Արմեն Թութունջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Թութունջյան
Արմեն Թութունջյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Արմեն Թութունջյան
Ծնվել է1944 թ. հունվարի 28
{{{2}}} Հայաստան Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 8, 2017(2017-06-08) (73 տարեկանում)
ԺանրերՋազ
Մասնագիտությունջազ երաժիշտ
Գործունեություն1963-ից
ԿապվածArmenian Navy Band
Կատուներ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

Արմեն Գրիգորի Թութունջյան (հայտնի է նաև որպես Չիկո, 1944, հունվարի 28, Երևան - 2017, հունիսի 8[1]), հայ ջազային երաժիշտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրը Հայաստանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։

1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։

1996 թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները։ 1998 թ-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ՝ «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011 թ-ից՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ։

2008 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ջազի ժամ» հաղորդաշարի համար։ 2008 թ. ՀՀ Նախագահի հրամանգրով նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը[2]: 2009 թ-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը։ 2011 թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ”The Quartet” (2001)
  • “To my friends with love” (2009)
  • “VEM –Session” սկավառակը (2010)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]