Յոլկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոլկա
Елка 123.JPG
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЁлка
Ի ծնե անունԵլիզավետա Վալդեմարովնա Իվանցիվ
Елизавета Вальдемаровна Иванцив
Նաև հայտնի է որպեսЁлка
Ծնվել էհուլիսի 2, 1982(1982-07-02) (37 տարեկան)
Ուժգորոդ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա,
Ռուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ, ժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի, հաղորդավարուհի, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
Լեյբլ100PRO (2004-2009),
Velvet Music (2010 - այժմ)
ԿապվածԿոնստանտին Մելաձե, Կաստա
ՊարգևներGolden Gramophone Award?
Կայքelkasinger.ru
Yolka Վիքիպահեստում

Յոլկա (ռուս.՝ Ёлка, Ելիզավետա Վալդեմարովնա Իվանցիվ, ուկր.՝ Єлизаве́та Вальдема́рівна Іванці́в, 1982 թվական, հուլիսի 2), ուկրաինացի երգչուհի։ 2004 թվականից ապրում է Ռուսաստանում:

Երաժշտական կարիերան սկսել է ուժգորոդյան «B&B» խմբի կազմում։ 2004 թվականին պայմանագիր է ստորագրում Վլադ Վալովի հետ և թողարկում է հաջողակ դեբյուտային ալբոմ՝ «Խաբեության քաղաք» («Город обмана»), «Աղջիկը Պեժոյում» («Девочка в Пежо») և «Լավ տրամադրություն» («Хорошее настроение») հիթերով։ Հետագայում, Վալովի հետ համագործակցելով, թողարկվում են ևս երկու ալբոմ. «Ստվերներ» («Тени») և «Այդ հիասքանչ աշխարհը» («Этот великолепный мир»), որոնք այնքան հաջողակ չէին, ինչպես երգչուհու դեբյուտային ալբոմը։

2010 թվականից մինչև 2012 թվականը որպես մրցավար մասնակցել է ուկրաինական «Իքս-Ֆակտոր» շոուում։ 2011 թվականին մեծ հանրաճանաչություն է ստանում «Պրովանս» («Прованс») երգի կատարմամբ և անվանակարգվում է 2011 թվականի «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության երեք անվանակարգերում[1]: Երգչուհու չորրորդ ստուդիական ալբոմը՝ «Կետերը տեղադրված են» («Точки расставлены»), հաջողության է արժանանում ինչպես երաժշտական լրագրողների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։ Ալբոմը դրական արձագանքներ է ստանում քննադատների կողմից, որոնք այն համարում են 2011 թվականի լավագույն փոփ-ալբոմը։ Այնպիսի ամսագրեր, ինչպիսին են «Афиша»-ն, «Time Out»-ը և «Interview»-ն, ձայնասկավառակը մտցնում են տարվա գլխավոր ալբոմների՝ իրենց հրատարակչական ցուցակների մեջ։ «Կետերը տեղադրված են»-ը նաև գլխավորում է ալբոմների վաճառքի «2М. Россия Топ-25» ռուսական վարկանիշը[2]: 2012 թվականի արդյունքներով Յոլկան ճանաչվում է ռուսական ռադիոկայանների ամենապահանջված կատարողը[3]:

Յոլկան հանդիսանում է «Ոսկե գրամոֆոն» («Золотой граммофон») մրցանակի քառակի դափնեկիր («Գեղեցիկ տղա» («Мальчик-красавчик»), «Պրովանս» («Прованс»), «Քո շուրջը» («Около тебя») և «Ճախրի՛ր, Լիզա՛» («Лети, Лиза») երգերի համար) և առաջադրված MTV հեռուստաալիքի RMA մրցանակի[4][5][6]: 2011 թվականին երգչուհին «Glamour» ամսագրի վարկածով ճանաչվում է «Տարվա երգչուհի», իսկ, ըստ «Ֆոկուս» հրատարկչության՝ մտնում է ուկրաինական շոու-բիզնեսի ամենահաջողակ գործիչների տասնյակի մեջ[5][7]: Նույն թվականին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի «ZD Awards» մրցանակաբաշխությունում ճանաչվում է «Տարվա երգչուհի»[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-2001 թվականներ. Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Իվանցիվը ծնվել է 1982 թվականի հուլիսի 2-ին Ուժգորոդ քաղաքում։ Սկզբնապես սովորել է Ուժգորոդի թիվ 8 միջնակարգ դպրոցում, իսկ ուսումը ավարտել է թիվ 19 միջնակարգ դպրոցում[9]: Մեծանալով երաժշտական ընտանիքում (հայրը՝ ջազային երաժշտության կոլեկցիոներ, մայրը՝ երաժիշտ, նվագում էր երեք երաժշտական գործիքների վրա, տատիկը և պապիկը երգում էին Զակարպատիեի ազգային երգչախմբում[10])՝ Ելիզավետան երգում էր դպրոցական երգչախմբում, այնուհետև տեղափոխվում է Պիոներների պալատի վոկալային խմբակ[11]: Դպրոցում սովորելու ժամանակ մասնակցություն է ունեցել դպրոցական ՈՒՀԱ-ում։ Տեղային ճանաչում է ստացել շնորհիվ ուժգորոդյան դպրոցականների «Հիվանդասենյակ թիվ 6» ՈՒՀԱ-ի թիմի, որը 2001-2003 թվականներին վերակազմավորվում է որպես Ուժգորոդի և Վիննիցայի հավաքականի։ Ըստ երգչուհու խոսքերի՝ իր կեղծանունը նա հատուկ չի մտածել։ Տասնմեկ տարեկանից նրան սկսում են անվանել Ёлка, նրանից հետո, երբ «ընկերներից մեկը բերանից թռցնում է «Ёлка», ինչ-որ մեկը լսում է և տարածվում է»[12]: «…այո, ես տասնմեկ տարեկանից իմ անունին չեմ արձագանքում: Նույնիսկ մայրիկն է Ёлочка կանչում: Միայն հայրիկն է ամեն ինչ հիշում և շատ անհամազոր է արձագանքում, երբ ընկերներս մոռանում են իմ անունը: Նա նրանց միանգամից «Կարմիր գրքի» ամբողջ բուսականությունը թվարկում է, նամանավանդ երբ գիշերն են զանգում», - պատմում է երգչուհին[13]:

Յոլկան ընդունվում է երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին, սակայն չի ավարտում։ Ըստ նրա խոստովանության՝ նրա մոտ չէին դասավորվում հարաբերությունները դասավանդողների հետ[13]: 1990-ական թվականների կեսերին Յոլկան մտնում է ուժգորոդյան «B&B» խմբի կազմի մեջ, որտեղ հանդես է գալիս որպես բեք-վոկալիստ[14]։

2001-2005 թվականներ. Կարիերայի սկիզբ և «Խաբեության քաղաքը» ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png …իմ կյանքում, այնուամենայնիվ, տեղ ունի Մոխրոտիկի պատմությունը: Ընդ որում, Վլադի հետ հանդիպումը կայացավ այն պահին, երբ ես ինձ վերջնականապես արգելեցի նույնիսկ երազել մեծ բեմի մասին: Այդ ժամանակ ինձ համակել էր պատանեկան մաքսիմալիզմը, ես զայրանում էի այն առիթով, ինչ տեսնում էի հեռուստատեսության էկրանին: Ես չէի կարողանում հասկանալ՝ ինչու շատ արտիստներ, երգել չիմանալով և չունենալով լավ երգացանկ, կանոնավորապես հայտնվում են եթերում: Ես մտածում էի. «Տվեք ինձ նույնիսկ ծալովի մահճակալ այդ քաղաքում, և ես Ձեզ ցույց կտամ, թե ինչ է իսկական արտիստը»:
- Յոլկան Վլադ Վալովի հետ համագործակցության մասին[11]:
Aquote2.png


2001 թվականին «B&B» խումբը ելույթ է ունենում «Rap Music’01» միջազգային փառատոնում, որտեղ Յոլկային նկատում է Վլադ Վալովը՝ «Bad Balance» խմբի առաջատարը, որը հետագայում հանդիսանում է երգչուհու առաջին պրոդյուսերը: Հետագայում խումբը կազմալուծվում է և երգչուհին որոշակի ժամանակ բեմում չէր հայտնվում։ Այդ ժամանակ նա հրաժարվում է արտիստ դառնալու իր երազանքից և որպես մատուցողուհի աշխատանքի է տեղավորվում սրճարանում։ Երեք տարի անց նրան զանգահարում են Վալովի ընկերությունից և նա տեղավոխվում է Մոսկվա[15]: Վլադ Վալովը պայմանագիր է ստորագրում Յոլկայի հետ և նրա հետ ձայնագրած առաջին երգերից մեկը հանդիսանում է «Քո կողմից ասված խոսքեր» («Слова сказаны тобой») երգը, որը մտնում է «Աղջիկները հարձակվում են» («Девушки атакуют») հավաքածուի մեջ[16]:

2004 թվականին Յոլկան իր խմբի հետ միասին, որի կազմի մեջ մտնում էին նաև երկու կիթառահար և դիջեյ Lenar-ը, ելույթ է ունենում Միխեյի հիշատակի օրվան նվիրված համերգին[17]: Համերգի ժամանակ Յոլկան կատարում է Միխեյի «Շուն-սեր» («Сука-любовь») երգը[18]: Շարունակելով համագործակցությունը Վալովի հետ՝ երգյուհին ձայնագրում է նրա ստեղծագործած «Խաբեության քաղաքը» («Город обмана») երգը[14]: Ստեղծագործությունը ռադիոյով հեռարձակվում է 2004 թվականի ամռանը և դառնում է Յոլկայի առաջին հիթը՝ տեղ գտնելով «Максимум» ռադիոկայանի հիթ-շքերթում և մնալով այնտեղ տասներկու շաբաթ[19]:

2005 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվում է երգչուհու դեբյուտային ալբոմը՝ «Խաբեության քաղաքը» («Город обмана») անվանումով[16]: Ձայնասկավառակի վրա աշխատանքները, որը թողարկվում է «100PRO» լեյբլում, ավարտվել էին դեռևս 2005 թվականի կեսերին և, ինչպես պատմում էր երգչուհին, ձայնասկավառակը «ձայնագրվում է մեկ շնչով»[20]: Յոլկան ներկայացնում է տարբեր ոճերում երաժշտություն, որը վերագրում էին և՛ ռոքի (կիթառային նվագակցության պատճառով), և՛ հիփ-հոփի («կոտրված» ռիթմերի և սկրետչի պատճառով)։ Ինքը՝ երգչուհին, իր ոճը նկարագրում է որպես «ծանր կիթառային R&B»: «NewsMusic.ru»-ում գրում են, որ «Ռուսաստանում նմանատիպ խառնուրդ առաջին անգամ են անում»[21]: Ալբոմը ընդունվում է տարբեր կարծիքներով։ Ռիտա Սկիտերը «InterMedia»-ում դրականորեն է արտահայտվում աշխատանքի վերաբերյալ՝ ասելով. «Յոլկան և Վալովը գտել են միջոցն այդ ոճը (R&B) դարձնել իրական մրցունակ, նույնիսկ իր ազգային առանձնահատկություններով օժտված մեր շուկայում»[22]: Անդրեյ Նիկիտինը «Rap.ru»-ում գրում է, որ Յոլկան, այնուամենայնիվ, փոփ-նախագիծ է, սակայն «բավականին բարձորակ՝ ներգրավելով իր մեջ ինչպես r’n’b-ի տարրեր, այնպես էլ ռոքի, ռեգիի, շանսոնի և էստրադայի: Եվ նախատեսված ոչ այնքան այդ ոճերից մեկի երկրպագուի, այլ լայն լսարանի համար»[6]: Բորիս Բարաբանովը «Коммерсантъ» թերթում նույնպես խոսում է երգչուհու մասին՝ որպես ռուսական փոփ-երաժշտության գլխավոր հույսի[23]:

2005 թվականին Յոլկան դառնում է MTV ալիքի RMA մրցանակի թեկնածու «Լավագույն ռեփ» անվանակարգում[6]: Ալբոմից թողարկվում է նաև ևս մի քանի սինգլներ, այդ թվում հաջող երգեր՝ «Աղջիկը Պեժոյում» («Девочка в Пежо») և «Լավ տրամադրություն» («Хорошее настроение»), որոնցից վերջինը ռուսական ռադիո հիթ-շքերթում հասնում է մինչև 56-րդ հորիզանականը։

2006-2009 թվականներ. «Ստվերներ» և «Այդ հիասքանչ աշխարհը» ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին երգչուհին սինգլով թողարկում է «Աղջիկ-ուսանողուհի» («Девочка-студентка») երգը, որը ռուսական ռադիո հիթ-շքերթում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Հոկտեմբերի 19-ին լույս է տեսնում Յոլկայի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Ստվերներ» («Тени»)[24]: Ելենա Կուզմինան «Jamsession.ru»-ում գրում է, որ ձայնասկավառակը շարունակում է առաջին ալբոմի ավանդույթները և հիմնականում նկարագրում է քաղաքային կյանքը[25]: Գուրու Կենը «NewsMusic.ru»-ից համարում է, որ Յոլկան նոր ալբոմում ներկայացնում է բավականին թեթևամիտ նյութ և նշում է, որ այն արդեն չի առաջացնում այն իրարանցումը, ինչպես առաջինը։ «Նախատեսված ռոմանտիկ, դեռահաս լսարանի համար՝ Յոլկայի «Ստվերներ» երկրորդ ալբոմը դժվար թե դառնա տարվա իրադարձություն։ Սակայն հաստատել, որ r’n’b նախագծերը Ռուսաստանում դեռ կենդանի են և, նույնիսկ, հավաքում են փոքրիկ (բայց խանդավառ) լեփ-լեցուն ակումբներ, այդ ալբոմը կարող է», - նշում է հեղինակը[26]: Մարտին Յոլկան «Կարմիր Գլխարկի իրական պատմությունը» («Правдивая история Красной Шапки») մուլտֆիլմի ռուսական կրկնօրինակում ձայնավորում է Կարմիր Գլխարկին[27]:

2007 թվականին երգչուհին արժանանում է «Ոսկե Գրամոֆոն» մրցանակի՝ «Գեղեցիկ տղան» («Мальчик-красавчик») երգի համար[4]:

2008 թվականի ապրիլին թողարկվում է երգչուհու երրորդ ալբոմը՝ «Այդ հիասքանչ աշխարհը» («Этот великолепный мир»)։ Նոր աշխատանքը երգչուհին անվանում է ավելի հանգիստ և փիլիսոփայական։ «Առաջին ալբոմում կային ներքին բողոքի, պայքարի, կենսական խնդիրների վառ արտահայտված միտումներ: Իսկ այժմ ես ջանացի ձայնագրել ավելի խաղաղասեր ալբոմ, քանի որ եկա այն հասկացման, որ շատ խնդիրներ կարելի է հարթել սիրո միջոցով», - պատմում էր երգչուհին[11]: 2008 թվականին նա նաև անվանակարգվում է «Муз-ТВ»-ի մրցանակին, «Լավագույն հիփ-հոփ նախագիծ» դասակարգում[28]: Նույն թվականին ռեփեր Al Solo-ի հետ ձայանգրում է «Երջանկություն» («Счастье») համատեղ ստեղծագործությունը[29]: Երգը ներառվում է երգչուհու «Յոլկա․ Դուետներ» («Ёлка. Дуэты») փորձարարական ալբոմի մեջ, որի մեջ մտնում են տասնհինգ ստեղծագործություն, ձայնագրված ռուսական հիփ-հոփ/R&B կատարողների հետ[30]: Սեպտեմբերին ներկայացվում է կատարողի առաջին ուկրաինալեզու երգը, «Ազատություն» («Свобода») անվանումով։ «Курс» ռադիոկայանում ենթադրում էին, որ ստեղծագործությունը ձայնագրվել է Ուկրաինայում քաղաքական փոփոխությունների պատճառով։ «Այդ թեթև և լուսավոր ստեղծագործությունը կպատմի ազատության մասին: Չնայած նա գրվել է հայրենիքում երգչուհու ոչ ամենահաճելի իրադարձությունների տպավորությունների տակ», - գրում էին «Курс»-ի կայքում[31]։

Յոլկայի ելույթը ԲԱՄ-ում, 2009 թվական

2009 թվականին երգչուհին թողարկում է երկու նոր երգեր՝ «Երազներ» («Сны») և «Քո խոսքերը», որոնցից վերջինի վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Ստեղծագործությունը գրվել է Յոլկայի չորրորդ ստուդիական ալբոմի համար[32]: Չորրորդ ալբոմի վրա աշխատանքները սկզբում տարվում էին Վալովի հետ, սակայն Յոլկայի հետ պայմանագրի ավարտից հետո, համագործակցությունը դադարեցվում է և ձայնագրված «Քո խոսքերը» երգը չի մտնում երգչուհու և ոչ մի ալբոմի մեջ[15]: «Երազներ» երգը հետագայում մտցվում է չորրորդ ալբոմի մեջ, սակայն «Ինձ քո երազները…» անվանումով և ուրիշ ձայնավորումով։

2010-2011 թվականներ. Փոփոխություններ ստեղծագործական ուղիում և «Կետերը դրված են» ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ստուդիական ալբոմի ռելիզից հետո Յոլկայի ստեղծագործական ուղիում փոփոխություններ են կատարվում։ Ալեքսեյ Մաժաևը «InterMedia»-ում նշում է, որ երգչուհին փակուղի է մտել, սակայն «խաչ քաշել» նրա վրա դեռ վաղ է։ Լրագրողը նրան խորհուրդ է տալիս ընդլայնել հեղինակների շրջանակը և մարզումներ անց կացնել արտասանության երանգավորման համար («դրա համար հարմար են տարբեր տարիներ համաշխարհային էստրադայի և ջազի գլուխգործոցները»)[33]: Դենիս Ստուպնիկովը «KM.ru»-ում գրում է, որ երգչուհին լսում է այդ խորհուրդը և 2009 թվականին Ալլա Պուգաչովայի ռոք-տրիբյուտում նա կատարում է «Դու աշխարհում կաս» («Ты на свете есть») բալլադը, իսկ մեկ տարի անց ավարտվում է նրա պայմանագիրը պրոդյուսեր Վլադ Վալովի հետ։ Այնուհետև Յոլկան սկսում է աշխատել Լիանա Մելաձեի և Ալյոնա Միխայլովայի հետ՝ «Velvet Music»-ից, իսկ 2010 թվականին մրցավար է դառնում ուկրաինական «Իքս-Ֆակտոր» շոուում[34]: Ըստ արտիստուհու խոսքերի՝ կյանքում փոփոխությունների նրան դրդել է հարցազրույցը, որը նա տվել է Ալլա Պուգաչովային՝ «Պրովանս» երգի հայտնվելուց մեկ տարի առաջ.

Aquote1.png «Պրովանս»-ից մեկ տարի առաջ «Ալլա» ռադիոյի հաղորդմանը իր մոտ հյուր է հրավիրում հենց ինքը Պուգաչովան: Եվ նրա հետ զրույցը, մի քանի կարևոր այլ զրույցների շարքում, ինձ սաստիկ խթանում է: Մենք Ալլա Բորիսովնայի հետ միասին շատ սրտաբաց զրուցեցինք: Ես հեռացա այնպիսի՜ տպավորություններով: Ես ասացի նրան, որ ես ունեմ մի փոքրիկ որմնախորշ և ինձ դրանից առավել պետք չէ: Նա հարցնում է. «Իսկ եթե ես ցանկանամ գալ քո համերգին, որտե՞ղ ինձ կհրավիրես: Կամ էլ ցանկանամ հյուր գալ, որտե՞ղ ինձ կկանչես»: Եվ այդ խոսքերն ինձ դիպչեցին[35]:
- Յոլկա
Aquote2.png


Երգչուհու ստեղծագործական կյանքում տեղի է ունենում «արմատական բեկում»: Եթե նախկինում Յոլկայի երգերը կատարվում էին R&B և ալտերնատիվ ռոք ոճում, ապա այժմ նրանք դառնում են ավելի դրական և ներառում են փոփ ոճ։ Սեպտեմբերի 20-ին երգչուհին թողարկում է նոր սինգլ՝ «Պրովանս» («Прованс»)՝ գրված երիտասարդ ուկրաինացի հեղինակ Եգոր Սոլոդովնիկովի կողմից։ 2011 թվականի սկզբին երգը հիթ է դառնում։ Նոր ալբոմը երգչուհին նկարագրում է որպես իր ներքին իրավիճակը արտացոլող[36]: «Ցանկացած արտիստ, նույնիսկ նվազագույն ստեղծագործական պատվախնդրությամբ, ցանկանում է, որ նրան լսեն ու լսեն: 29 տարեկանին մոտ ես գիտակցում եմ, որ լինել փոփ-երգչուհի, դա ոչ թե ամոթ է, այլ, նույնիսկ, շատ հիանալի է», - պատմում է Յոլկան «Звуки. Ру»-ին տված հարցազրույցում[37]: «Պրովանս»-ի հաջողությունը երգչուհուն օգնում է 2011 թվականին երեք անվանակարգում ստանալ «Муз-ТВ» մրցանակ՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգ» և «Լավագույն վիդեո» անվանակարգերում[1]: Հունիսին երգչուհին մտնում է 2010-2011 թվականների Ուկրաինայի շոու-բիզնեսի ամենահաջողակ գործիչների ցուցակի մեջ՝ կազմված ուկրաինական «Фокус» հրատարակչության կողմից։ Երգչուհին տեղ է գտնում վարկանշային աղյուսակի տասներորդ հորիզոնականում[7]: 2011 թվականին նաև թողարկվում են այնպիսի հաջող սինգլներ, ինչպես ռուսական ռադիո հիթ-շքերթների համար մեկ հիթեր «Մեծ օդապարիկում» («На большом воздушном шаре») և «Քո կողքին» («Около тебя»)։ Սեպտեմբերին ներկայացվում է Յոլկայի և Պավել Վոլյայի դուետը՝ «Տղա» («Мальчик») երգը։ Հոկտեմբերի 1-ին «RU.TV» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման հանդիսության ժամանակ երգչուհին արժանանում է «Լավագույն երգ» անվանակարգում մրցանակի՝ «Պրովանս» ստեղծագործության համար[38]:

Երգչուհու «Կետերը դրված են» ստուդիական չորրորդ ալբոմը թողարկվում է 2011 թվականի նոյեմբերի 18-ին՝ «Յանդեքս. Музыка» կայքում[39]: Երաժշտական քննադատները բարձր են գնահատում աշխատանքը՝ այն անվանելով տարվա լավագույն փոփ-ալբոմներից մեկը[40][41]: Նույն ամսին Յոլկան դառնում է «Տարվա երգչուհի»՝ ըստ «Glamour» ամսագրի, իսկ նոյեմբերի 26-ին արժանանում է իր երկրորդ «Ոսկե Գրամոֆոն» մրցանակին՝ «Պրովանս» երգի համար[5]: Դեկտեմբերին մոսկովյան «Time Out» ամսագիրը նշում է երգչուհու աշխատանքը և նրա «Պրովանս» ստեղծագործությունը մտցնում է իր «100 երգ, որոնք փոխել են մեր կյանքը» հրատարակչական ցուցակի մեջ, իսկ «Կետերը դրված են» ալբոմը «2011-ի 25 գլխավոր ալբոմները» ցուցակի մեջ[42][43]: «Афиша» ամբագիրը ևս «Կետերը դրված են» ալբոմը մտցնում է 2011 թվականի գլխավոր ալբոմների հրատարակչական ցուցակի մեջ՝ «Տարվա հոգի» անվանակարգում մեջ[44]: «Interview» ամսագրի կայքի երաժշտական խմբագրությունը սկավառակը մտցնում է տարվա լավագույն ալբոմների ցուցակի մեջ՝ «Ռուսական կանացի փոփ» անվանակարգում[45]: «Lenta.ru»-ի երաժշտական բաժնի խմբագրությունը «Մեծ օդապարիկում» ստեղծագործությունը մտցնում է տարվա գլխավոր երգերի իր ցուցակի մեջ[46]։

2012-2013 թվականներ. Նոր ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սկզբներին լուրեր տարածվեցին, որ Յոլկան տարվա կեսերին պատրաստվում է թողարկել նոր ալբոմ, չնայած նախորդող ձայնասկավառակը թողարկվել էր 2011 թվականի նոյեմբերին։ Ըստ երգչուհու խոսքերի՝ այդ ժամանակ նրա մոտ արդեն հայտնվել էին մի քանի նոր երգեր, որոնք նա պատրաստվում է ձայնագրել ստուդիայում[47]: Հունվարի վերջին դուրս է գալիս «Կաստա» խմբի մասնակցի «Հեռվում» («Вдали») տեսահոլովակըч նկարահանված «Հորինիր երազանքներ» երգի հիման վրա, որում նկարահանվում է Յոլկան[48]: 2012 թվականի փետրվարի 2-ին «Կետերը դրված են» սկավառակը գլխավորում է «2М. Россия Топ-25» ռուսական ալբոմների հիթ-շքերթը[2]: Մարտի 26-ին հայտնի է դառնում, որ երգչուհին անվանակարգված է «Муз-ТВ 2012» մրցանակաբաշխության չորս անվանակարգերում՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն ալբոմ» («Կետերը դրված են»), «Լավագույն երգ» («Քո կողքին») և «Լավագույն դուետ» (Պավել Վոլյայի հետ, «Տղան»)[49]: Մրցանակաբշխության արդյունքներով երգչուհին մրցանակի է արժանանում է «Լավագույն երգչուհի» անվանակարգում[49]: Երգչուհու մեծ հանրաճանաչության արդյունքում նա ստիպված եղավ հրաժարվել «Իքս-Ֆակտոր» հառուստատեսային նախագծում մասնակցություն ունենալուց։ Երրորդ եթերաշրջանում մրցավարական աթոռին Յոլկայի տեղը զբաղեցնում է երգչուհի Իրինա Դուբցովան[50]: «Фокус» հրատարկչության ուկրաինական շոու-բիզնեսի ամենահաջողակ աստղերի հերթական վարկանշային աղյուսակում Յոլկան զբաղեցնում է 18-րդ հորիզանականը, 2011-2012 թվականների ընթացքում նրա եկամուտը Ուկրաինայում կազմել է մոտ մեկ ու կես միլիոն դոլլար[51]:

Ապրիլի 20-ին կայանում է երգչուհու համերգը «Օլիմպիսկի» մարզա-համերգային համալիրի «Հյուսիս» նոր դահլիճում։ Համերգի ընթացքում Յոլկան ներկայացնում է երկու նոր ստեղծագործություն՝ «Բարձր» («Выше») և «Ուզում եմ» («Хочу»)[52]: Ստեղծագործություններից վերջինը թողարկվում է որպես սինգլ, մտնում է «Սեր հնչերանգով» («Любовь с акцентом») ֆիլմի սաունդթրեքի մեջ և մամուլում դրական արձագանքների է արժանանում[53][54]։

Յոլկայի համերգը «Milo Concert Hall» ակումբում, Նիժնի Նովգորոդ, 2013 թվական

Սեպտեմբերի 21-ին Յոլկայի նոր աշնանային շրջագայությունը Ռուսաստանում բացում է մոսկովյան «16 тонн» ակումբում կայացած համերգով։ Նաև նախատեսված էին երգչուհու ելույթները ԱՄՆ-ում[55]: Բացի դրանից, «Նոր ալիքում» Կոնստանտին Մելաձեի ստեղծագործական երեկոյի շրջանակներում, Յոլկան կատարում է Վալերի Մելաձեի «Ամառվա կեսին» («Посредине лета») երգը[55]: «RU.TV 2012» մրցանակաբաշխությունում Յոլկան մրցանակի է արժանանում է «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Քո կողքին» ստեղծագործության համար[56]:

Հոկտեմբերի 8-ին, «Афиша» ամսագրում ներկայացվում է Յոլկայի և «Մեգապոլիս» խմբի համատեղ երգը՝ Ալեքսանդր Սինիցինի «Աստղեր, աստղեր» երգի քավեր-տարբերակը։ Ստեղծագործությունը և ևս չորս երգ ձայնագրվում են «Մեգապոլիս»-ի հետ համատեղ «Գոտեմարտ» (««Схватка»») սերիալի համար, որում երգչուհին խաղում է էպիզոդիկ դեր[57]: Դեկտեմբերի 4-ին կայանում է «Ոչբարձրաձայն համերգ» («Негромкий концерт») նոր մինի-ալբոմի թվային ռելիզը՝ ձայնագրված «Միր» համերգասրահում երգչուհու համերգներից։

Յոլկան 2009 թվականին ռադիոեթերի ժամանակ

Ալբոմը թողարկվում է «iTunes Store»-ում ինտերնետ-խանութի ռուսական մասնաճյուղի բացման օրը[58]: 2013 թվականի սկզբին վարձույթ է դուրս գալիս «Հաջողություն ջենթլմեններ» («Джентльмены, удачи!») ֆիլմը, որում Յոլկան հայտնվում է կամեո, էպիզոդիկ դերում և կատարում է իր երգերից մեկը[59]:

2013 թվականի ամռանը Յոլկան ներկայացնում է նոր երգ՝ «Մարմինը զարմացած է» («Тело офигело»), որի հիման վրա շուտով տեսահոլովակ է նկարահանվում։ Շուտով երգչուհին սինգլի տեսքով թողարկում է «Բարձր» երգը, սակայն արդեն նոր անվանումով՝ «Թռչի՛ր, Լիզա՛» («Лети, Лиза») և նրա տեսահոլովակը։ Ռեփեր Noize MC-ի հետ համատեղ կատարում է «Մենք չենք հասկանա» («Нам не понять») երգը, որը թողարկվում է նրա «Խառնաշփոթություն» («Неразбериха») ալբոմում 2013 թվականի հոկտեմբերին։

2013 թվականի օգոստոսին, ռեփեր Жара-ն Յոլկայի հետ միասին ձայնագրում է «Նոր աշխարհ» («Новый мир») երգը և շուտով նրա հիման վրա տեսահոլովակ նկարահանում։ Ինչպես միշտ, Ամանորին մոտ, Յոլկային հրավիրում են մրցանակաբաշխությունների, ամանորյա ֆոտոսեսիաների և այլն։

2014-2015 թվականներ. Հաջողություն և հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհի Յոլկայի և «Բուրիտո» խմբի սինգլը՝ «Դու գիտես» («Ты знаешь»), թողարկվում է 2014 թվականի փետրվարի 18-ին «Velvet Music» լեյբլի կողմից։ Երգի հեղինակ Իգոր Բուրնիշևը («Բուրիտո» խմբի մենակատար) և Իգոր Բլեդնին («Բուրիտո» խմբի մասնակից) այս երգը գրել էին դեռևս 2013 թվականի ամռանը և ճշգրիտ գիտեին, թե ով է իրենց հետ դուետով կատարելու այն՝ Յոլկան։ Ամենահետաքրքիրն այն է, որ երգի տեսահոլովակը նկարահանել են iPhone 4S-ով և iPhone 5-ով։ Երգի ռելիզը կայանում է 2014 թվականի փետրվարի 19-ին։ Տեսահոլովակի առաջնադիտումը կայանում է 2014 թվականի փետրվարի 24-ին երգչուհի Յոլկայի լեյբլ՝ «Velvet Music»-ի պաշտոնական ալիքում։ Ինչպես ասում է Յոլկան, սինգլը կընդգրկվի երգչուհու նոր ալբոմի մեջ։

Փոփ ոճում ձայնագրված «Դու գիտես» երգը դինամիկ, պարային ստեղծագործություն է՝ մինորային հարմոնիայով և պարային երաժշտության տարրերով՝ հնչյունավորումով։ Երգը արժանանում է «Афиша» ամսագրի քննադատների դրական արձագանքների՝ անվանելով այն «տարվա ամենահանրաճանաչ ռուսալեզու երգ»[60]:

Երգի և տեսահոլովակի առաջնադիտման մասին ազդարարումը կայանում է միայն 2014 թվականի փետրվարին։ Այդ ամբողջ ընթացքում՝ հուլիսից մինչ փետրվար, նրանք հոլովակը նկարահանում էին սովորական iPhone-ով, իսկ կադրերը խմբագրում էին MacBook-ում։ Իգոր Բուրիշևը «Բանդ’Էրոս» («Банд’Эрос») և «Բուրիտո» խմբերի մասնակից է։ Երգի և հոլովակի մեծ հանրաճանաչությունը սկսվում է 2014 թվականի մարտին։ Երգը դրական արձագանքներ է ստանում «Афиша» ամսագրի քննադատների կողմից։

iPhone սմարթֆոնի օգնությամբ նկարահանվում է նաև «Դու գիտես» երգի հոլովակը։ Տեսաձայնագրման ռեժիսոր է հանդիսանում Իգոր Բուրնիշևը, օպերատոր՝ Ալեքսանդր Լարինը, նրանք էլ ամբողջությամբ զբաղվում են մոնտաժով։ Հոլովակի նկարահանումները տևում են ավելի քան կես տարի։

2014 թվականի ապրիլի 23-ին Յոլկան թողարկում է «Ամեն ինչ կախված է մեզանից» («Всё зависит от нас») երգը և հոլովակը։ Երգը դառնում է «Նվեր խառնվածքով» («Подарок с характером») ֆիլմի սաունդթրեքը։ Մայիսի 26-ին մասնակցում է Մոսկվայում կայացած բարեգործական համերգին։ Մայիսի 30-ին մոսկովյան «Ray Just Arena (Arena Moscow)» ակումբում կայանում է Յոլկայի մեծ մենահամերգը, որում նա ներկայացնում է չորս նոր երգ, մեկը ուկրաիներենով՝ «Кохати», մյուսները ռուսերենով՝ «Ծովը ներսում» («Море внутри»), «Նկարի՛ր ինձ երկինք» («Нарисуй мне небо»), «Անցորդը» («Прохожий»)։ Մայիսի 31-ին «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգային սրահում կայանում է «RU.TV» հեռուստաալիքի չորրորդ երաժշտական մրցանակաբաշխությունը։ Յոլկան հաղթում է «Լավագույն երգչուհի» անվանակարգում և մասնակցում է համերգին։

2014 թվականի նոյեմբերի 7-ին կայանում է Յոլկայի մեծ համերգը նոր երգերի շնորհանդեսով։ Դեկտեմբերի 6-ին «Օլիմպիսկի» մարզահամալիրում կայանում է «Տարվա երգ» ամենամյա երաժշտական փառատոնը։ Նրանում Յոլկան արժանանում է դիպլոմի և արձանիկի՝ «Նկարի՛ր ինձ երկինք» երգի համար, իսկ լավագույն երգահան ճանաչվում է նրա «Պրովանս» հիթի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն:

2015 թվականի փետրվարի 17-ին Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում թողարկվում է երգչուհու հինգերորդ ստուդիական ալբոմը, «#Ամպեր» («#Небы») անվանումով։ Ալբոմը ներառում է 2012 թվականից սկսած բոլոր երգերը։

2015 թվականին Glamour ամսագիրը Յոլկային ճանաչեց տարվա երգչուհի[61]:

Արտիստիզմ և երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբում երաժշտական թղթակիցները Յոլկային առանձնացնում էին առաջին հերթին նրա ոչսովորական վոկալային տվյալների համար։ Անդրեյ Նիկիտինը «Rap.ru»-ում գրում է, որ «երգյուհու մոտ ձայնը ոչկատակային նյարդից է: Նա կարծես կատարյալ գործիք է, որով, ինչ էլ նվագես, լրիվ կատարյալ է»[6]: Ռիտա Սկիտերը «InterMedia»-ում կարծում է, որ «Յոլկայի ձայնը պիտանի է հանդիսանում ամենախիզախ երաժշտական երազանքների իրագործման համար»[22]: Բորիս Բարաբանովը գրում է երգչուհու կատարման «ինքնատիպ վոկալային յուրաձևության» մասին, իսկ Դենիս Ստուպնիկովը նշում է նրա կատարման հիշվող երանգավորումը և հզոր արտահայտչությունը[23][62]: Վլադ Վալովը ասում էր. «Ես նայեցի Յոլկայի վրա և մինչ նա ինչ-որ բան էր երգում ստուդիայում, հասկացա, որ նա կարող է երգել այն ամենը, ինչ ցանկանա»[62]:

Յոլկան չէր հանդիսանում իր դեբյուտային ալբոմի երգերի հեղինակը և դա, ըստ Սկիտերի կարծիքի, կարող էր հիասթափեցնել երգչուհու առաջին երկրպագուներին[22]: Ինքը երգչուհին այդ մասին ասում էր. «Ինձ շատերը նախատում են, որ ես ուղղակի կատարող եմ, ես ինքս չեմ գրում: Ես կատարող չեմ: Ես ոգեմիջնորդ եմ: Դրանք տարբեր բաներ են: Ես ուղղակի կարողանում եմ մարդկանց հասցնել անհրաժեշտ խոսքեր»[63]: Յոլկային վերագրում են ռուսական ռիթմ-ն-բլյուզ ոճին։ Բարաբանովը գրում էր, որ ««Խաբեության քաղաք» առաջին երգը ինչ-որ ժամանակ ստիպում է խոսել Յոլկայի մասին որպես հանգուցյալ Միխեյի փառքի հետնորդի[23]: Նիկիտինը արտահայտվում է նման ձևակերպման դեմ։ Ըստ նրա կարծիքի, մայրաքաղաքային հրատարակությունների հեղինակները Յոլկային պարգևում են «առաջին հայրենական r&b կատարող» կոչումով և նրան են կպցնում ««կիսաշրջազգեստով Միխեյի» անբնական արտահայտություն»», որը ստիպում է «մտածել այդ մարդկանց հեղինակավորության մասին» և «կասկածի տակ դնել նրանց բարոյականությունը»[6]: Ինքը, երգչուհին, թերահավատորեն է վերաբերդում քննադատների նման արտահայտություններին և չնայած իր ոճը անվանում էր «ծանր կիթառային R&B», պարզաբանում էր, որ այդ ասում էր կատակով, երբ թղթակիցները հարցեր էին տալիս նրա երաժշտության ոճականության մասին։

Aquote1.png Երբ լրագրողները սկսում են ինձ «չարչարել», ես երբեմն պատասխանում եմ, որ իմ ոճը անվանվում է ռուսական ծանր r’n’b: Բնականաբար, դա միայն կատակ էր, որովհետև իրականում ես երբեք չեմ մտածել այն մասին, թե ինչ ոճում ենք մենք աշխատում: Ինձ շատ ծիծաղելի է թվում, երբ որոշ խմբեր ջանադրաբար իրենց համար հնարում են սեփական երաժշտական ուղղություն, իսկ այնուհետև չեն կարողանում հասկանալի բացատրել, թե այդ ինչ ոճ է: Ընդհանրապես, ռուսական r’n’b-ին դա իմ մասին չէ:
- Յոլկան Toppop.ru-ին տված հարցազրույցում[11]
Aquote2.png


Քննադատները նրա երգերում նշում են ռիթմ-ն-բլյուզի, ռոքի, ռեգիի, շանսոնի և էստրադայի ազդեցությունը[6]: Բորիս Բարաբանովը նշում է, որ Յոլկայի դեբյուտային ալբոմում առավել հաջողակ երգեր են դառնում նրանք, որոնցում «ժամանակակից վոկալի մասին նրա պատկերացումները հատվում են խորհրդային էստրադայի ավանդույթների հետ, կոնկրետ «Հունիսի 31» («31 июня»), «Աղջիկը Պեժոյում» («Девочка в Пежо») և «Լավ տրամադրություն» («Хорошее настроение»)։ Այդ երգերը ոչ այնքան Յոլկայի հաջողությունն են, որքան պատմություն այն մասին, թե ինչպես կարող էին հնչել Իրինա Օտիևան և Լարիսա Դոլինան, եթե խիզախեին անդրադառնալ երիտասարդական հանդիսատեսին»[23]: Այնուամենայնիվ, լրագրողների մեծամասնությունը երգչուհուն անվանում էին «փոփ երաժշտության հույս»[6][23][62]:

Երկար ժամանակ Յոլկան մնում էր որմնախորշային արտիստուհի, իր ոչ մեծ քանակի հանդիսականներով[26]: Իր հետագա ալբոմներում նա շարունակում է մեծ քաղաքում ուրբանիստական կյանքի թեման։ Ելենա Կուզմինան, «Jamsession.ru»-ից, գրում է. «Յոլկան urban-երգչուհի է, նրա բոլոր երգերը քաղաքի և նրա բնակիչների մասին են»[25]: Երրորդ ալբոմում միևնույն թեմատիկայի օգտագործումը և երաժշտական ոճի անփոփոխությունը հանգեցնում են նրան, որ հասարակությունը և քննադատները սկսում են կորցնել հետաքրքրությունը երգչուհու նկատմամբ[64]: Յոլկան ասում էր, որ ինքը ևս դժգոհ է ստեղծված իրավիճակից և պատրաստ է իրագործելու իր պատվախնդրությունները։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում նա ասում է, որ Մոսկվայում անց է կացրել ինը տարի և այդ ամբողջ ժամանակ ձեռքերը ծալած չի նստել. «Ես երգում էի երգեր: Երկար: Ուղղակի ես եղել եմ բավականին որմնախորշային երգչուհի: Դա, իրոք, այդպես է: Եվ մինչ որոշ ժամանակ դա ինձ գոհացնում էր: Այդ պատճառով վիրավորվել դրանից իմաստ չունի: Ես ունեի իմ փոքրիկ, սակայն շատ հավատարիմ հանդիսատես»[65]: Դա կանխորոշում է երգչուհու կյանքի հետագա փոփոխությունները[34]:

Aquote1.png Ես ամեն ինչի նկատմամբ ունեմ հասարակ վերաբերմունք: Այդ ամենը այնքան եթերային է, ժամանակավոր: Ես այժմ բավականություն եմ ստանում նրանից, ինչ ինձ հետ կատարվում է: Այդ ժամանակով, փառքով, որը ճնշում է ինձ… Ես շատ հասարակ եմ ապրում: Իմ կյանքը կազմված է իմ փոքրիկ ուրախություններից: Միակ բանը, ինչը կարող է ինձ ծանրաբեռնել, դա կողմնակի ազդեցություներն են, որոնխ անխուսափելի են նման ծավալներում: Դա դեղին մամուլն է, որին ես նողկանքով եմ վերաբերվում: Նույնիսկ ոչ այն բանի համար, որ նրանք ինձ այդպես դիպել են: Ուղղակի նրանք բոլորին են այդպես վերաբերվում: Մոռանում են տարրական իրեր: Հարգանքի մասին, անձնական տարածք չներխուժելու մասին: Դա միակն է: Մնացյալը ինձ մոտ լավատեսորեն է և հիանալի: Իմ հասարակությունը, իմ ճանապարհորդությունները, իմ վրդովմունքը: Այդ ամենը իմ փոքրիկ ուրախություններն են: Ես նրանց սպասում էի: Ես երկեր էի սպասում: Եվ կես տարի անց հո՞գնել դրանից: Ոչ: Այն չի ճնշում: Դա հիանալի է:
- Յոլկան պատմում է ձեռք բերած հանրաճանաչության մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում][65]
Aquote2.png


Չորրորդ ալբոմը հանդիսանում է ավելի հասուն աշխատանք, որում նույնպես պահպանվում է ռիթմ-ն-բլյուզի ազդեցությունը, սակայն ավելանում է սոուլի, ռեգիի և փոփ-երաժշտության չափաբաժինը[43][66]: Օլեգ Լուզինը «Weburg.net»-ից գրում է. «Չորրորդ ստուդիական ալբոմ «Աղջիկը Պեժոյում»-ի ժամանակ հրաժարվում է պրոդյուսեր Վլադ Վալովի ծառայություններից, ոչ անհայտ «Bad Balance»-ի ֆրոնտմենից և ամբողջովին դառնում է անկախ։ Դա իր ետևից առաջ է բերում արմատական բեկում երգչուհու ստեղծագործություններում, R’n’B-ից և ալտերնատիվ ռոքից Յոլկան անցում է կատարում փոփ ոճ, որն իրեն արդարացնում է հարյուր տոկոսով»[67]: «Կոսոմոլսկայա պրավդայում» նշում են, որ վերջին երկու տարիների ընթացքում քննադատները և ունկնդիրները «Յոլկային բարձրացրին մինչ երկինք» և առավել հաճախ սկսեցին նրան անվանել «գրեթե առաջին արժանի կատարողուհու, հայտնված Զեմֆիրայից հետո, ինչպես նաև, ռուսական էստրադայի գլխավոր հույս», «…այս Ամանորի շեմին նրան բառացիորեն կտոր-կտոր էին անում: Եվ այդ ամենը շնորհիվ Պրովանսի մասին արտասովոր երգի, որը բառացիորեն երգչուհուն մղում է մեծ բեմ իր «ակումբային» որմնասենյակից, որտեղ նա մոտ հինգ տարի երգում էր երգեր, նման «Գեղեցիկ պատանի» և «Աղջիկը փոքրիկ Պեժոյում»», - գրում էր Ելենա Լապտևան, նշելով, որ «Կետերը դրված են» ալբոմը նրան հաստատում է «գերնոր» կարգավիճակում[65]: Անդրել Վասյանինը «Ռոսիյսկայա գազետա»-ում նշում է, երգչուհու վերջին ալբոմը շատերը համարում են առավել մեյստրիմային՝ նախկինի հետ համեմատած, սակայն առավել հիթային և որակյալ ձայնի առումով։ Նկարագրելով բեմում Յոլկայի պահվածքը, նա հակասություններ էր գտնում երաժշտական նյութի («հնչեղ, լիակատար, համերգի բոլոր մասնակիցներից պահանջող իրական վարպետություն, մոտիկ սոուլին և փոփ-ռոքին») և նրա «թեթևաքաշ, բացարձակ էստրադային» պահվածքի միջև բեմի վրա։ «Կոնկրետ երգչուհու համար այդտեղ ոչ մի հակասություն չկա - Յոլկան իր մասին խոսում է այն առումով, որ նա ռոք չէ, ալտերնատիվ չէ, այլ փոփ-կատարող է, չնայած «ոչսովորական և անակնկալներով»», - այս եզրակացության է գալիս լրագրողը[68]:

Մոսկովյան «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացած երգչուհու համերգի տեսությունում Գուրու Կենը գրում է, որ «այժմ հենց նա (Յոլկան) է տրենդ տալիս ամբողջ հայրենական փոփ-երաժշտությունում: Այդ ի՞նչ տրենդներ են: Առավելագույնս կենդանի ձայն համերգում (բայց ոչ ամբողջովին), գերազանց վոկալ, երգով ապրելու ունակություն, եվրո-փոփի և ռիթմ-ն-բլյուզի բոլոր հնարավոր փոխդասավորության խառնուրդ»: Լրագրողը, նշելով համերգներում անշլագը, կարծում է, որ մասսայական ունկնդիրը թույլ կտա Յոլկային կատարելու ավելի փորձառական երաժշտություն («մտավորական ռիթմ-ն-բլյուզ ռեգիի հետ») միայն մինչ այն ժամանակ, քանի դեռ նրա մոտ դուրս կգան այնպիսի հիթեր, ինչպես «Պրովանս»-ը և «Քո կողքին»[69]: Միխայիլ Մարգոլիսը «Իզվեստիա»-ում գրում է, որ «Պրովանս»-ը երգչուհուն բերում է լայն ճանաչում. «Ռոմանտիկ գեղեցկուհու Բորիսպոլից դեպի Ֆրանսիա անխնդիր թռիչքի մասին ոճային էտյուդը 2011 թվականին Յոլկային բարձրացրեց հանրաճանաչության գագաթնակետ, որտեղից նա իջնել դեռևս չի պատրաստվում», - և Ռուսաստանում նրա հանրաճանաչությունը համեմատում է ամբողջ աշխարհում Ադելի հաջողության հետ[70]:

Քննադատության անդրադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտային ալբոմի թողարկումից հետո երգչուհին երաժշտական քննադատների կողմից արժանանում է մի քանի դրական անդրադարձների։ Դենիս Ստուպնիկովը «KM.ru»-ում գրում է, որ Յոլկան «հնչում էր այնպես, ինչպես քիչ մարդ է հնչում ռուսական էստրադայում՝ անսովոր ձայն և նրա վարպետական տիրապետում, հիշվող առոգանություն, հզոր արտահայտչություն»[62]: Ռիտա Սկիտերը «InterMedia»-ում նշում է, որ Յոլկան մեկն է այն ոչ մեծաքանակ երգչուհիներից, ով իրականում երգում է, իսկ ալբոմը ունի ֆիրմային հնչողություն և նյութի մատուցման անսովորություն[22]: Բորիս Բարաբանովը «Կոմերսանտ» թերթում գրում է, որ ««Խաբեության քաղաք» առաջին երգն ինչ-որ ժամանակ ստիպեց խոսել Յոլկայի մասին որպես «Ջումանջի» նախագծից հանգուցյալ Միխեյի փառքի ժառանգորդի, սակայն դեբյուտային ալբոմը նրան առաջ է քաշում «ռուսական հանրաճանաչ երաժշտության գլխավոր հույս» անվանակարգ[23]: Անդրեյ Նիկիտինը «Rap.ru»-ում ալբոմին տալիս է զուսպ գնահատական՝ գրելով. «Խորհրդածելով երաժշտության, ձայնավորման և տեքստերի մասին՝ հարկադրված ես զուսպ լինել գնահատականներում՝ «վատ չէ», «ուժեղ է», «տեղ-տեղ ոչ առանց նրբագեղության», սակայն միայն տեղ-տեղ։ Այդ բաղադրիչները ամբողջությամբ հատուկ ցնծություն չեն առաջացնում, չնայած հարցեր նույնպես չեն առաջացնում[6]: Երկրորդ ալբոմը՝ «Ստվերներ», դրական արձագանքներ է ստանում Սերգեյ Գորցևից «Tektonika»-ում, ով համարում էր, որ «եթե առաջին ալբոմ «Խաբեության քաղաք»-ը ստիպեց խոսել Յոլկայի մասին որպես տաղանդավոր և խոստումնալից երգչուհու, ապա «Ստվերներ»-ը նրան անմիջապես մղում են հայրենական կատարողների առաջին շարքերը։ Ալբոմը շատ լավն է»[71]: Գուրու Կենը, ընդհակառակը, ալբոմը անվանում է ձախողված և չափազանց «փոփային»[26]:

Երգչուհու երրորդ ալբոմի գրախոսականում Ալեքսեյ Մաժաևը գրում է, որ «վոկալային ոճի և երաժշտական նյութի միօրինակությունը սրտնեղություն են առաջացնում», բայց և այնպես «երգչուհի Յոլկայի վրա, նրա երրորդ ալբոմից հետո, խաչ քաշել դեռևս վաղ է: Պարզ է, որ երգչուհու մոտ ներուժը հզոր է, մնում է միայն գտնել այն իրականացնելու ակունքը»[33]: Միխայիլ Բաևը «Billboard» ամսագրում նշում է, որ «քանի որ «Այդ հիասքանչ աշխարհը» արդեն նախագծի երրորդ ալբոմն է, որը շահագործում է նույն գաղափարները, այն, ըստ նշանակության, այնպիսի հետաքրքրություն չի առաջացնում, ինչպես նախկին աշխատանքները»[64]:

Երգչուհու չորրորդ՝ «Կետերը դրված են», ալբոմը արժանանում է դրական արձագանքների։ Բորիս Բարաբանովը «Կոմերսանտ» թերթից գրում է, որ գլխավոր զգացողությունը, որը թողնում է ալբոմը, այն է, որ «Յոլկան լիովին բացահայտվում է որպես վոկալիստ՝ այն անելով երիտասարդ և թարմ երգչական նյութում» և ավելացնում է. «Այդ սկավառակը հաստատ կլսեն»[72]: Օլեգ Լուզինը «Weburg.net» կայքում գրում է, որ նոր երգերից երևում է, որ Յոլկան փորձարկում է և պատրաստ է բացելու նոր հորիզոններ[67]: Ալեքսեյ Մաժաևը ալբոմին տալիս է բարձրագույն միավոր, ընդ որում նշելով, որ դա «երկրորդ թե երրորդ անգամ է» եղել խորագրի պատմության ընթացքում։ Լրագրողը ալբոմը անվանում է ոչ միայն անցում «մեկ ենթամշակույթից դեպի մյուս, առավել զանգվածային», այլև հավակնություն «համամիութենական գերիշխության» համար։ Յոլկային անվանելով «գլխավոր երգչուհի»՝ հեղինակը նշում է, որ նրան «չեն շփոթեցնում նույնիսկ հիմար խոչընդոտները, որոնք դեռևս կանգնած են կարծես թե ռոքի և կարծես թե փոփի միջև… Ընդհանրապես, Յոլկան նոր ալբոմում համակցված է ամենատարբեր ոճերում, ընդ որում ամեն տեղ բացարձակ ճանաչելի»[73]: Դմիտրի Պրոչուխանը «NewsMusic.ru»-ից նույնպես ալբոմին տալիս է բարձր գնահատական։ Ըստ նրա կարծիքի՝ նոր ալբոմում «ձեռք է բերվել փաստացի կատարյալ համադրություն որակյալ երաժշտության, գրագետ ձայնավորման և ունկնդիրների լայն շրջանակի համար հասանելի երաժշտության միջև»: Հեղինակը ավելացնում է. «Յոլկային իրավացիորեն կարելի է համարել հայրենական փոփ-երաժշտության առաջին լեդիի թափուր գահի հավակնորդուհի»[41]: Կոնստանտին Բականովը «Սոբեսեդնիկ»-ում նույնպես դրականորեն է արտահայտվում ալբոմի մասին, նշելով, որ նրանում Յոլկան ջնջում է բոլոր սահմանները «փոփի» և «ոչփոփի» միջև։ Լրագրողը համարում է, որ ձայնասկավառակը արվել է «հարմարամարսելի» ձևաչափում, որպեսզի լինի լսելի միջին վիճակագրական ունկնդրին[74]:

Ալեքսանդր Գորբաչյովը «Афиша»-ում ալբոմին տալիս է դրական գնահատական։ Հեղինակը ալբոմն անվանում է ընդհանուր առմամբ կապակցված ստեղծագործություն և նշում է, որ ««Կետերը դրված են» ալբոմից, իհարկե, ոչ մի համընդհանուր-պատմական եզրակացություն չի հետևում, սակայն, որքան էլ այդ տարօրինակ չէ, հայրենական փոփ-երաժշտությունում, ճիշտ որ, սկսում են կատարվել դրական տեղաշարժեր»[66]: Բացասական գրախոսական ձայնասկավառակը ստանում է ուկրաինական «Вголос» հրատարակչությունից։ Ալեքսանդր Կովալչուկը գրում է, որ Յոլկան «լիովին լուծվել է իր պրոդյուսերների մետաֆիզիկական նախընտրությունների լույսում, սակայն դեռ չի նշանակում, որ դա Աստծո հետ հանդիպում է»[75]: Բացասական գնահատական ալբոմին տալիս են նաև Նիկոլայ Սմիռնովը «Ва-Банк» հրատարակությունում[76], Նիկոլայ Ֆանդեևը «Shoowbiz.ru»-ից[77], Իլյա Լեգոստաևը «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ում[78], Անտոն Սկուլտանը «Maptype.com»-ում[79], Ալեքսանդր Վ. Վոլկովը՝ «Իզվեստիա» թերթի մեկնաբանը[80] և Ջոյ Թարթագլիան՝ «Music.com.ua» կայքում[81]:

Ալբոմների մասնագիտական գնահատում
Ալբոմ Աղբյուր Գնահատական
Խաբեության քաղաք InterMedia դրական[22]
KM.ru դրական[62]
Rap.ru չեզոք[6]
Ստվերներ NewsMusic բացասական[26]
Tektonika դրական[71]
Jamsession.ru դրական[25]
Այդ հիասքանչ աշխարհը InterMedia 2/5 stars[33]
Billboard չեզոք[64]
Կետերը դրված են Billboard դրական[82]
InterMedia 5/5 stars[73]
Maptype.com չեզոք[79]
Music.com.ua (7/10)[81]
NewsMusic (8.5/10)[41]
Shoowbiz.ru 5/5 stars[77]
TimeOut դրական[43]
Weburg.net (7.5/10)[67]
Афиша 4/5 stars[66]
Вголос բացասական[75]
Известия դրական[80]
Комсомольская правда դրական[76]
Московский комсомолец դրական[78]
Собеседник դրական[74]

Հանրային իմիջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվական, օգոստոս

Երբ Յոլկան առաջին անգամ հայտնվում է բեմում, նա ինքն է նկարագրում է իր իմիջը որպես «խուլիգանական»[83]: Եկատերինա Տարանովը «KM.RU»-ից նրան նկարագրում է որպես դեռահասական և նշում է, որ երգչուհին հասարակության առաջ հայտնվում էր «կարճ, գրգրռիչ սանրվածքով, ջինսով, սպորտային կոշիկներով և ձեռքում փափուկ խաղալիք»[84]: Կատյա Պերեցը «Plitkar.com.ua»-ից գրում է, որ երգչուհին սկզբնապես բեմում գրավում է «այսպես ասած ռուսալեզու Փինկ-ի որմնախորշը»[63]: Նշվում էր, որ նրա իմիջի անսովորությունը իր դերն է խաղում նրա հանրաճանաչության հարցում. «…աղջիկն իրոք շատ արտասովոր տեսք ուներ՝ ճաղատ գլուխ, ծանր դիմահարդարում, փիրսինգի կույտ, հագուստներ, որոնք դժվար է անվանել կանացի… Այդ ամենը մասն էր նրա իմիջի և այնուամենայնիվ իր դերն է կատարում՝ նրան նկատում են, սիրում, Յոլկայի երգերը սկսում են հիթ-շքերթներում առաջին տեղեր զբաղեցնել»[85]: Յոլկան հակված էր փորձարարությունների իր արտաքին տեսքի նկատմամաբ դեռևս Ուժգորոդում ապրելու ժամանակ։ Նա մազերը ներկում էր վառ-կարմիր գույնի և ասում, որ նրա հայրենի քաղաքի համար դա շատ խիզախ արարք էր. «Դուք չեք պատկերացնի, թե ինչ է նշանակում քայլել Ուժգորոդում վառ-կարմիր մազերով» և պատմում էր, որ հագուստի ընտրության հարցին վերաբերվում է ավելի հասարակ. «Իսկ ինչ վերաբերվում է հագուստին, ապա ես ունակ չեմ ինչ-որ բան մտածելու: Ինչ ձեռքի տակ ընկնում է, ապա այն էլ հագնում եմ: Առավել հաճախ ամեն ինչ կատարվում է ներըմբռնողական կերպով՝ ուզում եմ այն և վերջ»[84]: Ծնողները հանգիստ են վերաբերվում արտաքին տեսքի նկատմամբ Յոլկայի փորձարարություններին. «Հայրիկն ու մայրիկը դեմ չէին իմ առաջին դաջվածքին և բացարձակ նորմալ են արձագանքում այն բանին, որ 15 տարեկանում ես լրիվ ճաղատ սանրվածք եմ անում»[86]: «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում նա բացատրում է, որ օգտվում է ոճաբանների ծառայություններից միայն հոլովակների նկարահանումների ժամանակ, որպեսզի հնարավորություն լինի մասնագիտականորեն իրականացնել իր գաղափարները, իսկ սովորական կյանքում «չկա մարդ, ում ես ասեի. «Ապա այստեղ ինձ համար իմիջ մտածիր» - այդպիսի բան չկա։ Ես տանը հարդարվում եմ ինքս»[87]:

Երգչուհին ասում էր, որ բեմում նա «խտածոն է նրա», ով նա է իրական կյանքում. «Այսինքն, եթե կյանքում ես կարող եմ ինչ-որ զգացմունք ձգձգել երկու շաբաթի չափ, ապա բեմում այն ինձնից դուրս է ժայթքում երեք վայրկյանի ընթացքում»[88]: Յոլկան հարցազրույցում չի պատմում իր անձնական կյանքի մասին և նա իր դիրքորոշումը այդ հարցում բացատրում է այսպես. «Ի՞նչու եմ ես այդքան սնահավատ և պաշտպանում եմ այն բոլորը, ինչ վերաբերվում է անձնական կյանքին: Որովհետև բոլորը սկսում են հիվանդաբար հետաքրքրվել մանրամասնություններով, հոտոտել: Դա վախենալու չափ խանգարում է և կործանում»[63]: Երգչուհին նաև ասում է, որ արտիստները պետք է սոցիալապես պատասխանատու լինեն և այդ պատճառով հրաժարվում է ծխելուց.

Aquote1.png Արտիստները պետք է պատասխանատու լինեն, գիտակցեն, թե ինչ են նրանք տարածում զանգվածների մեջ: Նրանք պետք է գիտակցեն, թե ինչ օրինակ են նրանք տալիս: Ես, իմիջիայլոց, միանգամից չմտա դրա մեջ: Այնուհետև ես դիտեցի մի հարցազրույց, որտեղ ես «գեղեցիկ» նստած եմ, ամբողջովին «հնոտիքի» մեջ, ծխախոտով՝ իսկ այն ժամանակ ես ծխում էի: Դա շատ սարսափելի է, շատ նողկալի: Ինձ շատ ամոթ է իմ փոխարեն: Այն ժամանակ ես ինձ երդում տվեցի, որ կադրում ես այլևս երբեք չեմ ծխի: Այնուհետև, մի քանի տարի անց, որոշեցի, որ ընդհանրապես չեմ ծխելու և ես ինձ գերազանց եմ զգում: Ես չեմ գովազդում դա, բռունցքով կրծքիս չեմ հարվածում, սակայն ես հավատում եմ, որ ինչ-որ մեկի համար այն նույնպես օրինակ կհանդիսանա, կամ, գուցե, ինչ-որ մտքի կդրդի[89]:
- 'Յոլկա
Aquote2.png


2010 թվականին, երաժշտական ոճում փոփոխություններով պայմանավորված, սկսվում է փոխվել նաև նրա իմիջը։ Նա այն բացատրում է բնական պատճառներով՝ հասունացմամբ, արժեքների վերագնահատմամբ[83][88]: «Ես ամեն ինչ փոխում եմ: Շատ շատերը ինձ վերագրում են իմ իմիջի ոչկամայական փոփոխություն: Ես շատ հաճախ լսում եմ այդ խոսակցությունները. «Այ նախկինում դուք եղել եք «խուլիգան», իսկ այժմ…»: Ոչ մեկն ինձ ոչինչ անել չի ստիպել: Դա ուղղակի հասունացման պահ է: Ես կարող եմ նաև այսպես, իսկ սպորտային կոշիկները ոչ մի տեղ չեն անհետացել», - պատմում էր երգչուհին[83]: Առաջին անգամ փոփոխությունները ի հայտ եկան, երբ երգչուհին որպես մրցավար հանդես էր գալիս ուկրաինական «Իքս-Ֆակտոր»-ում. «Յոլկան դարձել է ոճային, գլամուր տիկին, ճիշտ դիմահարդարմամբ և սանրվածքով, որը շահավետորեն ընդգծում է երգչուհու դեմքի գեղեցիկ դիմագծերը: Այժմ նրա հանդերձանքը՝ ոճի նմուշ է, կերպարները մտածված են մինչ մանրուքները, նա դարձել է ավելի փափուկ և լուսավոր, այդ նշում են նաև երգչուհու երկրպագուները»[85]:

Aquote1.png Ինձ հարմարավետ է և այն և մյուս կերպարում: Ուղղակի 8-10 տարի առաջ ես ես ուրիշ էի: Ինձ դուր էր գալիս այլ ոճ, ինչպես երաժշտությունում, այնպես էլ հանդերձանքում: Սակայն, ուշ թե շուտ, գալիս է հասունացման ժամանակաշրջանը, երբ դու ցանկանում ես փոխվել և կատարելագործվել: Եվ դա հիանալի է, երբ քեզ դուր է գալիս արդյունքը, երբ դու գոհ ես արտացոլումից, հայելում տեսածից: Սակայն, չնայած դրան, որ այժմ ես ավելի շատ նման եմ ռոմանտիկ սիրահարված աղջկա, կարող եք վստահ լինել, որ անհրաժեշտ ժամանակ ոտքով կարող եմ հարվածել:
- Յոլկան պատմում է իր նոր իմիջի մասին:[85]
Aquote2.png


«Պրովանս» երգի տեսահոլովակում Յոլկան ներկայանում է բացարձակ նոր կերպարով. «պերճաշուք սպիտակ զգեստով, բարձրակրունկ կոշիկներով, գեղեցիկ սանրվածքով»[84]: Նրան սկսում են անվանել ռուսական շոու-բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը։ «OK!» ամսագրին տված հարցազրույցում նա ասում է, որ, այնուամենայնիվ, չի փորձում հետևել նորաձևությանը. «Նորաձևությունը կամակոր երևույթ է: Մոտ տասը տարի առաջ բավականին հեշտ էր, իսկ այժմ ծանր է հետևել բոլոր թրենդներին և ուղղություններին և այն էլ այն դեպքում, որ նորաձևությունը ցիկլային է: Ինձ համար կարևորը ոճային լինելն է: Ավելի լավ է մանրուքներով հավաքել քո ոճը, քան հետևել նորաձևությանը և արդյունքում անհեթեթ տեսք ունենալ: Ես դեմ եմ նորաձև միտումներին մոլեռանդ հետևելուն»[90]: Իր սիրած մոդելագործների շարքում նա նշում է ուկրաինուհի դիզայներ Լիլիա Լիտովսկայային, ով նրա համար ստեղծում է համերգային հագուստներ[90]:

Համերգային խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոլկան շրջագայում է երաժիշտների մշտական կազմով, որի անդամները նաև մասնակցություն են ունենում նրա երգերի հնչյունավորումներում[91]: Մեծ մենահամերգներին երգչուհին ելույթ է ունենում երաժիշտների ընդլայնված կազմով. կիթառահար, բաս-կիթառահար, ստեղնաշարային, հարվածային, դիջեյ և փողային[92]: Նաև երգչուհու ելույթներում ներգրավված է «Loonyband» պարային համույթը, որի կրեատիվ թիմը՝ Կատյա Ռեշետնիկովայի գլխավորությամբ, զբաղվում է բեմի ձևավորմամբ, տեսաշարքով և Յոլկայի համերգների պարային համարների բեմադրությամբ[93]: Երգչուհու մշտական համերգային կազմը նախկինում կազմված էր Վլադիմիր Վանցովից (կիթառ), Կատյա Սեմյոնովայից (բաս) և DJ Lenar-ից[91]: Տվյալ պահին այն կազմված է.

  • Յոլկա - վոկալ
  • Լև Տրոֆիմով - ստեղնաշար
  • Ալեքսանդր Կուլկով - հարվածային
  • Վլադ Ցալեր - բաս
  • Դմիտրի Տյուզե - կիթառ
  • DJ Lenar - դիջեյ
  • Ալեքսանդր Պերֆիլև՛' - ձայնային ռեժիսոր
  • Եվգենի (Dave) Սուբոտին - stage manager/backliner
  • Օլեգ Օստապչուկ - սաքսոֆոն
  • Կոնստանտին Կուլիկով - փողային, պերկուսիա

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը - Վալդեմար Միրոնի Իվանցիվ
  • Մայրը - Մարինա Էդուարդի Լյաշենկո
  • Ամուսին - Սերգել Աստախով, երեխաներ չունեն

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2005 Կարմիր Գլխարկի ճշմարտացի պատմությունը Правдивая история Красной Шапки Կարմիր Գլխարկ
2012 Հաջողություն, ջենթլմեններ Джентльмены, удачи! աստղ կորպորատիվում
2013 ՍԱՇԱՏԱՆՅԱ САШАТАНЯ Աստղ, Տանյայի ընկերուհին
2013 Այ դա սեր է Вот это любовь! երգչուհի համերգում
2014 Նվեր խառնվածքով Подарок с характером էպիզոդիկ
2014 Գոտեմարտ Схватка Արտ-ընկերության գլխավոր տնօրեն
2014 Սիրո մասին Про любовь էպիզոդիկ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաբեության քաղաքը» («Город обмана») (2005 թվական)
  • «Ստվերներ» («Тени») (2006 թվական)
  • «Այդ հիասքանչ աշխարհը» («Этот великолепный мир») (2008 թվական)
  • «Կետերը դրված են» («Точки расставлены») (2011 թվական)
  • «#Ամպեր» («#Небы») (2015 թվական)
  • «#2» («#2») (2015 թվական)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգված աշխատանք Անվանակարգ Արդյունք
2005 MTV Music Awards Յոլկա Լավագույն ռեփ[6] Առաջադրված
2007 Ոսկե Գրամոֆոն «Գեղեցիկ տղա» Երգ[4] Հաղթանակ
2008 Муз-ТВ Յոլկա Լավագույն հիփ-հոփ նախագիծ[28] Առաջադրված
2011 Муз-ТВ Յոլկա Լավագույն երգչուհի[1] Առաջադրված
Муз-ТВ «Պրովանս» Լավագույն երգ[1] Առաջադրված
Муз-ТВ «Պրովանս» Լավագույն վիդեո[1] Առաջադրված
RU.TV «Պրովանս» Լավագույն երգ[38] Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն «Պրովանս» Երգ[5] Հաղթանակ
Glamour Awards Յոլկա Տարվա երգչուհի[5] Հաղթանակ
ZD Awards Յոլկա Տարվա երգչուհի[8] Հաղթանակ
ZD Awards Յոլկա Տարվա արտիստ[8] Առաջադրված
ZD Awards «Կետերը դրված են» Տարվա ալբոմ[8] Առաջադրված
2012 Муз-ТВ Յոլկա Լավագույն կատարողուհի[49] Հաղթանակ
Муз-ТВ «Կետերը դրված են» Լավագույն ալբոմ[49] Առաջադրված
Муз-ТВ «Քո կողքին» Լավագույն երգ[49] Առաջադրված
Муз-ТВ «Տղա» (Պավել Վոլյաի հետ) Լավագույն զուգերգ[49] Առաջադրված
RU.TV Յոլկա Լավագույն երգչուհի[56] Առաջադրված
RU.TV «Քո կողքին» Լավագույն երգ[56] Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն «Քո կողքին» Երգ[94] Հաղթանակ
YUNA «Քո կողքին» Լավագույն երգ[60] Հաղթանակ
YUNA Յոլկա Լավագույն կատարողուհի[60] Հաղթանակ
2013 RU.TV Յոլկա Լավագույն երգչուհի[95] Առաջադրված
RU.TV «Ցանկանում եմ» Լավագույն սաունդտրեկ[95] Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն «Ցանկանում եմ» Երգ[95] Առաջադրված
Տարվա երգ «Ցանկանում եմ» Երգ[95] Հաղթանակ
Տարվա երգ Յոլկա Տարվա երգչուհի[95] Հաղթանակ
20 Լավագույն երգեր «Ցանկանում եմ» Տարվա երգ[95] Հաղթանակ
2014 Ռուսական Յոլկա Լավագույն երգչուհի[96] Առաջադրված
RU.TV Յոլկա Լավագույն երգչուհի[97] Առաջադրված
RU.TV Յոլկայի ֆան-ակումբ[98] Լավագույն ֆան-ակումբ[97] Առաջադրված
Big Love Show Յոլկա[99] Լավագույն երգչուհի[99] Հաղթանակ
Муз-ТВ Յոլկա Լավագույն երգչուհի[97] Առաջադրված
Europa Plus LIVE «Թռիր, Լիզա», «Նկարիր ինձ երկինք» երգեր Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն «Թռիր, Լիզա» երգ Հաղթանակ
Տարվա երգ «Նկարիր ինձ երկինք» երգ Հաղթանակ
Կարմիր Աստղ «Թռիր, Լիզա», «Նկարիր ինձ երկինք», «Դու գիտես» (feat. Բուրիտո) երգեր Հաղթանակ
2015 Big Love Show Յոլկա Լավագույն երգչուհի Հաղթանակ
Tophit Awards 2015 Յոլկա Ամենապահանջված երգչուհի Հաղթանակ
Tophit Awards 2015 «Դու գիտես» (feat. Բուրիտո) Ամենահանրաճանաչ դուետ Հաղթանակ
RU.TV «Ամեն ինչ կախված է մեզանից» Լավագույն սաունդթրեք Հաղթանակ
RU.TV Յոլկա Լավագույն երգչուհի Առաջադրված
Муз-ТВ Յոլկա Լավագույն երգչուհի Առաջադրված
Glamour Յոլկա Տարվա երգչուհի Հաղթանակ
2016 RU.TV Յոլկա Տարվա երգչուհի Հաղթանակ
RU.TV «Море внутри» Լավագույն սաունդթրեք Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Стали известны пятерки номинантов «Премии МУЗ-ТВ»!»։ Муз-ТВ։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 28.11.2011 
  2. 2,0 2,1 «Неубранная ёлка»։ Lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 02.02.2012 
  3. Александр Столярчук. (2013-02-08)։ «Ёлка стала чемпионкой российского радио»։ Colta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-08 
  4. 4,0 4,1 4,2 Надежда Лебедева.։ «Золотой граммофон-2007»։ Звуки.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ольга Малива.։ «Ёлка получила Золотой граммофон»։ 7ja.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 17.12.2011 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Андрей Никиткин.։ «Елка «Город обмана» (100PRO, 2005)»։ Rap.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  7. 7,0 7,1 Виктория Ким-Галимова, Ирина Навольнева, Юлия Куприна, Алексей Бутенко.։ «30 самых успешных звёзд украинского шоу-бизнеса и спорта. Рейтинг Фокуса»։ Фокус։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 15.01.2012 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Артур Гаспарян.։ «Результаты ежегодной премии «Звуковой дорожки»»։ Московский Комсомолец։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 28.01.2012 
  9. «Певица Ёлка в гостях у Дмитрия Глуховского и Аллы Довлатовой»։ Маяк։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-05-ին։ Վերցված է 16.12.2011 
  10. Екатерина Скуридина.։ «Ёлка – пацанка с душой леди»։ gorod.dp.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 08.02.2012 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Мария Попова.։ «Сумасшедшая Ёлка»։ toppop.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  12. «Ёлка»։ intermedia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  13. 13,0 13,1 Елена Редреева.։ «Елка: «На сцене я женщина-кретин»»։ МедиаКорСеть։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  14. 14,0 14,1 Аксинья Захарова.։ «По имени Ёлка»։ mychel.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  15. 15,0 15,1 STAR'шой.։ «ЁЛКА: «Мой микрофон - мой бог. Я его облизываю, и у нас с ним прям какие-то отношения!»»։ music.itop.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  16. 16,0 16,1 Мила Кравчук.։ «Ёлка выпустила дебютный альбом»։ music.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  17. «Ёлка: от пения в поварешку до знакомства с Shure.»։ baimusic.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  18. Вика Зверева.։ «Девушка по имени Елка: «Я не знаю, что бы я делала без голоса и слуха»»։ МедиаКорСеть։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  19. «Первый сольный альбом певицы ЁЛКИ «Город Обмана»…»։ starstory.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  20. «ЁЛКА ЗАКОНЧИЛА ПИСАТЬ ДЕБЮТНЫЙ АЛЬБОМ»։ intermedia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  21. «Певица Ёлка не связана с имиджем ёлки»։ newsmusic.ru։ Վերցված է 16.12.2011 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Рита Скитер.։ «ЕЛКА - «ГОРОД ОБМАНА»»։ intermedia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Борис Барабанов.։ «CD за неделю»։ Коммерсантъ։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  24. «Ёлка выпускает на волю «ТЕНИ»»։ hitlife.net.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  25. 25,0 25,1 25,2 Елена Кузьмина.։ «Ёлка «Тени»: уже не девочка в маленьком пежо, но все еще девочка-студентка»։ jamsession.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  26. 26,0 26,1 26,2 26,3 Гуру Кен«Елка хотела нам понравиться (ФОТО)»։ newsmusic.ru։ Վերցված է 16.12.2011 
  27. «Елка, Сукачев и Трахтенберг озвучат «Правдивую историю Красной Шапки»»։ ruskino.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  28. 28,0 28,1 Светлана Гильдюк.։ «Премия «Муз-ТВ»: Дженнифер Лопес чуть все не испортила. Фото»։ Интерфакс։ Վերցված է 16.12.2011 
  29. «Елка и Al Solo выступят в Москве»։ indarnb.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 16.12.2011 
  30. Женя Воеводина.։ «Елка - Дуэты»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 21.01.2012 
  31. «Ёлка «Свобода»»։ Радиостанция Курс։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 20.01.2012 
  32. «Певица Елка устроила погром»։ briansk.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 13.12.2011 
  33. 33,0 33,1 33,2 Алексей Мажаев։ «ЕЛКА - "ЭТОТ ВЕЛИКОЛЕПНЫЙ МИР" **»։ InterMedia։ Վերցված է 2015-06-16 
  34. 34,0 34,1 Денис Ступников.։ «Прованс из Города обмана (о певице Ёлке)»։ KM.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 04.12.2011 
  35. Гуру Кен«Елка: Честнее с собой я еще никогда не была!»։ newsmusic.ru։ Վերցված է 04.12.2011 
  36. «Елка: «Я по натуре оптимист»»։ spletnik.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 02.12.2011 
  37. Алексей Мажаев.։ «ЕЛКА - «Я всегда покупала пиратские альбомы - в Ужгороде других и не было»»։ Звуки.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 02.12.2011 
  38. 38,0 38,1 «Первую премию телеканала RU.TV покажут по ТВ»։ mapmusic.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 28.11.2011 
  39. ««Яндекс.Музыка» пополнилась новыми альбомами Елки и группы «Серьга»»։ mapmusic.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 04.12.2011 
  40. Алексей Мажаев.։ «Ёлка - «Точки расставлены» *****»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 05.12.2011 
  41. 41,0 41,1 41,2 Дмитрий Прочухан.։ «Ёлка - «Точки расставлены»»։ NewsMusic.ru։ Վերցված է 12.12.2011 
  42. Максим Тувим, Антон Милехин, Дмитрий Демидов.։ «100 песен, изменивших нашу жизнь»։ Time Out։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 22.12.2011 
  43. 43,0 43,1 43,2 25 главных альбомов 2011-го // 'TimeOut'. — 2011. — № 51.
  44. Александр Горбачев, Григорий Пророков.։ «Итоги-2011 Альбомы года»։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 28.12.2011 
  45. «Музыкальные итоги 2011: хип-хоп, хаус и рок-н-ролл»։ weloveinterview.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 29.12.2011 
  46. «Все в этой муZыке»։ Lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 06.01.2011 
  47. «Ёлка планирует новый альбом»։ newsmusic.ru։ Վերցված է 02.02.2012 
  48. Григорий Пророков.։ «Стало известно Новые песни Леонарда Коэна, Ли Ранальдо и Sleigh Bells, трейлер фильма об LCD Soundsystem и другое»։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 02.02.2012 
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 49,5 «Ёлка, Киркоров, «Градусы» лидируют по числу номинаций на премию МУЗ-ТВ»։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 27.03.2012 
  50. ««Х-фактор-3»: ель заменят на дуб»։ Вечерний Харьков։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 23.09.2012 
  51. «Проснулись и поют. Рейтинг 30 самых успешных звёзд украинского шоу-бизнеса»։ Фокус։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 23.09.2012 
  52. Алексей Мажаев։ «Ёлка взяла в «Олимпийском» публичный урок танцев»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 21.04.2012 
  53. «Ёлка расскажет о «Любви с акцентом»»։ mapmusic.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 20.09.2012 
  54. Павел Пшенов.։ «ХитОбзор от Павла Пшенова. Выпуск 3: от Ёлки до The xx»։ musecube.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 20.09.2012 
  55. 55,0 55,1 Александр Алексеев. Елка споет о Провансе в России и США // Российская газета. — 2012. — № 5891 (218).
  56. 56,0 56,1 56,2 «Билан, Нюша и «Потап и Настя» стали победителями Премии RU.TV»։ newsmusic.ru։ Վերցված է 30.09.2012 
  57. Григорий Пророков.։ ««Мегаполис» и Ёлка Премьера совместной песни «Звезды, звезды»»։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 11.10.2012 
  58. Сергей Мудрик.։ «События: Строили, строили, и, наконец, построили!»։ Звуки.Ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 07.12.2012 
  59. Михаил Кригель.։ «72 часа: фильм «Джентльмены, удачи!», альбом Рода Стюарта»։ news.liga.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 20.01.2013 
  60. 60,0 60,1 60,2 «Мохаммад Захур последовательно подгребает шоу-бизнес Украины»։ mediananny.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-19-ին։ Վերցված է 18.12.2012 
  61. «Женщина года»։ www.glamour.ru։ Վերցված է 2015-11-11 
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 Денис Ступников.։ «Ёлка - «Город обмана»»։ km.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 17.12.2011 
  63. 63,0 63,1 63,2 Катя Перец.։ «Ёлка в цитатах: «Я не исполнитель. Я – медиум»»։ plitkar.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  64. 64,0 64,1 64,2 Михаил Баев.։ «Елка - Этот великолепный мир»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 21.01.2012 
  65. 65,0 65,1 65,2 Елена Лаптева.։ «Ёлка: «Иногда хочется быть такой роковой женщиной!»»։ Комсомольская правда։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 21.04.2012 
  66. 66,0 66,1 66,2 Александр Горбачёв.։ «Точки расставлены»։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 19.12.2011 
  67. 67,0 67,1 67,2 Олег Лузин.։ «Музобзор: Еще немного, и Прованс»։ weburg.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 29.11.2011 
  68. Андрей Васянин.։ «Ёлка в нарядах»։ Российская газета։ Վերցված է 22.04.2012 
  69. Гуру Кен«Ёлка собрала аншлаг в обновленном «Олимпийском»»։ guruken.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 25.04.2012 
  70. Михаил Марголис.։ «Победная песня Елки»։ Известия։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  71. 71,0 71,1 Сергей Горцев.։ «Ёлка – «Тени» (2006)»։ tektonika.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 17.12.2011 
  72. Борис Барабанов.։ «Елка показала окрестности «Прованса»»։ Коммерсантъ։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 02.12.2011 
  73. 73,0 73,1 Алексей Мажаев.։ «Ёлка - «Точки расставлены» *****»։ InterMedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 05.12.2011 
  74. 74,0 74,1 Константин Баканов. Послушай новый альбом Ёлки // Собеседник. — 2011. — № 46.
  75. 75,0 75,1 Олександр Ковальчук.։ «Елка «Точки расставлены» (2011) (на Украинском)»։ vgolos.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 19.12.2011 
  76. 76,0 76,1 Николай Смирнов.։ «Новые «женские» альбомы: Ёлка, Татьяна Зыкина, Нино Катамадзе»։ Ва-Банк։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 20.12.2011 
  77. 77,0 77,1 Николай Фандеев.։ «Елка – «Точки расставлены»»։ Shoowbiz.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 26.12.2011 
  78. 78,0 78,1 Илья Легостаев. ZD-Слушать. Елка: нездоровая музыка // Московский комсомолец. — 2011. — № 25836.
  79. 79,0 79,1 Антон Скултан.։ «Ёлка»։ Maptype.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 29.12.2011 
  80. 80,0 80,1 Александр В. Волков.։ «Рок-музыка: CD»։ Известия։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 14.01.2012 
  81. 81,0 81,1 Joy Tartaglia.։ «ЁЛКА ‘Точки расставлены’ (p) 2011 Velvet Music/ Союз»։ Music.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 14.01.2012 
  82. Антон Зоркин.։ «Точки расставлены / 2011 Студия «Союз»»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 02.02.2012 
  83. 83,0 83,1 83,2 Константин Козлов.։ «Не девочка, но дива»։ nurmedia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  84. 84,0 84,1 84,2 Екатерина Таранова։ «Эх, Елка! (ФОТО)»։ KM.RU։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  85. 85,0 85,1 85,2 «Эволюция стиля Елки: от пацанки до панянки»։ 4girls.com.ua։ Վերցված է 25.05.2012 
  86. «Ёлка слушает своего стилиста, а не внутренний голос»։ segodnya.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  87. Ульяна Калашникова.։ «Город обмана»։ Московский Комсомолец։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  88. 88,0 88,1 Яна Макаринцева.։ «Елка: «Скоро буду готова к материнству»»։ tata.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  89. «Ёлка: о социальной ответственности шоу-бизнеса»։ 2fam.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  90. 90,0 90,1 Наталья Миславская.։ «Певица Елка раскрыла секреты стиля и стройной фигуры»։ woman.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին։ Վերցված է 25.05.2012 
  91. 91,0 91,1 Татьяна Лисова.։ «Ёлка»։ top10.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 28.09.2012 
  92. Юрий Лаев.։ «Покорение «Севера». Ёлка в Олимпийском»։ trll.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 28.09.2012 
  93. «Промо-ролик Ёлки стал клипом»։ Новый взгляд։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-13-ին։ Վերցված է 24.03.2012 
  94. «БИНБАНК выступил генеральным спонсором национальной музыкальной премии «Золотой Граммофон».»։ infpol.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 07.12.2012 
  95. 95,0 95,1 95,2 95,3 95,4 95,5 Русская Музыкальная Премия телеканала RU.TV раскрыла тайны российского шоу-бизнеса
  96. Премия Русский Топ 2014: Голосование открыто
  97. 97,0 97,1 97,2 Русская Музыкальная Премия телеканала RU.TV 2014: Скоро голосование
  98. Big Love Show 2014
  99. 99,0 99,1 Big Love Show 2014 покорило Северную столицу

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]