Հաառլամ քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են X դարին։ Քաղաքի անվանումը ծագում է Haaro-heim կամ Harulahem բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «բարձրադիր վայր ավազի վրա, ծածկված ծառերով»։ Սկզբում այն ոչ մեծ բնակավայր էր, սակայն բարենպաստ դիրքի շնորհիվ (Սպարնե գետի ափին, ինչպես նաև հյուսիսը և հարավն իրար կապող ճանապարհի վրա գտնվելը), XII դարում բնակավայրը վերածվել է հզոր քաղաքի, որը Հոլանդական կոմսերը XII դարում դարձրել են իրենց նստավայրը։