Երկիր Մեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Երկիր{{{2}}} Հայաստան
Երևան Երևան
Հեռարձակման գոտի{{{2}}} Հայաստան
{{{2}}} Եվրոպական միություն
{{{2}}} Իրան
{{{2}}} Լիբանան
{{{2}}} Ռուսաստան
{{{2}}} Սիրիա
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական2004, մայիս 28
Փոխարինվել էԱրտ 13
ՀիմնադիրՀայ Յեղափոխական Դաշնակցություն
Սեփականատեր«Հուսաբեր» ՓԲԸ
🌐yerkirmedia.am

Երկիր Մեդիա, հայկական հեռուստաընկերություն, հեռարձակումը սկսվել է 2004 թ. մայիսի 28-ին։ 2004 թվականի նոյեմբերին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին և դեկտեմբերի 29-ին շահել է այն։ Հեռուստաալիքը սատարում է Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեությունը[1]։

2008 թվականի մայիսի 28-ից Երկիր Մեդիայի հաղորդումները տարածվում են նաև համացանցում[2]։

2010 թ. հունիսի 28-ից հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել ողջ աշխարհում «Hot Bird» արբանյակի կողմից։

Ընկերությունը թղթակիցների կետեր ունի ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստանում, Լիբանանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Իրանում, Սիրիայում և Ֆրանսիայում։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 2.000.000 է։ Գործադիր տնօրենն է Դավիթ Հակոբյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկիր Մեդիա - Մեր մասին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. ««Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պաշտոնական կայք էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.