Վահագն Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահագն Հայրապետյան
Ծնվել էօգոստոսի 30, 1968(1968-08-30)[1] (54 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերջազ, ջազ-ֆյուժն և սվինգ երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ երաժիշտ և դաշնակահար
Գործիքներջութակ և դաշնամուր
ԱշխատավայրArmenian Navy Band և Կատուներ (խումբ)
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Վահագն Կարապետի Հայրապետյան (օգոստոսի 30, 1968(1968-08-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին՝ Երևանում։ Մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել և սովորել Նյու Յորքում, համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից։ Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ, որոնցից են Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը[2]։

Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝

  • «Love for sale»
  • «Tripp to New Orleans»
  • «Bop it up»:

1998 թվականից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է։

2005 թվականին հիմնել է «Կատուներ» խումբը։

2011 թվականին թողարկել է «Singin′& Swingin» ձայներիզը։

Մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է՝

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)[3]
  • 2013 թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Եթե բոլորը» ֆիլմի համար
  • Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի
  • Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]