, մինչև աղմուկը դադարի։ Նա դադարեցնում էր ելույթը, երբ հանդիսատեսը աղմուկ էր անում[13][29]։

1983 թվականին Էլվիս Կոստելոն, ոը Բեյքերի երկրպագուն էր, խնդրել է իր «Punch the Clock» (Հարվածի՛ր ժամացույցին) ալբոմի «Shipbuilding» (Նավաշինություն) երգի համար մեներգ նվագել։ Երգը Բեյքերի ստեղծագործությունը բացահայտել է նոր հանդիսատեսին։ Հետագայում նա հաճախ է կատարել Կոստելոյի «Almost Blue» երգը (որը իր հերթին ոգեշնչված էր «The Thrill Is Gone» (Հուզմունքը անցել է) երգի Բեյքերի տարբերակով) իր համերգների ընթացքում։

Բեյքերը ձայնագրել է «Chet Baker in Tokyo» (Չեթ Բեյքերը Տոկիոյում) կենդանի ալբոմը իր քառյակի հետ, որտեղ նվագում էին դաշնակահար Հերոլդ Դանկոն, բաս կիթառահար Հայն Վան դե Գեյնը և հարվածային գործիքներ նվագող Ջոն Էնգելսը։ Այն թողարկվել է նրա մահից տասնմեկ ամիս առաջ, և Ջոն Վինոկուրը այն անվանել է «փառահեղ պահ Չեթ Բեյքերի կարիերայի մթնշաղում»[30]։

1986 թվականի ձմռանը Նյու Յորքի ակումբներից մեկում Բեյքերը հանդիպել է նորաձևության լուսանկարիչ Բրյուս Վեբերին։ Վեբերը համոզել է Բեյքերին նկարահանվել մի ֆոտոշարքում, որը, ի սկզբանե, պետք է երեք րոպեանոց ֆիլմ լինել[31][32]։ Երբ Բեյքերը սկսեց հարմարվել Վեբերին, նրան հաջողվեց համոզել Բեյքերին և աշխատել ավելի երկար ինքնակենսագրական ֆիլմի վրա[33]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 1987 թվականին։ Վերջնական ֆիլմը՝ «Let's Get Lost», մեծ ճանաչում ստացած և հիանալիորեն ոճավորված վավերագրական ֆիլմ է, որը բացահայտում է Բեյքերի տաղանդը և հմայքը, բուռն ու սենսացիոն ռոմանտիկ և ընտանեկան կյանքը։ Ֆիլմը թողարկվել է 1988 թվականի սեպտեմբերին՝ մայիսին նրա մահից չորս ամիս անց։ Այն ունի երկու սաունդթրեք ալբոմներ, որոնք թողարկվել են 1989 թվականին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Prins Hendrik հյուրանոցի վրայի հուշատախտակը Ամստերդամ ում[34]

1988 թվականի մայիսի 13-ին մահացած են գտել Ամստերդամ ի Prins Hendrik հյուրանոցում իր սենյակի տակ գտնվող փողոցում՝ գլխի լուրջ վնասվածքներով։ Ըստ երևույթին, նա ընկել էր երկրոդ հարկի պատուհանից[35]։ Իր սենյակում և օրգանիզմում հերոին և կոկաին են հայտնաբերել։ Բեյքերի մահը համարել են դժբախտ պատահար[36]։ Մեկ այլ աղբյուրի համաձայն, նա միամիտ ցած է ընկել պատշգամբից, երբ փորձում էր իր սենյակին կից սենյակ անցնել[37]։ Բեյքերի հիշատակին հյուրանոցի պատին հուշատախտակ են դրել[38]։

Բեյքերին հողին են հանձնել Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքի այգում, իր հոր կողքին[39]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթ Բեյքերի անձնական կյանքը բավականին բուռն է եղել, ինչը մասամբ պայմանավորված է եղել թմրամոլությամբ։ Նա իր կյանքը ներկայացրել է հետևյալ կերպ. «1/3-ը մեքենայում, 1/3-ը քնած և 1/3-ը երաժշտությամբ զբաղվելով»[26]։

Առաջին ամուսնությունը եղել է Շարլին Սոդերի հետ, որը, սակայն, կարճ է տևել[10]։ 1954 թվականին, ամուսնացած մնալով Շարլինի հետ, Չեթը երկու տարի հրապարակայնորեն հանդիպել է ֆրանսիական ջազային ակումբի հաճախորդուհի Լիլի Կյուկիերի (հետագայում հայտնի՝ որպես դերասանուհի Լիլիեն Ռովեր) հետ և նրան մյուսներին ներկայացրել է որպես իր կին[10][40]։ Նրանց համատեղ նկարը արվել է Ուիլյամ Քլաքսթոնի կողմից։

Լիլիի հետ հարաբերությունները ավարտվել են, երբ Բեյքերը նրան հայտնել է Հալեմա Ալիի հետ իր ամուսնության մասին[10]։ Վերջինս 20 տարեկան է եղել։ Նրանք ամուսնացել են 1956 թվականի մայիսին՝ իրար հանդիպելուց մեկ ամիս անց[10]։ Զույգը ունեցել է մեկ որդի, որին անվանել է Աֆթաբ Բեյքեր։ Բեյքերը իր որդուն է նվիրել իր «Chetty's Lullaby» (Չեթիի օրորոցայինը) երգը[21]։ Բեյքերը եղել է անպատասխանատու հայր[41]։ Հալեման բանտարկվել է, երբ իր ամուսնու համար Գերմանիայից Իտալիա է տեղափոխել ժետրիում, սակայն նա երդվել է, որ չի իմացել, որ անօրինական քայլ է արել։ Ի նվաստացում իր կնոջ՝ դատավարության ընթացքում Բեյքերը հանդիպում էր Քերոլ Ջեքսոնի հետ։ Վեց ամիս կալանավորված լինելուց հետո Հալեման վերադարձել է Ինգլվուդ և Բեյքերի հետ ամուսնությունը դադարել է, չնայած նրանք ամուսնացած են մնացել ևս մի քանի տարի, քանի որ Բեյքերի համար ամուսնալուծության գործընթացը դժվար էր[10][12]։

1962 թվականին Քերոլը և Բեյքերը որդի են ունեցել՝ Դենին։ 1964 թվականին Բեյքերը վերադարձել է ԱՄՆ և Հալեման կարողացել է լուծել ամուսնալուծության հարցը[10]։ Նույն թվականին Բեյքերը ամուսնացել է Քերոլի հետ և ունեցել է ևս երկու երեխա՝ Փոլին (1965) և Մելիսային (Միսսի, 1966)[12][13][42][43]։ Չնայած Բեյքերը այդքան էլ շատ ժամանակ չէր անցկացնում իր ընտանիքի հետ, զույգը երբևէ չի բաժանվել[13]։

1970 թվականին Բեյքերը հանդիպել է Դայան Վավրային, նրանց հարաբերությունները տևել են մինչև Բեյքերի կյանքի վերջը։ 1980-ական թվականների սկզբին Եվրոպա շրջագայությունների ժամանակ նա Բեյքերի մշտական ուղեկիցն է եղել[12]։ Դայանը հոգ էր տանում նրա մասին[27]։ Կոնգրեսի գրադարան ում պահվում են Չեթի և Դայանի նամակագրությունները[44]։ Հենց Դայանին է նվիրված Բեյքերի «Diane» ալբոմը, որը ձայնագրել է 1985 թվականին։

1973 թվականին Բեյքերը հարաբերություններ է սկսել ջազային երգչուհի Ռութ Յունգի հետ։ Նա ուղեկցել է Բեյքերին 1975 թվականի Եվրոպա շրջագայություններում, իսկ Նյու Յորքում եղած ժամանակ միասին են ապրել[12]։ Նրանք ընդհատումներով հանդիպել են մոտավորապես տասը տարի[12][45]։ «The Incredible Chet Baker Plays and Sings» (Անհավանական Չեթ Բեյքերը երգում և նվագում է) ալբոմի համար միասին ձայնագրել են երկու դուետներ՝ «Autumn Leaves» (Աշնանային տերևներ) և «Whatever Possessed Me» (Ինչը որ տիրապետում է ինձ)։

Որոշ ժամանակ ապրելով Իտալիայում՝ Բեյքերը տիրապետել է նաև իտալերենին[26][46]։ Նա սիրում էր սպրոտային մեքենաներ վարել[12][47]։ 1975 թվականին նրան ձերբակալել են հարբած վիճակով մեքենա վարելու համար[12]։

1960-ական և 1970-ական թվականներին Բեյքերը սկսել է գրել իր հուշագրությունները։ Ըստ իր կնոջ՝ Քերոլի, Բեյքերը շրջագայության ժամանակ կորցրել է հուշագրության նախագիծը[12]։ 1997 թվականին նա հրապարակել է իր կորցրած հուշերի մասին ներածությունը՝ «As Though I Had Wings» (Ասես թևեր ունենայի), որը ձայնագրել է մոտ 1978 թվականին[22][48]։

Նշանավոր կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյքերի նշանավոր ստեղծագործություններից են «Chetty's Lullaby», «Freeway», «Early Morning Mood», «Two a Day», «So che ti perderò» («I Know I Will Lose You»), «Il mio domani» («My Tomorrow»), «Motivo su raggio di luna» («Contemplate on a Moonbeam»), «The Route», «Skidaddlin», «New Morning Blues» (Դյուկ Ջորդանի հետ), «Blue Gilles», «Dessert», «Anticipated Blues», «Blues for a Reason», «We Know It's Love», «Looking Good Tonight»[49]:

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Big Band և Jazz Hall of Fame, 1987
  • DownBeat ամսագրի Jazz Hall of Fame, 1989
  • Oklahoma Jazz Hall of Fame, 1991
  • Գրեմմիի փառքի սրահ «Chet Baker Sings»-ի համար (1956)՝ հաստատված 2001-ին[50]
  • Oklahoma Governor-ում հռչակվել է Չեթ Բեյքերի օր Բրեդ Հենրիի և Օկլահոմայի ներկայացուցիչների պալատի կողմից, 2005 թվականին
  • 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Եյլում՝ Օկլահոմա

յում Չեթ Բեյքերի պատվին կազմակերպվող ջազի փառատոն

յի Ֆոռլի քաղաքում Forlì ջազի փառատոն՝ Չեթ Բեյքերի պատվին (իր մահից 30 տարի անց՝ 2018 թվականի մայիսի 2-19)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեթ Բեյքերի ստեղծագործությունների մի մասը։

Ջիմ Հոլի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Concierto» (CTI, 1975)
  • «Studio Trieste» (CTI, 1982)

Բադ Շանկի հետ

  • «Michelle» (World Pacific, 1966)
  • «California Dreamin'» (World Pacific, 1966)
  • «Brazil! Brazil! Brazil!» (World Pacific, 1966)
  • «Magical Mystery» (World Pacific, 1968)

Այլ լեյբլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Chet Baker & Strings» (Columbia, 1954)
  • «Chet Is Back!» (RCA, 1962)
  • «Baby Breeze» (Limelight, 1965)
  • «Baker's Holiday» (Limelight, 1965)
  • «Albert's House» (Beverly Hills, 1969)
  • «Blood, Chet and Tears» (Verve, 1970)

Սթեն գեթցի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Stan Meets Chet» (1958)
  • «Line for Lyons» (1983)

Ջերի Մուլիգանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gerry Mulligan Quartet Volume 1» (Pacific Jazz, 1952)
  • «The Gerry Mulligan Quartet» (Fantasy, 1953)
  • «Lee Konitz Plays with the Gerry Mulligan Quartet» (Pacific Jazz, 1953)
  • «Gerry Mulligan Quartet Volume 2» (Pacific Jazz, 1953)
  • «Gene Norman Presents 'The Gerry Mulligan Quartet'» (GNP, 1954)
  • «Reunion with Chet Baker» (World Pacific, 1958)
  • «Annie Ross Sings a Song with Mulligan!» (World Pacific, 1959)
  • «Carnegie Hall Concert» (CTI, 1974)

Ուրիշների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1955) «Hell's Horizon» (Դժոխքի հորիզոն), դերասան
  • (1959) «Audace colpo dei soliti ignoti» (Համարձակ հեղաշրջում սովորական անհայտների կողմից), երաժշտություն
  • (1960) «Howlers in the Dock» (Նավահանգստում սգացողները), դերասան
  • (1963) «Ore rubate» (Գողացված ժամեր), երաժշտություն
  • (1963) «Tromba Fredda» (Սառը շեփոր), դերասան, երաժշտություն
  • (1963) «Le concerto de la peur» (Վախի կոնցերտը), երաժշտություն
  • (1964) «L'enfer dans la peau» (Դժոխք մաշկի մեջ), երաժշտություն
  • (1964) «Nudi per vivere» (Մերկ ապրելու համար), երաժշտություն
  • (1988) «Let's Get Lost» (Եկե՛ք կորչենք), երաժշտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119006332 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.jazzdisco.org/chet-baker/discography/
  6. Carr, Roy (2004 թ․ դեկտեմբերի 2). «A century of jazz». London : Hamlyn – via Internet Archive.
  7. Gelly, Dave (2000). Icons of Jazz: A History in Photographs, 1900–2000 (North American ed.). San Diego, California: Thunder Bay Press. ISBN 1-57145-268-0.
  8. Leland, John (2004 թ․ հոկտեմբերի 5), Hip: The History, HarperCollins, էջեր 265–, ISBN 978-0-06-052817-1, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին
  9. 9,0 9,1 9,2 9,3 Gioia, Ted (1998). West Coast Jazz: Modern Jazz in California, 1945-1960. University of California Press. ISBN 9780520217294.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Gavin, James (2011). Deep in a Dream: The Long Night of Chet Baker. Chicago Review Press. ISBN 9781569767573.
  11. «Chet Baker | Biography & History». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 Valk, Jeroen de (2000). Chet Baker: His Life and Music. Berkeley Hills Books. ISBN 9789463381987.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Weber, Bruce (1988 թ․ սեպտեմբերի 15). Let's Get Lost (Documentary film). Zeitgeist Films.
  14. 14,0 14,1 «Chet Baker». AllMusic. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  15. McKeever, Stuart A. (2014 թ․ հունիսի 19). Becoming Joey Fizz. Author House. էջեր 17–. ISBN 9781496915214. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  16. Cahill, Greg. «Chet Baker». North Bay Bohemian. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  17. Gordon, Robert (1986). Jazz West Coast : the Los Angeles jazz scene of the 1950s. Quartet Books. էջ 72. ISBN 9780704326033.
  18. Davis Inman (2012 թ․ հունվարի 16). «Chet Baker, 'My Funny Valentine'». American Songwriter. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  19. «Review spotlight on... Jazz Albums». Billboard. 1956 թ․ նոյեմբերի 10. էջ 86. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  20. 20,0 20,1 Myers, Mark (2020 թ․ փետրվարի 4). «Chet Baker + Caterina Valente». JazzWax. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  21. 21,0 21,1 21,2 Myers, Mark (2017 թ․ հուլիսի 21). «Chet Baker: La Voce». JazzWax. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Ruhlmann, William. «Chet Baker». AllMusic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  23. Myers, Mark (2012 թ․ ապրիլի 16). «Chet Baker: New York, 1964». JazzWax. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  24. Yanow, Scott. «A Taste of Tequila Review». AllMusic. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  25. Selvin, Joel (2002 թ․ հունիսի 12). «'Cool' jazz's tortured king / Drugs, abuse marked trumpeter's career». San Francisco Chronicle.
  26. 26,0 26,1 26,2 rendarte piaz (1980). Chet Baker interview about drug and jazz1980 (Italian). YouTube. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. 27,0 27,1 «Chet Baker resided and played almost exclusively in Europe». jazzbluesnews.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. Enos, Morgan (2022 թ․ ապրիլի 22). «Chet Baker Trio: Live in Paris: The Radio France Recordings 1983-1985 (Elemental)». JazzTimes. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  29. Wulff, Ingo (1993). Chet Baker in Europe: 1975-1988 (German and English). Nieswand Verlag. ISBN 9783926048578.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Vinocur, John (2008 թ․ փետրվարի 22). «A glorious moment in Chet Baker's twilight». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  31. Adams, James (2006 թ․ սեպտեմբերի 9). «Through a Legend, Darkly». The Globe and Mail.
  32. Kreigmann, Jame (1988 թ․ դեկտեմբեր). «Requiem for a Horn Player». Esquire. էջ 231.
  33. James, Nick (2008 թ․ հունիս). «Return Of The Cool». Sight & Sound. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  34. Zhuk, Roman. «News - Chet Baker (memorial plaque)». Roman-Zhuk.com. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  35. Pareles, Jon (1988 թ․ մայիսի 14). «Chet Baker, Jazz Trumpeter, Dies at 59 in a Fall». The New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  36. «Chet Baker: het roerige leven van een jazzlegende». USA365 (հոլանդերեն). 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  37. Tom Schnabel (2012 թ․ հունվարի 17). «How Chet Baker Really Died». KCRW.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  38. thelastgps (2012 թ․ օգոստոսի 21). «Chet Baker - Amsterdam - May 13, 1988». The Last GPS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  39. «Notable Lives | Inglewood Park Cemetery» (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  40. Merle, Sylvain (2019 թ․ ապրիլի 11). «Liliane Rovère, actrice dans "Dix Pour Cent" : "Je suis une rescapée"». Le Parisien (French). Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. St. Clair, Jeffrey (2011 թ․ նոյեմբերի 25). «Scenes From the Life of Chet Baker». CounterPunch. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  42. «Bruce Guthrie: Remembering Chet Baker article @ All About Jazz». All About Jazz (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  43. Murray, Ruby (2012 թ․ հունվարի 1). «Chet Baker historical profile | Dumbo Feather Magazine». Dumbo Feather (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  44. Miller, Cait (2020 թ․ մայիսի 26). «Chet Baker, Heart and Soul». Library of Congress Blogs. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  45. Gladstone, Michael P. (2005 թ․ հուլիսի 14). «Ruth Young: This Is Always review». AllAboutJazz. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  46. Chet in italiano.mov (անգլերեն), Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին, Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին
  47. «Carol Baker, Chet Baker's widow». Jerry Jazz Musician. 1998 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  48. Bouchard, Fred (2019 թ․ ապրիլի 19). «As Though I Had Wings: The Lost Memoir by Chet Baker». JazzTimes. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  49. «Chet Baker Quintet* Featuring Warne Marsh - Blues For A Reason». Discogs. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  50. «GRAMMY Hall Of Fame». Grammy.com. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baker, Chet; Carol Baker. As Though I Had Wings: The Lost Memoir. St Martins Press, 1997.
  • De Valk, Jeroen. Chet Baker: His Life and Music. Berkeley Hills Books, 2000. 18-931-6313-X. Updated and expanded edition: Chet Baker: His Life and Music. Uitgeverij Aspekt, 2017. 9789461539786.
  • Gavin, James. Deep in a Dream: The Long Night of Chet Baker. New York: Alfred A. Knopf, 2002.
  • Ruddick, Matthew. Funny Valentine: The Story of Chet Baker. Melrose Books, 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթ Բեյքեր» հոդվածին։