Խճճված զուգահեռներ (ֆիլմ)
Երկիր | Հայաստան Նորվեգիա Ֆրանսիա |
---|---|
Ժանր | դրամա[1] |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2009 |
Լեզու | հայերեն, անգլերեն ենթագրորով |
Ռեժիսոր | Հովհաննես Գալստյան |
Պրոդյուսեր | Հովհաննես Գալստյան, Գևորգ Գևորգյան, Մոնա Ստեֆենսեն, Թրոնդ Բրենդ Անդերսեն, Օլիվեր Ուրսել |
Սցենարի հեղինակ | Հովհաննես Գալստյան, Մարինե Զաքարյան, Թոմաս Շլեզինգեր |
Դերակատարներ | Սերժ Ավետիքյան և Էրիկ Յունգե Էլիասեն |
Երաժշտություն | Վահագն Հայրապետյան Կատուներ Հնչյունը` Կարեն Ծատուրյան, Ռունե Յանսեն |
Պատմվածքի վայր | Նորվեգիա |
Կինոընկերություն | Parallel Film Production Հայաստանի ազգային կինոկենտրոն Original Film (Նորվեգիա) Quasar Pictures (Ֆրանսիա) |
Տևողություն | 89 րոպե |
Խճճված զուգահեռներ (անգլ.՝ Bonded Parallels), 2009 թվականին Parallel Film Production-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Original Film (Նորվեգիա) և Quasar Pictures (Ֆրանսիա) ընկերությունների նկարահանված համատեղ ֆիլմ։ 2009 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին Հաննան, ում ամուսինը՝ Հենրիկը, մասնակցում է դիմակայման շարժմանը, ժամանակավոր ապաստան է տալիս ռազմագերի Առաքելին՝ թաքցնելով նրան Հյուսիսային Նորվեգիայում գտնվող իր խրճիթում։ Այս մարդու ներկայությունը փոխում է նրա կյանքը, և նա սկսում է գրի առնել իր զգացմունքները օրագրում։
ԽՍՀՄ, Հայաստան, 1988 թվական։ Մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհի Լաուրան՝ միայնակ և խիստ անկախ մի կին, ապրում է հանգիստ և մեկուսացված կյանք Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թվում է, թե ոչինչ չի կարող փոխել այս կնոջ կանոնակարգված և միօրինակ առօրյան մինչև որ նա չի ստանում իր մոր օրագիրը, ով մահացել էր Լաուրային ծննդաբերելիս։ Բայց երբ նա առաջին անգամ իմանում է իր ծնողների՝ կորստի, կրքի և հուսահատության սիրային պատմությունը, նա սկսում է վերապրել իր իսկ կյանքում արգելված սիրո զուգահեռ պատմությունը[3][4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերժ Ավետիքյան
- Սիրի Հելենե Մյուլլեր (նորվեգացի դերասանուհի)
- Լորանս Ռիթեր (ֆրանսիացի լրագրող)
- Սոս Ջանիբեկյան
- Անի Գալստյան՝ Շուշան
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվավոր մցրանակ, «Նուռ» ՄԿՓ, Տորոնտո, 2009 թ.
- Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ Լորանս Ռիթերին, «Արևելք և Արևմուտք, դասական և ավանգարդ» ՄԿՓ, Օրենբուրգ, Ռուսաստան, 2009 թ.
- Ժյուրիի հատուկ դիպլոմ, Հայրենասիրական ֆիլմերի ՄՓ, Դոնի Ռոստով, Ռուսաստան, 2009 թ.
- ՌԴ Պաշտպանության նախարարության մեդալ՝ պատերազմի թեմայի մարդասիրական արծարծման համար, “Վոլոկոլամսկի եզրագիծ” հայրենասիրական ֆիլմերի ՄՓ, Վոլոկոլամսկ, Ռուսաստան, 2009 թ.
- Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում, Հյուսթոնի համաշխարհային ԿՓ, Հյուսթոն, Տեխաս, ԱՄՆ, 2010 թ.
- Մրցանակ՝ լավագույն սցենարի համար, «Արփա» ՄԿՓ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2010 թ.
- ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011 թ.
- Լավագույն դեբյուտ 1991-2011 թթ.
- Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխություն, 2012 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0973784/
- ↑ «Խճճված զուգահեռներ, Խաղարկային ֆիլմերի մրցույթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Bonded Parallels, Խճճված Զուգահեռներ, Paralele încrucișate
- ↑ «Խճճված զուգահեռներ», «Խճճված» պատմություններ հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմից
|