Ռևազ Գիգինեիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևազ Գիգինեիշվիլի
վրաց.՝ რევაზ გიგინეიშვილი
Ծնվել էմարտի 19, 1982(1982-03-19) (42 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Վրաստան
Գործունեության տարիներ2006 - այժմ
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
ԱմուսինԱնաստասիա Կոչետկովա
Նադեժդա Միխալկովա
IMDbID ID 2475544

Ռևազ (Ռեզո) Դավթի Գիգինեիշվիլի (վրաց.՝ რევაზ გიგინეიშვილი, 19 մարտի, 1982, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևազ Գիգինեիվիլին ծնվել է 1982 թվականի մարտի 19-ին Թբիլիսիում, բժիշկ Դավիթ Գիգինեիշվիլու ընտանիքում։ Վերջինս խորհրդային տարիներին եղել է Բորշոմի առողջարաններից մեկի ղեկավար։

1991 թվականին Ռևազ Գիգինեիշվիլին տեղփոխվել է Մոսկվա։ 1997 թվականին սկսել է աշխատել հեռուստատեսությունում։

2005 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Մառլեն Խուցիևի կուրս)։

Ֆեոդոր Բոնդարչուկի «9-րդ ջոկատ» ֆիլմի նկարահանման ժամանակ եղել է երկրորդ ռեժիսոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը — Անաստասիա Կոչետկովա, ամուսնությունը գրանցվել է 2005 թվականի սեպտեմբերի 17-ին,
    • Դուստր - Մարիա (ծնվել է 2006 թվականի հունիսի 8-ին),
  • Երկրորդ կինը — Նադեժդա Միխալկովա, ամուսնությունը գրանցվել է 2010 թվականի ապրիլին։ Պսակադրվել են 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Բադբիի վանքում[1],
    • Դուստր Նինո (ծնվել է 2011 թվականի մայիսի 21-ին),
    • Որդի - Վանո (ծնվել է 2013 թվականի մայիսի 21-ին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր second unit[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 — «Մարդաբնակ կղզի»
  • 2009 — «Մարդաբնակ կղզի. գոտեմարտ»

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — «Սեր ակցենտով ու առանց»
  • 2012 — «Սեր ակցենտով»
  • 2007 — «Տոթ»

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 — «Սեր ակցենտով ու առանց»
  • 2014 — «Հեղինակություն»
  • 2014 — «Խաղադրույք սիրո վրա»
  • 2013 —2015 «Վերջին Մահիկյանը»
  • 2012 — «Սեր ակցենտով»
  • 2012 — «Վերջին մարտը»
  • 2012 — «Մառախուղ 2»
  • 2010 — «Կապիտաններ»
  • 2010 — «Ամանդա Օ»
  • 2010 — «Մառախուղ»
  • 2010 — «Առանց տղամարդկանց»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Dato — Прости Меня
  • Centr ft.Баста — Город Дорог
  • 2015Յոլկա — Домой

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]