Վալերի Մելաձեն ծնվել է 1965 թվականի հունիսի 23-ին Բաթումում։ Ծնողները երաժշտության հետ կապ չեն ունեցել։ Տատիկը, պապիկը, հայրը և մայրը աշխատել են որպես ինժեներ։ Այստեղ նա սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում[6]։ 1989 թվականին ավարտել է Մակարովի անվան նավաշինության ինստիտուտը, մասնագիտությունը՝ ինժեներ-մեխանիկ։ 1989 թվականին եղբոր Կոնստանտին Մելաձեի հետ համատեղ բացեցին «Դիալոգ» խումբը։ 1992 թվականին առաջին անգամ հանդես է եկել մենահամերգով (երգ «Մի խանգարի իմ հոգին, ջութակ …»), որը ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Մինչ այսօր էլ հեղինակ է բազմաթիվ երգերի, երաժշտությունների, ինչպես նաև եղբայրը՝ Կոնստանտին Մելաձեն։ 1993 թվականին հանդես է եկել Կիևում։ 1993 թվականին դեկտեմբերին Ալլա Պուգաչովայի հրավերով մասնակցել է համերգին, իր «Սուրբ Ծննդյան » երգով։
1995 թվականին նա թողարկել է իր առաջին սոլո ալբոմը, որը նրան բերեց ճանաչում։ 1996 թվականին երգիչը թողարկեց իր երկրորդ սոլո ալբոմը։ 1987 թվականին վեց ամիս հետո թողարկեց իր երրորդ սոլո ալբոմը։
1997 թվականին Վալերի Մելաձեն գրեց «Պրիմադոննա» երգը, որը պետք է ներկայացվեր «Եվրատեսիլ»-ի ժամանակ, սակայն որոշ խնդիրների պատճառով նրա փոխարեն հանդես է գալիս Ալլա Պուգաչովան։ Նա զբաղեցնում է 15-րդ տեղը։ 1998 թվականին նա թողարկում է իր երրորդ անհատական ալբոմը։ 1999 թվականին նա թողարկում է իր չորրորդ սոլո ալբոմը, նվիրված եղբայրների․
20-րդ դար, մենք դրա համար ենք ծնվել, մեծացել, ձևավորվել, և չնայած ամեն ինչի, մենք միշտ կմնանք 20-րդ դարի սերունդը
2003 թվականին թողարկում է իր հինգերորդ սոլո ալբոմը, որի աշխատանքներն տևել է երեք տարի։
2007 թվականին, դարձավ երաժշտական պրոդյուսեր «Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)» հաղորդաշարի եղբոր հետ միասին։
2008 թվականի վերջին հեռարձակում է ալբոմը։
2013 թվականին, նա հրավիրվել է երաժշտական մրցույթ։
Ամեն տարի Վալերի Մելաձեն ժյուրիի անդամ է «Նոր ալիք» միջազգային մրցույթում։
Առաջին կինը – Իրինա Մելաձե (Մալուխինա)։ Վալերին և Իրինան ամուսնացել են 1989 թվականին[6].[7]։ Մոսկվայի գրանցման համար նրանք պետք է կեղծ ամուսնալուծվեին, կեղծ ամուսնալուծվել են 1998 թվականին (համատեղ կյանք 10 տարի)։ 2012 թվականին վերջնական ամուսինների հարաբերությունները դադարեցվել էին։ 2014 թվականի հունվարի 21–ին նրանք ամուսնալուծվեցին։
աղջիկները- Ինգա (1991 թ., փետրվարի 7), Սոֆյա (1999 թ., մայիսի 18), Արինա (2002 թ. դեկտեմբերի 7)
շփում – Ալբինա Ջանաբեաևա (1979 թ., ապրիլ 9), ռուս դերասանուհի, երգչուհի։ Նախկին մենակատար «ՎԻԱ Գրա» նախագծում։