Կատերինա Վալենտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատերինա Վալենտե
Caterina Valente 1966.jpg
Բնօրինակ անուն իտալ.՝ Caterina Valente և ֆր.՝ Caterina Valente
Ծնվել է հունվարի 14, 1931(1931-01-14)[1][2][3] (87 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրեր փոփ երաժշտություն, ջազ վոկալ, bossa nova և Հիթ
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, կիթառահար և պարուհի
Գործիքներ կիթառ
Կայք caterinavalente.com

Կատերինա Վալենտե (իտալ.՝ Caterina Valente, հունվարի 14, 1931(1931-01-14)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[1]), իտալացի երգչուհի, կիթառահար, պարող և դերասանուհի: Խոսում է 6 լեզուներով, երգում` 11-ով: Իր կարիերայի մի մասն անց է կացրել ԱՄՆ-ում, որտեղ ելույթ է ունեցել Բինգ Քրոսբիի, Դին Մարթինի, Փերի Կոմոյի, Էլլա Ֆիցջերալդի և այլ հայտնի կատարողների հետ: Հայտնի է դարձել 1950-60-ական թվականներին[4]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Վալենտեն արդեն մի քանի տարի աշխատել է որպես երգչուհի, սակայն նրա միջազգային ճանաչումն սկսվել է այն պահից, երբ նա սկսել է նվագախմբի հետ հանդես գալ Գերմանիայում որպես երգչուհի: Կատերինայի հետ շուտով պայմանագիր է կնքել Polydor ձայնագրման լեյբլը, նույն տարում նա թողարկել է իր առաջին ձայնագրությունները, իսկ հետո հայտնվում են առաջին հիթերը` երկու երգ` գրված կուբացի կոմպոզիտոր Էռնեստո Լեկուոնայի կողմից: Առաջին մեծ հաջողությունը կապված էր «Malagueña» երգի հետ, որը նախ հայտնվել է եվրոպական մայրցամաքային, այնուհետև` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի չարտերում: Մյուս հաջողված երգը «Andalucia»-ն էր, որը հետագայում վերաթողարկվել է անգլալեզու «The Breeze and I» տարբերակով և հայտնվել է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ` ԱՄՆ-ի հիթ-շքերթների լավագույն տասնյակի մեջ[4]: Կատերինա Վալենտեն հայտնի է դարձել Եվրոպայի և աշխարհի մի շարք երկրներում: Երգերը ձայնագրվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և շվեդերեն լեզուներով: Իտալիայում նրա երգերը նույն չարտերում են հայտնվել այնպիսի երգերի հետ, ինչպիսիք են «Till», «Personalita» և «Nessuno al Mondo», Գերմանիայում` գերմանալեզու «Ganza Paris Träumt von der Liebe», «Wo Meine Sonne Scheint» և «Steig in das Traumboot der Liebe», Ֆրանսիայում` «Bimbombey», «39 Fievere» և «Saitôn-Jamais»[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտեն ծնվել է Ֆրանսիայում, իտալական ընտանիքում, չորս երեխաներից մեկն է: Մայրը ծաղրածու էր, իսկ հայրը` ակորդեոնահար: Մանկության տարիներին ինքը ևս աշխատել է կրկեսում: Ֆրանսիայի քաղաքացի է: Իր առաջին ամուսնությունից հետո ձեռք է բերել նաև Գերմանիայի քաղաքացիություն:

1952 թվականին ամուսնացել է գերմանացի ժոնգլյոր Էրիկ վան Արոյի հետ: Վերջինս ընդունում էր նրա տաղանդը և ուղեկցում էր նրան համաշխարհային ուղևորությունների ժամանակ: Հետագայում նրանք բաժանվում են: Նրանք որդին երգիչ Էրիկ վան Արոն է: 1972 թվականին ամուսնացել է բրիտանացի դաշնակահար Ռոյ Բադի հետ: Նրանք ունեն որդի` Ալեքսանդրը: Զույգը բաժանվել է 1979 թվականին:

Վալենտեն երկար ժամանակ բնակվում է Լուգանոյում, Շվեյցարիա:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Hi-Fi Nightingale, 1956
  • Olé Caterina, 1957, (Decca DL-8436)
  • Plenty Valente!, 1957, (Decca DL 8440)
  • A Toast To the Girls, (Decca DL 8755)
  • Schlagerparade, (Decca DL 8852)
  • More Schlagerparade, (Decca DL 4035)
  • À La Carte - երգում է ֆրանսերեն, (Decca DL 4050)
  • Arriba!, 1959
  • The Greatest... in Any Language!, (Decca DL 4052)
  • Golden Favorites (Caterina Valente album)|Golden Favorites, (Decca DL-4504)
  • Rendezvous with Caterina, (Decca)
  • Fire & Frenzy, Caterina Valente & Edmundo Ros Orchestra, 1960
  • Classics with a Chaser, 1960, (RCA Victor LPM-2119)
  • Super-Fonics, (RCA LSP-2241)
  • Great Continental Hits, 1962. Decca
  • South Of The Border, 1963.
  • Valente In Swingtime, 1963. Teldec
  • Caterina Valente's Greatest Hits, 1965. Decca
  • The Intimate Valente, 1966. Decca
  • Strictly U.S.A., (London LL 3307)
  • Songs I've Sung on the Perry Como Show
  • I Happen to Like New York, (London LL 3362)
  • Valente & Violins, 1964. (London 3363)
  • Sweet Beat, (London PS 536)
  • Valente on T.V.
  • Love, 1972. (London Phase 4), Stereo

Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Serenata d'Amore
  • A Poliglota da Canção
  • Caterina - A Cosmopolita, Polydor 46065
  • Caterina Valente com Edmundo Ros

Պերու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caterina Cherie, Polydor 46310

Արգենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Una Cita Con Caterina Valente, Polydor 24011, 10 inch LP
  • Olé, Caterina!, (Polydor 25019)
  • Un Brindis para las Muchachas, (Polydor 25048)
  • Bueno... Clásico... y Popular!, (RCA Victor LPM-2119)
  • Classics with a Chaser, (RCA Victor LPM-2119)

Կոլումբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cosmopolitan Lady, (Polydor 46065)
  • A Toast To The Girls, (Polydor 46074)

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Caterina Valente & Edmundo Ros: Nothing But Aces, Decca 4157
  • Great Continental Hits, Decca LK 4508
  • Valente In Swingtime, 1963. Decca SKL 4537
  • I Happen to Like New York, Decca LK 4630
  • Caterina Valente's Greatest Hits, 1965
  • The World of Caterina Valente, 1971. Decca SPA 192

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I Happen to Like New York, World Record Club S/4384, 196?
  • Great Continental Hits, World Record Club, 196?
  • The Best of Caterina Valente, SUMMIT Karussell SRA 250-548 (on the cover)/2430 032 (on the label)

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Plenty Valente!, 1957. Polydor LPHM 43.037
  • A Date With Caterina Valente, Polydor 45 517
  • Olé Caterina!, Polydor 46 029 LPHM
  • Weltschlager mit Caterina Valente, 1959. Polydor Sonderauflage Bertelsmann J 53503, 10 inch LP
  • Ihre großen Erfolge
  • Konzert für Frack und Petticoat - Classics with a Chaser, RCA LSP-2119
  • Super-Fonics, RCA LSP-2241
  • Caterina Valente & Edmundo Ros: Latein Amerikanische Rhythmen, DECCA BLK 16184-P
  • Caterina in Italia, Decca BLK 16211-P
  • Caterina on Tour, Decca BLK 16213-P
  • Caterina Valente & Silvio Francesco: Deutsche Evergreens, Decca SLK 16 189 P
  • Pariser Chic, Pariser Charme, Decca SLK 16266 P
  • I Happen to Like New York, Decca SLK 16 290
  • Wenn es Nacht wird in den Städten, 1965. Decca SLK 16 345
  • Portrait in Music, Decca SLK 16 420-P
  • Happy Caterina, Decca SLK 16485-P
  • Die großen Erfolge (Decca ND 103, Stereo)
  • Schlager, Lieder & Chansons, Decca ND 182
  • Schlager, Lieder & Chansons 2, Decca ND 557
  • Caterina Valente & Edmundo Ros: Olé Mambo, 1969. Decca 79 505
  • Caterina Valente & Edmundo Ros: Latin together, Decca SLK 16849-P
  • Ich wär so gern bei Dir, Decca 6.22003
  • The Best Of Caterina Valente, Polydor 184047
  • Tanz mit Catrin, HÖR ZU TELDEC HZT 514
  • Ganz Paris träumt von der Liebe - Caterina Valente singt ihre Welterfolge, 1970.
  • Bonjour Kathrin – Caterina Valente präsentiert ihre größten Erfolge, 1965
  • Bonjour Kathrin, Karussell 635 106

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cosmopolitan Lady, 10 inch LP
  • Caterina Latin Album, 1963
  • De Luxe Latin Album, 1966

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Latein Amerikanische Rhythmen, 1960
  • Du bist Musik, 1956 (45106 LPH - Polydor Sternchen)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]