Աճպարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աճպարար (այլ կիրառումներ)

Աճպարար (արաբ.` աջաբ – զարմանալի + արար – զարմանալի բաներ անող), կրկեսի կամ էստրադայի արտիստ, որ տեսողական պատրանքի վրա հիմնվելով, օգտագործելով զանազան հնարքներ, ցուցադրում է իրերի, կենդանիների և մարդկանց հայտնվելը, չքանալը, փոխակերպվելը։ Աճպարարները, ինչպես և ձեռնածուները հայտնի են հին ժամանակներից, նրանց արվեստի տարրերը կիրառվել են թափառաշրջիկ դերասանների (կատակագուսանների, լարախաղացների, հիստրիոնների, ժոնգլյորների) ներկայացումներում[1]։

19–րդ դարում Փարիզում ելույթներ է ունեցել պատրանք ստեղծող սարքերի գիտարար Ի. Գուդենը։ Աճպարարությունը կրկեսային արվեստի ժանրերից է, որը ներառում է նաև այլ ժանրերի տարրեր (ժոնգլյորություն, ակրոբատիկա)։ Աճպարարները ներկայացումներում օգտագործում են հատուկ սարքավորում (աներևույթ զսպանակներով, կրկնակի հատակով արկղեր, հայելիների տարբեր համադրումներ և այլն), կիրառելով բնատեխնիկական գիտությունների` օպտիկայի, մեխանիկայի ընձեռած հնարավորությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, առաջին հատոր, էջ 271


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 271
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճպարար» հոդվածին։