Կատուներ (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատուներ (այլ կիրառումներ)
Կատուներ
ԵրկիրԵրևան, Հայաստան
Ժանրերջազ, Էթնիկ
Գործունեություն2004 թվականից
Անդամներ
Վահագն Հայրապետյան - ստեղնաշարային, վոկալ
Դավիթ Նալչաջյան - սակսոֆոն
Տիգրան Սուջյան - փողային գործիքներ, վոկալ
Աշոտ Հարությունյան - տրոմբոն
Արտյոմ Մանուկյան - բաս-կիթառ, վիոլոնչել
Նորայր Կարդաշյան - բլուլ, զուռնա, վոկալ
Արման Ջալալյան - հարվածային գործիքներ
Արտո Թունջբոյաջյան - պերկուսիա, բուլար
Վարդան Առաքելյան - առանց լադերի բաս-կիթառ
Նախկին անդամներ
Տիգրան Սանոյան

Կատուները հայկական երաժշտական խումբ է, որը նվագում է ջազ ոճի մեջ։ Գործելով 2004 թվականից, խումբը հանդես է եկել միջազգային մի շարք ջազ փառատոններում, ձայնագրել է 2 ալբոմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուները մոտ 7-ամյա պատմություն ունեցող ջազ խումբ է, որի նախաձեռնողն է հայտնի հայ ջազմեն Վահագն Հայրապետյանը։ Վերջինս 2004 թ-ի վերջին որոշում է ստեղծել մի խումբ «Վահագն Հայրապետյան և Կատուներ» անունով։ Սկզբնական ժամանակները խմբում նվագում էին Վահագն Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Տիգրան Սուջյանը (փողային գործիքներ), Դավիթ Նալչաջյանը (սակսոֆոն), Արտյոմ Մանուկյանը (բաս կիթառ, վիոլոնչել), Տիգրան Սանոյանը (հարվածային գործիքներ)։ Հետագայում խմբին միացան նաև Աշոտ Հարությունյանը (տրոմբոն), և պերկուսիոնիստ Նորայր Կարդաշյանը։ Վերջինիս գալուց հետո խմբի հնչողության մեջ զգալի դարձան ազգային երաժշտությունների տարրերը։ 2006 թ-ին Տիգրան Սանոյանին (հարվածային գործիքներ) փոխարինում է Արման Ջալայանը[1]։

Չնայած խմբի անդամների երիտասարդությանը՝ բոլորն էլ մեծ փորձ ունեցող երաժիշտներ են։ Այսպես, Տիգրան Սուջյանը, Դավիթ Նալչաջյանը, Տիգրան Սանոյանը և Աշոտ Հարությունյանը ջազի պետական նվագախմբի և Armenian Navy Band խմբի անդամներ են, իսկ Արտյոմ Մանուկյանը՝ Armenian Navy Band խմբի և ավանգարդային Նուզ (Nooz) խմբի լիակատար երաժիշտ է։ Նորայր Կարդաշյանը հրավիրվող երաժիշտի կարգավիճակում ելույթ է ունենոււմ հայկական գրեթե բոլոր ջազային և էստրադային խմբերում[2]։

Կատուներ խումբը բավականին հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ում կայացած Ջազ Ափրիշեշն Մոնս (Jazz Appreciation Month-2005 և 2006 թ-ի) ջազ փառատոններում։ Խումբը իր ստեղծագործությունները ներկայացրել է Երևանում կայացած ավանգարդային ֆոլկ երաժշտության Առաջին և Երկրորդ հանրապետական փառատոններում, ինչպես նաև Երևան-2006 ջազ փառատոնում։ Խումբը բազմիցս իր մենահամերգներով բեմ է դուրս եկել մայրաքաղաքի տարբեր համերգային վայրերում և ակումբներում և այսօրվա դրությամբ Հայաստանում ջազ ոճի մեջ ամենապահանջված[փա՞ստ] և ամենաակտիվ խմբերից մեկն է։

2005 թ-ի ամռանը Կատուներ խումբը Թիֆլիսում մասնակցում է Հարավային Կովկասի երաժշտական կոնֆերենսին (South Caucasus Music Conference), որի ընթացքում հաջողությամբ ելույթ է ունենում Նոա–Նոա (Noa-Noa) ակումբում։ 2006 թ-ին խումբը Մոսկվայում հաջողությամբ ելույթ է ունենում «ԴՈՄ»-ում։

2008 թ-ին խումբը Ուկրաինայում մասնակցում է Խարկով զա Ջազզ (KHARKIV ZA JAZZ-08-09) փառատոնին։ Նույն թվին Մոսկվայում «Ուսադբա։ Ժազ» (Усадьба. Джаз) մրցույթ-փառատոնում խումբը էթնո-ջազ անվանակարգում ստանում է առաջին մրցանակը։ 2009 թ-ին խումբը Պերմում մասնակցում է երաժշտական «Դյագիլևսկի» փառատոնին։ Նույն թվին Կատուներ խումբը ելույթ ունեցավ Դուբայի միջազգային ջազի փառատոնին (Dubai International Jazz Festival)։

2009 թ-ին խմբում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան։ Այսպես՝ այժմ Դավիթ Մինասյանը նվագում է տրոմբոն, իսկ Արթուր Գրիգորյանը՝ սակսոֆոն։ Նույն թվի ամռանը խմբի երկու երաժիշտներ՝ Արտյոմ Մանուկյանը և Արթուր Գրիգորյանը, հաղթելով մրցույթում, Հայաստանի Մշակույթի նախարարության և Շարմ Հոլդինգի աջակցությամբ հնարավորություն են ստանում Բոստոնում (ԱՄՆ) «ջազմենների Մեքքա» համարվող երաժշտական մեծ փորձ ձեռք բերել։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Norevan (2007)
  • Red Sun (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]