Jump to content

Ժոնգլյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժոնգլյոր, ֆրանսերեն է. նշանակում է կատակաբան, զվարճաբան։ Ժոնգլյորի արվեստի ակունքները կապված են ժողովրդական երկրագործական ծեսերի և խաղերի հետ։ Նրանք հանդես են եկել որպես երգիչներ, երաժիշտներ, աճպարարներ։ XI դարից դառնալով պրոֆեսիոնալ կատարողներ՝ համախմբվել են քաղաքներում, իսկ XIII դարից որոշ երկրներում միավորվել են «Եղբայրություն» կազմակերպության մեջ։ Երկար ժամանակ ժոնգլյորները եղել են աշխարհիկ երաժշտության միակ ներկայացնողներն ու մասնագետ նվագածուները։ Ժոնգլյորները կոչվել են նաև հիստրիոններ (վաղ միջնադարում՝ ժողովրդական թափառաշրջիկ դերասաններ)։ Ժոնգլյորին արվեստով նման են շպիլմանները՝ Գերմանիայում, ֆրանտները՝ Լեհաստանում, սկոմորոխները՝ Ռուսաստանում, Մենեստրենները՝ Անգլիայում և Ֆրանսիայում, գուսանները՝ Հայաստանում։

Ժոնգլյորների արվեստի հիման վրա ստեղծվել է կրկեսային ժանրը՝ ժոնգլյորությունը։ Կրկեսում ժոնգլյորը մի քանի առարկայով (գնդակներ, գլխարկներ, մականներ, ջրով լի ամաններ, օղակներ և այլն) ձեռնածություն անող արտիստն է։ Կրկեսի այս ժանրը գոյություն է ունեցել Հին Եգիպտոսում, Հին Չինաստանում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Ժոնգլյորները հանդես են գալիս միայնակ, զույգերով կամ խմբով։

Ժոնգլյորությունը պահանջում է արագ շարժումներ, որոնք մշակվում են տևական փորձերի շնորհիվ։

Ժոնգլյորությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կրկեսում տարբեր տարիների այդ ժանրում են ստեղծագործել Նազի Շիրայը, Ռազմիկ Նիկողոսյանի ժոնգլյորների խումբը։ Ձեռնածու Սոս Պետրոսյանն իր «Հայկական ժողովրդական խաղեր» համարում օգտագործել է դհոլներ, զուռնա, դուդուկ և երաժշտական այլ գործիքներ։ Հետագայում այդ համարն ավելի կատարելագործել է Սոս Պետրոսյան-կրտսերը։ Աճպարարությունը նույնպես կրկեսային ժանր է՝ ժոնգլյորության տարրերով։ Հանրաճանաչ են աճպարար-ձեռնածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը (19182005 թվականներ) ու նրա որդին՝ Հմայակ Հակոբյանը (ծնվել է 1956 թվական), և ուրիշներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 300
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 696