Էլլա Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլլա Ֆիցջերալդ
Ella Fitzgerald 1968.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Ella Fitzgerald
Նաև հայտնի է որպես «Լեդի Էլլա», «Ջազի առաջին լեդի»
Ծնվել է 1917 ապրիլի 25
Նյուփորթ Նյուս, Վիրջինիա
Երկիր ԱՄՆ
Մահացել է հունիսի 15, 1996(1996-06-15) (տարիքը 79)
Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ժանրեր ջազ, սվինգ, փոփ
Մասնագիտություն երգչուհի
Երգչաձայն մեցցո-սոպրանո
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 1934-1993
Լեյբլ Decca Records, Verve Records
Անդամակցություն Alpha Kappa Alpha
Կապված Դյուկ Էլինգթոն
Լուի Արմսթրոնգ
Քոուլ Փորթեր
Քուինսի Ջոնս
Քաունթ Բեյսի
Իրվինգ Բեռլին
Ամուսին Ռեյ Բրաուն
Կայք ellafitzgerald.com

Էլլա Ջեյն Ֆիցջերալդ (անգլ.՝ Ella Jane Fitzgerald; ապրիլի 25, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][3][4], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 15, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ջազային երգչուհի, հայտնի է նաև ինչպես «Լեդի Էլլա» և «Երգի առաջին լեդի»:

Երեք օկտավա մեծությամբ ձայնի սեփականատեր Ֆիցջերալդը համարվում է ջազի պատմության մեծագույն վոկալիստներից մեկը։ Համենայն դեպս ոչ ոք չէր կարող գերազանցել նրան ձայնային իմպրովիզացիաներում (սկետ երգեցողություն

Գրեմմի մրցանակի քառակի դափնեկիր է։ Երգչուհու կենդանության օրոք վաճառվել է ավելի քան 40 ձայնապնակ։ Պարգևատրվել է Ազգային մշակույթի մեդալով և Ազատության նախագահական շքանշանով: Պարգևատրվել է ֆրանսիական Արվեստի և գրականության շքանշանով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակվել է միայնակ մոր կողմից Նյու-Յորք նահանգում։ Նրա դեբյուտը կայացավ 17 տարեկանում նյու-յորքյան Ապոլլո թատրոնում։ Մինչև 1942 թվականը ելույթ էր ունենում բիգբենդների կազմում։ 1950-ականների վերջին ձայնագրեց ամերիկական համայրա ողջ դասական ռեփերտուարը, մի քանի ժողովածու բաղկացած էր Գերշվին եղբայրների շլյագերներից։ Այրա Գերշվինը հայտարարել է, որ Էլլան բացահայտել է իր երգերի իրական խորությունը։ Այդ ժամանակ էլ դուրս եկավ նրա հավաքածուները ձայնագրված Լուի Արմսթրոնգի հետ՝ «Ella and Louis» և «Ella and Louis Again»: Առավել հայտնի էր Ջորջ Գերշվինի «Summertime» զուգերգը։

«Ջազի առաջին լեդին» շարունակեց իր ելույթները մինչև 1980-ականների վերջ։ 1993 թ. շաքարախտի հետևանքով անդամահատվեցին Էլլայի երկու ոտքերը՝ ծնկից վերև։ Նա գրեթե կուրացել էր։ Էլլայի մահից երեք տարի հետո ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ «Այսպիսի տաղանդի, նրբագեղության և մակարդակի մարդու մահը մեծ կորուստ է ջազի աշխարհի և ամբողջ երկրի համար»:

«Ջազի ժամ»-ի վերջին թողարկումներից մեկի ժամանակ, որը նվիրված էր Էլլա Ֆիցջերալդի 100-ամյա հոբելյանին, նշանավոր հայ ջազմեն, ջազի տեսաբան Արմեն Թութունջյանը (Չիկո) այսպես է բնութագրել «Ջազի առաջին տիկնոջը».

«Գրեթե անհնար է գտնել որեւէ մի ջազային երգչուհու, լինի դա արդեն կայացած աստղ, թե սկսնակ երգչուհի, ով իր վրա չի զգացել Էլլա Ֆիցջերալդի արվեստի հզոր ազդեցությունը: Այո, Էլլա Ֆիզջերալդի արվեստը շատ հզոր է, այն բազմերանգ է, եւ նրա երաժշտական ժառանգությունն ուղղակի հսկայական է: Էլլա Ֆիզջերալդի արվեստը հուզում է ոչ միայն ջազի սիրահարներին: Նրան սիրելու համար պետք է պարզապես սիրել երաժշտությունը: Եվ բավական է ունկնդրել գոնե մեկ նրա կատարում, եւ դուք անմիջապես կմիանաք Էլլա Ֆիցջերալդի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակին»[1]: 

Ձայնային տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլա Ֆիցջերալդը երաժշտական կրթություն չի ստացել, նա կյանքում ոչ մի անգամ երգեցողության դասի չի հաճախել, իսկ ելույթներից առաջ սովորություն չուներ «ձայնը բացելու»: Նրա ձայնի դիապազոնը երեք օկտավա էր կազմում՝ փոքր օկտավայի ռե-բեմոլից մինչեւ երրորդ օկտավայի ռե-բեմոլը:

Ամերիկացի գրող, լրագրող ու երաժշտական քննադատ Ուիլլ Ֆրիդուոլդը գրում է, որ ի տարբերություն բազում այլ երգիչների, Էլլան իսկապես բացառիկ ու արժեքավոր ձայնի էր տիրապետում, ձայն, որը «կարելի է անվանել ամենակատարյալն ու գեղեցիկը երբեւէ մարդու լսած ձայների մեջ»:

Երաժշտագետ Հենրի Փլեզենթսը նշում է, որ Ֆիզջերալդն ավելի լայն ձայնային դիապազոն ուներ, քան օպերային երգիչնեից շատերը: «Ֆիզջերալդը բառացիորեն ապրում էր երաժշտությամբ, նա ցանկացած նոտա վերցնում էր առանց դույզն-ինչ ջանքի կամ դժվարության: Ուրիշ երգիչներ երգում էին այնպես, կարծես հատուկ ձգտում էին հասնել ամենաբարձր նոտային: Իսկ Էլլան միշտ հնչում էր այնպես, կարխես արդեն բարձրության վրա է: Տպավորություն էր ստեղծվու, որ նա իր երկնային բարձունքից սլանում էր ներքեւ՝ վերցնելու իրեն պետք եկած ցանկացած ձայն»[2]:

Ֆիզջերալդը ռիթմի բացառիկ զգացողություն ուներ եւ անաղարտ ինտոնացիա: Հարմոնիայի նկատմամբ նրա զգայնություննուղղակի ցնցող էր: Փլեզենտսի խոսքերով, «նա ոչ մի սխալ բան չի անում: Նրա ելույթի մեջ ոչինչ կասկած չի հարուցում… Նա ամեն ինչ բացարձակ ճիշտ է անում, եւ ոչ այլ կերպ»[3]:

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչ-որ մանչուկներ ինձ Իտալիայում «Մամա-Ջազ» էին անվանում, դա այնքա՜ն հուզիչ է: Միայն թե «Տատիկ-Ջազ» չանվանեն»[4]:

Ֆիցջերալդի խոսքով, նա դժվարությամբ էր ելույթ ունենում մարդկանց մեծ բազմության առաջ:

Նա շատ համեստ էր եւ ամաչկոտ, հարաբերություններ չուներ անգամ այն երաժիշտների հետ, որոնց հետ աշխատում էր, եւ հանդիպում էր նրանց միայն ձայնագրման կամ համերգների ժամանակ:  Շեփորահար Մարիո Բաուզան, որը նվագակցել է Էլլային՝ Չիկ Ուեբբի հետ նրա համագործակցության տարիներին, հիշում էր, որ «Էլլան խնջույքներ շատ չէր սիրում, նա միայն երաժշտությանն էր նվիրված, նա ներփակված էր ու մենակ ողջ Նյու Յորքում»:

Երգչուհի Ջենիս Սիգելը հիշում է նրա հետ համատեղ փորձը 1983 թվականին:

«Մենք բոլորս հավաքվեցինք դաշնամուրի շուրջ, ձայնագրում էինք քառաձայն պարտիան, ինչից հետո Էլլան իր կողմից մի փոքր սքեթ ավելացրեց: Այնուհետեւ նա շրջվեց դեպի մեզ եւ հարցրեց. «Դե, ինչպես, էր, լավ ստացվե՞ց»: Ես ուղղակի ապշած էի: Նույնն է, թե Աստված, աշխարհն արարելուց հետո հարցներ իրեն շրջապատող հրեշտակներին. «Դե, ոնց եք կարծում, Մեծ Կանյոնը լա՞վ է ստացվել»»[5]:

Ընտանիքը եւ անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլա Ֆիցջերալդը պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ, գոյություն ունեն նաեւ երրորդ ամուսնության մասին չհաստատված տեղեկություններ: 1941 թվականին նա ամուսնացել է Բեննի Կորնեգեյի ՝ թմրավաճառի եւ տեղի նավաշինարանում աշխատող մեկի հետ: Երկու տարի անց ամուսնությունն անվավեր հայտարարվեց:

1947-ի դեկտեմբերին երգչուհին ամուսնացավ հայտնի կոնտրաբասահար Ռեյ Բրաունի հետ, որին նա հանդիպել էր Դիզզի Գիլեսփիի նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ: Զույգը որդեգրեց Էլլայի զարմիկին, որին նրանք Ռեյ Բրաուն-Կրտսեր անունը տվեցին: Հետագայում նա եւս հայտնի ջազմեն դարձավ: Ֆիցջերալդն ու Բրաունը բաժանվեցին 1953-ին այն բանի համար, որ կարիերան խանգարում էր անձնական կյանքին:  Բայց, չնայած ամուսնական կյանքի ընդհատմանը, նրանք շարունակում էին հաջողությամբ համագործակցել երաժշտության մեջ:

1957-ի հուլիսին Reuters գործակալությունը հայտնեց Էլլայի եւ նորվեգացի Թոր Էյնար Լարսենի գաղտնի ամուսնության մասին: Սակայն այդ դեպքի շուրջ բոլոր խոսակցությունները դադարեցին, երբ Լարսենը դատապարտվեց այն բանի համար, որ փող է գողացել մի կնոջից, որի հետ նշանված էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]