Վերջին Մոհիկյանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին Մոհիկյանը
Последний из Магикян
Ժանրընտանեկան կատակերգություն
ՍտեղծողՎյաչեսլավ Մուրուգով և Վիտալի Շլյապպո
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌևազ Գիգինեիշվիլի
Գլխավոր
դերերում
Հրանտ Թոխատյան, Աննա Արդովա և Անդրեյ Բուրկովսկի
ՊրոդյուսերՎյաչեսլավ Մուրուգով, Վիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ և Ռևազ Գիգինեիշվիլի
ՍցենարիստՎիտալի Շլյապպո
ՕպերատորԼիլիա Սվիստելինիկովա
ԵրաժշտությունԴաթո Եվգենիձե
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ80
Էկրաններին էսեպտեմբերի 16, 2013-ից հոկտեմբերի 7, 2015
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն), Նոր ալիք, ՎՏՎ և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԸնկերությունYellow, Black and White
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Վերջին Մոհիկյանը (ռուսերեն՝ Последний из Магикян), ռուսական հեռուստասերիալ (սիթքոմ)՝ արտադրված Yellow, Black and White և «Небо» ընկերությունների կողմից։

Սերիալի կարգախոսը՝ Կատակերգություն ակցենտով (1 եթերաշրջան), Բարձր լարում (2 եթերաշրջան), Ամեն բան լավ է, նույնիսկ եթե թվում է, որ վատ է (4 եթերաշրջան)։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ՍՏՍ հեռուստաալիքով, 2013 թվականի նոյեմբերի 16-ին։ Եզրափակիչ սերիան եթեր է հեռարձակվել 2015 թվականի հոկտեմբերի 7-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է ռուս-հայկական ընտանիքի փոխհարաբերությունների մասին։ Գլխավոր հերոսը՝ 49-ամյա Կարեն Մոհիկյանը, ամուսնացած է ռուս կնոջ հետ։ Նա ունի երեք աղջիկ և ընդ որում ոչ մի տղա, ով կշարունակեր տոհմը, ինչն էլ բացահայտում է սերիալի անվանումը՝ «Վերջին Մոհիկյանը»։

2-րդ եթերաշջանում իրադարձությունները պատմում են՝ Եգորի ռուսական և Մարինեի հայկական ընտանիքների փոխհարաբերությունների մասին։

3-րդ եթերաշրջանում կրկին պատմվում է նույն ընտանիքի, ինչպես նաև Մարինեի և Եգորի երիտասարդ ընտանիքի մասին։

4-րդ եթերաշրջանը պատմում է Կարենի և նրա զոքանչի հարաբերությունների և Եգորի ու Մարինեի վեճերի մասին։

5-րդ եթերաշրջանում Կարենը կվտարվի տանից, իսկ Մարինեն կփորձի հղիանալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Թոխատյան - Կարեն Գեորգիևիչ Մոհիկյան, տնօրինում է ավտոտեխսպասարկաման կենտրոնը, (1-5 եթերաշրջաններում)
  • Աննա Արդովա - Նատալյա Վասիլևնա Մոհիկյան, Կարենի կինը, աշխատում է ատամանբույժ քաղաքային պոլիկլինիկայում, (1-5 եթերաշրջաններում)
  • Էլեն Կասյանիկ - Մարինե Կարենովնա Շչերբակովա (մինչև ամուսնանալը՝ Մոհիկյան), Նատալյայի և Կարենի ավագ դուստրը, 28-րդ սերիայից Եգորի կինը, տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ, շինարարական ընկերության աշխատակցուհի, (1-5 եթերաշրջաններում)
  • Ալինա Գրինբերգ - Վիկտորյա Կարենովնա Մոհիկյան, Նատալյայի և Կարենի միջնեկ դուստրը, (1-5 եթերաշրջաններում)
  • Լուիզա Գաբրիելա Բրովինա - Անուշ Կարենովնա Մոհիկյան, Կարենի և Նատալյայի կրտսեր դուստրը, (1-5 եթերաշրջաններում)
  • Դավիթ Կարենովիչ Մոհիկյան, Կարենի և Նատալյայի որդին, ամենափոքր երեխան, (4-5 եթերաշրջաններում)
  • Անդրեյ Բուրկովսկի - Եգոր Նիկոլաևիչ Շչերբակով, 28-րդ սերիայից Մարինեի ամուսինը։ Տնօրինում է ֆիրման, որը զբաղվում է միջնորդ դատարանի առևտրով։ Աշխատել է ավտոփականգործ Կարեն Մոհիկյանի մոտ, (1-5 եթերաշրջաններում)
  • Ալեքսանդր Ֆեկլիստով - Նիկոլայ Արսենևիչ Շչերբակով, Եգորի հայրը, ճարտարապետ, (2-5 եթերաշրջաններում)
  • Նատալյա Վդովինա - Անաստասիա Պավլովնա Շչերբակովա, Եգորի մայրը, հեռուսատշոուի հաղորդավարուհի, (2-5 եթերաշրջաններում)
  • Իրինա Ալֆյորովա - Լյուդմիլա Սերգեևնա, Նատալյայի մայրը, Կարենի զոքանչը, (4 եթերաշրջան)
  • Տեմիկո Չիչինաձե - Դավիթ Ռևազովիչ Սահելաշվիլի, 80-րդ սերիայից Ելենայի ամուսինը, վրացի, Կարեն Մոհիկյանի լավագույն ընկերը, ռեստորանի սեփականատեր, (1-5 եթերաշրջաններում)
  • Նատալյա Կուրդյուբովա - Ելենա Նիկոլաևնա Վորոնցովա, Նատալյայի ընկերուհին, գինեկոլոգ, Դավիթի կինը (80-րդ սերիայից), (1-5 եթերաշրջաններում)
  • Քսենյա Նեպոտրեբնայա - Աննա Վիկտորովնա Մակարովա, «АрмГрузРусСтрой» ընկերության քարտուղարուհի, (4-5 եթերաշրջաններում)
  • Գրետա Գալստյան - Մարինե Աշոտովնա Մոհիկյան, Կարեն Մոհիկյանի մայրը, (1-3 եթերաշրջաններում)
  • Նազար Զադնեպրովսկի - Նազար, ավտոփականագործ, Կարեն Մոհիկյանի աշխատողներից մեկը, (1-5 եթերաշրջաններում)
  • Բայմուրատ Ալլաբերդիև - Բայմուրատ Կուժուգետովիչ Ջուրաև, ավտոփականագործ, Կարեն Մոհիկյանի աշխատողներից մեկը, (1-5 եթերաշրջաններում)

Հրավիրված հայտնի դեմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]