Փինք (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փինկից)
Փինք
Բնօրինակ անունանգլ.՝ Pink
Ի ծնե անունանգլ.՝ Alecia Beth Moore
Նաև հայտնի է որպեսP!nk և Pink
Ծնվել էսեպտեմբերի 8, 1979(1979-09-08)[1] (44 տարեկան)
Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[2][3]
Ժանրերռոք, փոփ
Մասնագիտությունմոդել, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մամլո քարտուղար, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, կինոդերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records, Legacy, Jive Records, Արիստայի Գրառումները և LaFace Records
ԿրթությունԱրվեստի և դիզայնի Մուր քոլեջ, Central Bucks High School West? և Lenape Middle School?
ԱնդամակցությունYou+Me?
ԿապվածԷշլի Ռոբերթս, Էմինեմ
ԱմուսինCarey Hart?[4]
Պարգևներ

Ավստրիական Ամադեուս երաժշտական մրցանակաբաշխություն

,

Grammy Award for Best Female Rock Vocal Performance? (2004)

,

«BRIT» մրցանակ միջազգային կին մենակատարի համար (2003)

,

Ցերեկվա Էմմի մրցանակ

,

MTV Video Music մրցանակ տարվա տեսահոլովակի համար (2001)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ վոկալ կատարման համար (2002)

,

«Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ վոկալ կատարման համար (2011)

,

MTV Video Music Award կինոֆիլմից լավագույն տեսահոլովակի համար (2001)

,

MTV Video Music Award կնոջ լավագույն տեսահոլովակի համար (2002)

,

MTV Video Music Award լավագույն պարային տեսահոլովակի համար (2002)

,

MTV Video Music Award for Best Pop Video? (2006)

,

MTV Video Music Award լավագույն համատեղ աշխատանքի համար (2013)

,

«Video Vanguard» Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ (2017)

,

Billboard Music Awards (2000)

,

Billboard Music Awards (2002)

,

Billboard Music Awards (2013)

,

Billboard Music Awards (2017)

,

Brit Award for Outstanding Contribution to Music? (2019)

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կայքpinkspage.com
 Pink (singer) Վիքիպահեստում

Փինք (անգլ.՝ Pink կամ ձևավորված՝ P!nk, իսկական անունը՝ Ալիշա Բեթ Մուր [Alecia Beth Moore], սեպտեմբերի 8, 1979(1979-09-08)[1], Դոյլսթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, 2000 թվականին հայտնի է դարձել «Can't Take Me Home» ալբոմի թողարկումից հետո։

Առաջին սինգլը թողարկել է «There You Go» վերնագրով, որը ներառվել է «Can't Take Me Home» ալբոմի մեջ, որը R&B ոճում էր։ Ալբոմը թողարկվել է 2000 թվականին LaFace Records լեյբլով։ Փինքի հաջորդ՝ Missundaztood ալբոմը փոփ-ռոք ոճով էր ձայնագրված և հնչողությամբ տարբերվում էր նախորդ ալբոմից։ Սկավառակը թողարկվել է 2001 թվականին և հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում։

Փինքի երրորդ ալբոմը՝ Try This, թողարկվել է 2003 թվականի նոյեմբերին, որը, չնայած նախորդին, ավելի քիչ առևտրային հաջողություն ունեցավ, վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Trouble» սինգլի համար երգչուհին արժանացել է Գրեմմի մրցանակի «Կանացի լավագույն ռոք-երգ» անվանակարգում։ Նրա 4-րդ ալբոմը՝ I'm Not Dead անվանումով, թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը ներառում էր մի քանի սինգլներ՝ «Stupid Girls», «U + Ur Hand» և «Who Knew», որոնք գլխավորում էին հիթ-շքերթները։ Նրա 5-րդ՝ Funhouse ալբոմը, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի վերջին, այնուհետև դուրս է եկել «So What» սինգլը։ Մյուս երգերը՝ «Sober», «Please Don't Leave Me» և «Glitter in the Air», նույնպես ընդգրկվել են հիթ-շքերթների «լավագույն քսանյակում»։

Փինքը 2000-2010 թվականներին համարվում է լավագույն փոփ-արտիստուհի «Billboard» ամսագրի արդյունքներով։ Նա նաև գտնվել է 10-րդ հորիզոնականում «Billboard Hot 100» հիթ-ցանկի մեջ, ԱՄՆ-ում լավագույնի 12-ի մեջ, հաղթել է «Գրեմմի» 3 մրցանակ, «MTV Music Awards»-ում 5 մրցանակ, «Brit Awards»-ում 2 մրցանակ։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիշա Մուրը ծնվել է Աբինգտոնում (Փենսիլվանիա, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Ջուդիտ Մուրը (օրիորդական ազգանունը՝ Կուգել), բուժքույր է, հայրը՝ Ջեյմս Մուր-Կրտսերը՝ Վիետնամի պատերազմի վետերան[5]։ Նրա հայրը կաթոլիկ է, մայրը՝ հրեուհի[6], իսկ նրա նախահայրերը ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Լիտվայից[7]։

Մեծացել է Դոյլսթաունում, որտեղ հաճախել է Kutz տարրական դպրոցը, Lenape միջնակարգ դպրոցը և Central Bucks West High School ավագ դպրոցը։ Ալիշայի հայրը նրա համար կիթառ էր նվագում և երգում, և Ալիշան վաղ տարիքից ձգտում էր դառնալ ռոք-աստղ։ Փինկն ունի եղբայր՝ Ջեյսոն Մուրը (1983)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Լրացուցիչ
2000 Ski to the Max Brena
2002 Rollerball Rock singer Cameo
2003 Charlie's Angels: Full Throttle Coal bowl promoter Cameo
2007 Catacombs Carolyn
2009 SpongeBob's Truth or Square Herself Cameo
2010 Get Him to the Greek Herself Cameo
2011 Happy Feet Two Gloria (voice)
2013 Thanks for Sharing Dede

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000։ Can't Take Me Home
  • 2001։ Missundaztood
  • 2003։ Try This
  • 2006։ I'm Not Dead
  • 2008։ Funhouse
  • 2012։ The Truth About Love
  • 2017։ Beautiful Trauma
  • 2019: Hurts 2B Human
  • 2023: Trustfall

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. http://www.bbc.co.uk/newsbeat/11773772
  3. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-10662751
  4. http://www.mtv.com/news/articles/1519914/20060109/pink.jhtml
  5. «Pink Biography». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 2-ին.
  6. «Pink'S Latest Interview». News.superiorpics.com. 30 марта 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  7. Alecia’s Q Magazine Transcript Արխիվացված 2009-11-30 Wayback Machine Q Magazine. Проверено в марте 2004.
  8. «Pink: Is the ladette laureate finally growing up?». Independent.co.uk. 29 июля 2006. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]