Մենեստրեն
Արտաքին տեսք

Մենեստրել (ուշ լատ․ ministerialis — ծառայության մեջ գտնվող), 1․ ֆեոդալական Ֆրանսիայում և Անգլիայում պրոֆեսիոնալ երգիչ ու երաժիշտ, երբեմն՝ ասացող և ասմունքող, հաճախ միաժամանակ՝ բանաստեղծ ու կոմպոզիտոր։ 12-13-րդ դարերում պալատական ֆեոդալական բանաստեղծական և երաժշտական արվեստի տարածման շրջանում մենաստրելները մեծ մասամբ ծառայել են սինյորի մոտ, ռազմական արշավանքների ժամանակ ուղեկցել նրան։ 14-18-րդ դարերում մենեստրել են կոչվել նաև ժողովրդաական երաժիշտները, որոնք հաճախ տարածել են քաղաքական նորությունները, մասնակցել ժողովրդական շարժումների, որի համար ենթարկվել են իշխանությունների ու եկեղեցու հետապնդումներին։ 2․ Բանաստեղծական փոխաբերական իմաստով երգիչ, պոետ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 461)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենեստրեն» հոդվածին։ |
| ||||||