Լարախաղաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լարախաղաց, կրկեսի արտիստ, որը ձգած լարի վրա ցուցադրում է հավասարակշռման (էկվիլիբրիստիկա) ուշագրավ ու զվարճալի խաղհնարքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարախաղաց, 1688 թ. ձեռագիր

Լարախաղացները հայտնի էին դեռևս Հին Հռոմում, Չինաստանում, Պարսկաստանում։ Միջնադարում նրանց արվեստը տարածվել է Միջին Ասիայում, Կովկասում, եվրոպական երկրներում, ավելի ուշ՝ Հարավային Ամերիկայում։ 19-րդ դարում կանեփե պարանը փոխարինվել է պողպատե ճոպանով, որի վրա միաժամանակ ելույթ են ունենում մի քանի արտիստներ։ 20-րդ դարի ռուս լարախաղացներից հայտնի են Տարասովները, Վոլժսկիները, Միջին Ասիայից՝ Տաշկենբաևները, Դաղստանից՝ «Ցովկրա» կոլեկտիվը, և ուրիշներ։

Միջնադարյան Հայաստանում լարախաղացությունը (վկայված է դեռևս 5-րդ դարում) թատերական ժանրերից էր։ Նոր ժամանակներում այն պահպանվել է իբրև ժողովրդական արվեստ։ Լարախաղացը ելույթ է ունենում հրապարակներում և բակերում՝ երաժիշտների նվագակցությամբ, իսկ նրա խաղակից ծաղրածուն հանդիսականներից դրամ է հավաքում, լարի տակ կատակային շարժումներով ընդօրինակումով լարախաղացի շարժումները, երբեմն էլ ծաղրում նրան։ Հայ նշանավոր լարախաղացներից են Հովհաննես Գասպարյանը և Վաղարշակ Արզումանյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լարախաղաց, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 505