Սկոմորոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սկոմորոխ, թափառաշրջիկ դերասան Հին Ռուսիայում։ Առաջին հիշատակությունը Սկոմորոխների մասին վերաբերում է 1068 թվականին, նրանց պատկերները պահպանվել են Կիևի Սոֆիայի տաճարի որմնանկարներում (1037)։ Սկոմորոխները հանդես են եկել հրապարակներում, փողոցներում՝ միաժամանակ որպես երգիչներ, պարողներ, երաժիշտներ, բեմական փոքր տեսարանների կատարողներ, վարժեցնողներ, ակրոբատներ, եղել են իրենց կատարած երաժշտական և դրամատիկ, երկերի մեծ մասի հեղինակը։ Ներկայացման գլխավոր հերոսը եղել է ուրախ, ճարպիկ գեղջուկը, որը սովորաբար իր խելամտությունը քողարկել է կատակաբան պարզամտի դիմակով։ Սնեկոմորոխը հանդես են եկել խմբերով (XVI- XVII դարերին․՝ 70-100 հոգով), կրել դիմակներ (այդ թվում՝ գազանների)։ Նրանց արվեստը փառաբանել է երկրային զվարճությունները և հակադրվել եկեղեցուն։ Սկոմորոխությունը ծաղկման է հասել XV- XVII դարերին․, իսկ XVIII դ․ հետզհետե անհետացել։ Սնկոմորոխերին հալածել են եկեղեցին, իշխանությունները։ 1648 թվականին և 1657 թվականին հրապարակվել են սկոմորոխությունն արգելող հրամանագրեր։ Սկոմորոխների արվեստի որոշ ավանդույթներ փոխանցվել են XVIII-XIX դարերին․ բաչագաններին, որոնցից էլ անցել էստրադա և կրկես։ ՍԿ ՈՊԱ․Ս (2’колас), դասական արվեստի ուշ շրջանի հույն քանդակագործ և ճարտարապետ։ Ծնվել է Պարոս կղզում։ Ստեղծագործել է մ․թ․ա․ IV դ․ Հունաստանի և Փոքր Ասիայի տարբեր քաղաքներում։ Որպես ճարտարապետ մասնակցել է Տեգեայի Աթենաս Ալեայի տաճարի (մ․թ․ա․ 350-340) և Հալիկառնասի դամբարանի (մ․թ․ա․ IV դ․ կես) կառուցմանը։ Սկոմորոխի՝ մեզ հասած հավաստի գործերից կարևորագույնը Հալիկառնասի դամբարանի գոտու «Ամազոնամաքիա» բարձրաքանդակներն են (մարմար, մ․թ․ա․ IV դարի․ կեսին, Բրիակսիսի, Լեոքարեսի, Տիմոթեոսի հետ, հատվածները՝ Բրիտանական․ թանգարանում, Լոնդոն)։ Սկոմորոխի բազմաթիվ գործեր հայտնի են հռոմեական կրկնօրինակներից («Փոտոս», «Երիտասարդ Հերակլես», «Մենաս»)։ Հրաժարվելով V դարի արվեստին բնորոշ կերպարի ներդաշնակ հանգստությունից, Սկոմորոխը արտահայտել է մարդու հոգեկան ուժեղ ապրումները, կրքերի պայքարը, որոնց մարմնավորման համար կիրառել է դինամիկ կոմպոզիցիա, մանրամսաների մեկնաբանման նոր եղանակներ։ Սկոմորոխ մեծապես ազդել է հելլենիստական մշակույթի քանդակագործների վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 444 CC-BY-SA-icon-80x15.png