Տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարին Երկրի իր առանցքով Արեգակի շուրջ սիդերիկ պարբերությունն է: Երկրի առանցի թեքությունը տարվա ընթացքում ստեղծում է եղանակները, ինչի արդյուքնում փոխվում են նաև ցերեկվա և գիշերվա տևողություները: Տարվա ընթացքում փոխվում է չորս եղանակ, որոնք կոչվում են գարուն, ամառ, աշուն և ձմեռ: Արևադարձային և Մերձարևադարձային գոտիներում և որոշ աշխարհագրական վայրերում եղանակի փոփոխությունները հիմնականում չեն զգացվում, փոխարենը լինում են չոր կամ թաց եղանակներ:

Օրացույցային տարին ցույց է տալի օրերի քանակը, որի ընթացքում Երկիրը մի ամբողջ շրջան է պտտվում Արեգակի շուրդ: Գրիգորյան կամ ժամանակակից օրացույցով օրացույցային տարին ոչ նահանջ տարիներին 365 օր է, իսկ նահանջ տարիներին 366 օր: