Սոս Ջանիբեկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | դրամա, կոմեդիա |
Ծնողներ | հայր՝ Կարեն Ջանիբեկյան, մայր՝ Անահիտ Աղասարյան |
Երեխա(ներ) | Անաիս Ջանիբեկյան |
Սոս Կարենի Ջանիբեկյան (ապրիլի 8, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ավարտել է Երևանի Գ․ Հովսեփյանի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև մինչև 2008 թվականը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում, բայց չի ավարտել։ Ամուսնալուծվել է երկու անգամ, ունի դուստր։ Ուսանողական տարիներին նկարահանել է ֆիլմեր, որը արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին։ 2009 թվականին հանդես է եկել Ագուտագավայի «Թավուտում» պիեսի մեջ, սպանված ամուսնու գլխավոր դերով։ 2010 թվականից «Ֆուտու» պրոդյուսերական կենտրոնի սցենարիստն ու ռեժիսորն է։ 2010 թվականին «Ոտքի', դատարանն է գալիս» բեմադրությունով հանդես է եկել Թեհրանում, Սողոմոն Թեհլիրյանի դերով[1][2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ», 2005
- Է. Բաղդասարյանի «Բրուտագործը», 2006
- «Տաքսի «Էլի լավ ա», 2007
- «Խճճված զուգահեռներ», 2009
- Դավիթ Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից», 2011
- «Փասիանի որսորդը», 2012
- «Քայլ ձիով», 2013
- «Վերջին Մոհիկյանը», 2013-2015
- «Կիսալուսնի ծովածոցը», 2014
- «Ուրիշի փոխարեն», 2014
- «Թևանիկ», 2014
- «Որոգայթ», 2015
- «Հյուսիս հարավ», 2015
- «Scotch & Whiskey», 2015
- «Վերջին բնակիչը», 2016
- «Մեղրամիս», 2016
- «Երկրաշարժ», 2016
- «Մեր երազանքի ճանապարհը», 2017
- «Армен и я», 2018
- «Gate to heaven», 2018
- «Սողոմոնի երգերը», 2018
- «Անհայտ բաժանորդ», 2019
- «Չվերթ N1», 2019
- «Պոլլի», 2022
- «Օպերացիա մեծապատիվ մուրացկանները», 2023
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թավուտում», 2009 թ.
- «Ոտքի դատարանն է գալիս», 2010 թ. (հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դերով)
- «Կենտ Զույգը»[3]
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կյանքի գինը», 2008 թ.
- «Վերադարձ», 2010 թ.
- «Եղբայրներ», 2012 թ.
- «Բախտաբեր», 2015 - 2016 թթ.
- «Դոմինո», 2015-2017 թթ. սիթքոմ
- «Հետհաշվարկ», 2017 թ.
- «Քաոս», 2019 թ.
- «Թողություն», 2019թ.
- «Պատվի համար», 2020 թ.
- «Անատոլիական պատմություն», 2020 թ.
- «Կորած օրագիրը», 2021 թ.
- «Պոեմէ», 2021 թ.
- «Սիրելի սահմի», 2024
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան
- Մայրը՝ դրամատուրգ Անահիտ Աղասարյան
- Եղբայրները՝ կինոռեժիսոր, կինոօպերատոր Գուրգեն Ջանիբեկյան և դերասան Միքայել Ջանիբեկյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «zarkfoundation - Սոս Ջանիբեկյան». zarkfoundation.com.
- ↑ «Сос Джанибекян — фильмы — КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Սոս Ջանիբեկյան + Արման Նշանյան = Կենտ զույգը». ArmStar. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոս Ջանիբեկյան» հոդվածին։ |
|